Նոր Զելանդիայում ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել են բոլոր ուղևորները
Նոր Զելանդիայում ոստիկանությունը հաստատել է 6 ուղևորների և օդաչուի մահն ուղղաթիռի կործանման հետևանքով: Այս մասին հայտնում է Գազետա.ռու-ն՝ հղում անելով New Zealand Herald-ին:
Բժիշկները և փրկարարները ժամանել են դեպքի վայր, սակայն ողջ մնացածների չեն հայտնաբերել։ Alpine Adventures ընկերության ներկայացուցիչը հաստատել է, որ ուղղաթիռը պատկանում է իրենց, սակայն այլ մեկնաբանություններ չի տվել:
Իշխանություններն անցկացնում են միջադեպի հետաքննություն, ինչպես նաև փորձում են կապ հաստատել զոհերի հարազատների հետ: Պատահարի հստակ պատճառը չի հաստատվել: Նախնական տվյալներով` վթարի պատճառը կարող է լինել վատ տեսանելիությունը:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան