Քաղաքական 15:36 24/01/2022 Աշխարհում

ԱՄՆ Պետդեպ. Այս ուղու վրա մեզ դրեց Ռուսաստանը

ԱՄՆ պետդեպարտամենտն ամերիկացիներին խորհուրդ է տալիս Ուկրաինա չմեկնել Ռուսաստանի ռազմական գործողությունների ու կորոնավիրուսով պայմանավորված սպառնալիքների պատճառով։

Հորդորը հրապարակված է  Պետդեպարտամենտի պաշտոնական ու ֆեյսբուքյան էջերում։ 

Պետդեպը թույլ է տալիս մեկնել Ուկրաինայի առաքելությունից՝ հաշվի առնելով  «այդ երկիրն ապակայունացնելու ու Ուկրաինայի քաղաքացիների,  Ուկրաինա այցելող կամ այնտեղ բնակվող մյուս մարդկանց անվտանգությունը խարխլելուն ուղղված Ռուսաստանի հետևողական ջանքերը»։

«Մենք շարունակում ենք վերահաստատել մեր աջակցությունը ուկրաինացի ժողովրդին և դա անում ենք՝ հավատարիմ մնալով դեպարտամենտի բարձրագույն առաջնահերթություններից մեկին՝ մեր դիվանագետների և ամերիկացի ժողովրդի անվտանգությանը։ Միացյալ Նահանգները շեշտում է, որ Կիևում ԱՄՆ դեսպանատունը բաց է մնում։ Մենք շեշտում ենք, որ մեկնման որոշումը ոչ մի կերպ չի ազդի մեր հանձնառության վրա՝ գնելու դիվանագիտական լուծում Ռուսաստանի կողմից Ուկրաինայում և նրա շրջակայքում ուժերի անհանգստացնող կուտակմանը: Հյուպատոսական ծառայությունների մեծ մասը նույնպես շարունակվում է, և մենք պատրաստ ենք բավարարել հյուպատոսական ծառայությունների աճող պահանջարկը, թեև  դեսպանատունը ներկայումս ունի ոչ ներգաղթային վիզաների մշակման կրճատված հնարավորություն՝ COVID-19 սահմանափակումների պատճառով»,-ասված է հայտարարության մեջ։

Պետդեպը նշել է, որ ԱՄՆ-ն հաստատակամորեն հավատարիմ է մնում Ուկրաինայի ինքնավարությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչի մասին վկայում է հունվարի 22-ին 200 մլն դոլարի չափով անվտանգության ոլորտին ու զինված ուժերին ցուցաբերած աջակցությունը, որն ուղարկվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից։

«Ընդգծում ենք, որ այս ուղու վրա մեզ դրեց Ռուսաստանը։ ԱՄՆ-ն մշտապես խոսում է երկու ուղիների մասին, որոնք կարող է ընտրել Ռուսաստանը՝ երկխոսություն և դիվանգիտություն կամ սրացում ու զանգվածային հետևանքներ։ Մինչ ԱՄՆ-ն շարունակում է ընթանալ երկխոսության ու դիվանգիտության ուղիով, եթե Ռուաստանն ընտրի էսկալացիան ու Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների  հետևանքով զանգվածային հետևանքները, ապա ներկայիս անկանխատեսելի անվտանգության պայմանները հատկապես Ուկրաինայի սահմաններին, Ռուսաստանի կողմից օկուպացրած Ղրիմում կարող է կտրուկ վատանալ»,-ասված է  հաղորդագրության մեջ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:29
Հայտնաբերվել է Սևանա լճում կորած քաղաքացիներից մեկի դին
Որոնողական աշխատանքները շարունակվում են
Աղբյուր` Panorama.am
12:20
Զելենսկին օրենք է ստորագրել ռուսական գործողություններին աջակցող անձանց ակտիվների բռնագրավման մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրենք է ստորագրել Ռուսաստանի ռազմական հատուկ գործողությանն աջակցող անձանց ակտիվների բռնագրավման կարգը...
Աղբյուր` Panorama.am
12:05
«Բերդ»-ի պարուհիները՝ սարյանական գույների տարազներով
Մայիսի 23-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությանը: Միջոցառմանը...
Աղբյուր` Panorama.am
12:00
Հնդկաստանը հայտնում է «Օմիկրոն» շտամի BA.4 և BA.5 տարբերակներով վարակման երկու դեպքի մասին
SARS-CoV-2 Genomics-ի հնդկական կոնսորցիումը (INSACOG) հայտարարել է երկրում  կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի BA.4 և BA.5...
Աղբյուր` Panorama.am
11:50
ՔԿ-ն ԱԱԾ ՊՊԾ պետի գործողությունների փաստով քրեական գործ դեռ չի հարուցել
ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի կողմից մայիսի 2-ին լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, նրանց նկատմամբ բռնություն կիրառելու,...
Աղբյուր` Panorama.am
11:22
Հայաստանում մեկ շաբաթում կորոնավիրուսի 22 նոր դեպք է հաստատվել, մահացել է 1 մարդ
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 308 կորոնավիրուսով հիվանդ։
Աղբյուր` Panorama.am
11:11
Դավիթ Ամալյան. Վիրավոր, կռված տղերքին, էս անհայրենիք, անծնունդ ծվծվապաշտները հորդորում են՝ գնացեք Ղարաբաղ
«Արա այ «ոչ մի բաներ» ԵՌԱԲԼՈւՐԸ աշխարհագրություն չի է՞, որ մենակ տեղն իմանալով տակից դուրս գաք,....»։
Աղբյուր` Panorama.am
11:06
Ասում են հույսը չի մեռնում՝ հույսով ապրողն է մեռնում. Հրաչյա Սարգսյան
«Մայիսի 23-ն է, ես վստահ եմ, որ քաղաքապետարանով այդ մրցույթը դնեինք՝ կկայանա: Ուղղակի չեմ հասցրել նայել մրցույթի փաթեթը, վստահ եմ՝ էլի միա...
Աղբյուր` Panorama.am
11:00
Աշխարհում փախստականների և ներքին տեղահանվածների թիվը գերազանցել է 100 միլիոնը. ՄԱԿ
Փախստականների և ներքին տեղահանվածների թիվը, որոնք աշխարհում առաջին անգամ լքել են իրենց տները զինված հակամարտությունների, բռնությունների և...
Աղբյուր` Panorama.am
10:55
«Ապրեք երեխեք ջան, շատ ապրեք». քաղաքացիները՝ մետրոյի կայարանի մուտքերը շրջափակած երիտասարդներին
«Ինչքան ոստիկաները փորձեն մեզ ճնշել, բռնություն գործադրել, պատասխանը կրկնակի է լինելու»։
Աղբյուր` Panorama.am
10:46
Նաիրա Կարապետյան. 5 աղետաբեր ժամ Բրյուսելում
ԱԺ նախկին պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանը, անդրադառնալով Բրյուսելում Փաշինյան-Ալիև...
Աղբյուր` Panorama.am
10:37
«Մի պոկեք Արցախի դրոշը» հորդորին մետրոյի աշխատակցուհին պատասխանեց՝ «աղջիկ ջան, գնայիր կռվեիր»
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիները Մետրոպոլիտենում ակցիա իրականացնելու ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
10:31
Վարուժան Գեղամյան. Ինչի մասին են գիշերը Բրյուսելում փաստացի պայմանավորվել Փաշինյանը և Ալիևը
Պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Կետ առ կետ բացատրեմ, թե ինչի մասին են գիշերը Բրյուսելում...
Աղբյուր` Panorama.am
