Ավտոճանապարհները՝ ժամը 17։00-ի դրությամբ
Հունվարի 24-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Գորիսի (Շինուհայր-Տաթև ավտոճանապարհին ասֆալտբետոնե ծածկին հատվածաբար առկա է ձյուն), Հրազդանի (Հանքավանի ավտոճանապարհ՝ ասֆալտբետոնե ծածկին հատվածաբար առկա է ձյուն), Անիի (ասֆալտբետոնե ծածկին հատվածաբար առկա է ձյուն), Աշոցքի (ասֆալտբետոնե ծածկին հատվածաբար առկա է ձյուն) տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Վարդենյաց լեռնանցքը (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն) մարդատար տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է, իսկ կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ փակ։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