10:20
Բայդենն աջակցում է Ճապոնիային ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ դառնալու ձգտումներում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտպանել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխումների անհրաժեշտությունը և Ճապոնիայի՝ նրա մշտական անդամ դառնալու...
Աղբյուր` Panorama.am
10:10
Արցախում անհետացած քաղաքացին հայտնաբերվել է
Ձեռնարկված որոնողակա-փրկարարական աշխատանքների արդյունքում, այսօր` ժամը 07։30-ի սահմաններում Մարտակերտի շրջանի Քոլատակ համայնքից դեպի...
Աղբյուր` Panorama.am
10:04
Բելգիան կապիկի ծաղիկով հիվանդների համար պարտադիր կարանտին է սահմանել
Բելգիան 21-օրյա պարտադիր կարանտին է սահմանել կապիկի ծաղիկով հիվանդն երի համար։  Այս երկիրը դարձել է առաջին երկիրը, որ նման միջոցառումներ է...
Աղբյուր` Panorama.am
09:54
Մետրոյում ակցիա իրականացնող երիտասարդները բերման ենթարկվեցին
«Արդեն ակցիան ավարտվել էր, որևէ գործողություն չէին իրականացնում, միջանցքի հատվածում էին, կարմիկր բերետավորները եկան ու գազանների նման հարձակվեցին ակցիայի մասնակիցների վրա»։
Աղբյուր` Panorama.am
09:53
Spiegel. Վերջին տարիներին Էրդողանն իրեն կրկնակի գործակալի պես է պահել
Der Spiegel-ի լրագրող Մաքսիմիլիան Փոփն գրել է, որ ՆԱՏՕ-ն պետք է «փորձի հակամարտել» Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ, քանի որ նա...
Աղբյուր` Panorama.am
09:30
Ստեփան Դանիելյան. Գաղափարները վերջացել են
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.  «Մինչև 2018 թվականն իշխանություն-ընդդիմություն պայքարը խորքային դեֆորմացիայի էր ենթարկվել։...
Աղբյուր` Panorama.am
09:08
Ավտոերթեր՝ Երևանում
«Ակցիան միտված է նրան, որ մեր քաղաքացիներին իրազեկենք՝ պայքարը չի մարել, պայքարը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ սրանց չենք հեռացրել»։
Աղբյուր` Panorama.am
09:00
Երևանում և 6 մարզում մի քանի ժամ լույս չի լինելու
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:48
Բրյուսելյան պայմանավորվածությունները
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել եռակողմ հանդիպումները` նախատեսելով նմանատիպ հանդիպում անցկացնել հուլիսին կամ օգոստոսին:
Աղբյուր` Panorama.am
08:38
Արսեն Բաբայան. Գիշերը Ֆրանսիական հրապարակում սադրանքի փորձ է արել հայտնի նիկոլական Գնել Սարգսյանը
«Փորձել է Արցախի և Հայաստանի Հանրապետության դրոշները պատռել»:
Աղբյուր` Panorama.am
08:30
Հայկական շոկոլադի արտադրությունը նվազել է
Հայաստանում շոկոլադի և հրուշակեղենի արտադրությունն այս տարվա առաջին եռամսյակում նվազել է։ Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական...
Աղբյուր` Panorama.am
08:14
Արցախը երբեք չի կարող մաս կազմել Ադրբեջանին. ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբ
«Ադրբեջանը չի կարող Արցախի ժողովրդին խաղաղություն պարտադրել, որը վերջին հաշվով նրա ոչնչացումն է նշանակում իր իսկ հազարամյա հայրենիքում»։
Աղբյուր` Panorama.am
08:00
Դեղագործը խորհուրդ է տալիս ուտել կարմիր խաղող՝ օրգանիզմը ճառագայթումից պաշտպանելու համար
Ռուսաստանի Մենդելեևի անվան քիմիատեխնոլոգիական համալսարանի դոպինգի և թմրամիջոցների վերահսկման փորձաքննության ամբիոնի դոցենտ Եվգենի Աբիզովը պատմել...
Աղբյուր` Panorama.am
23:13
Առավոտյան ժամը 08։00-ից Երևանում կմեկնարկեն ավտոերթեր, բողոքի անհնազանդության ակցիաներ. Իշխան Սաղաթելյան
«Առավոտից կրկին կշարունակվի մեր պայքարը բուռն քայլերով ու գործողություններով, անհնազանդության ակցիաներով»։
Աղբյուր` Panorama.am
17:38
Ժողովրդավարական Հայաստանի հակաժողովրդավարական բարքերը՝ ըստ Գոհար Մելոյանի
«Այսօր գտնվում ենք քաղաքական ճգնաժամի պայմաններում»,-ասաց սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը Ֆրանսիայի հրապարակում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից
11:26 26/04/2022

Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}