Սպասում ենք վարչապետի ստորագրությանը. Կարեն Անդրեասյանը՝ սահմանադրական փոփոխությունների խորհրդի մասին
«Սպասում ենք վարչապետի ստորագրությանը, որպեսզի խորհուրդն սկսի աշխատանքը»,- կառավարության ճեպազրույցների սրահում պատասխանելով սահմանադրական փոփոխությունների խորհրդի ձևավորման մասին լրագրողի հարցին՝ հայտնեց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։
Նախարարը հիշեցրեց, որ մրցութային ձևով ընտրվել են հասարակական կազմակերպություններ և արտախորհրդարանական կազմակերպությունները, որոնք մասնակցելու են խորհրդի աշխատանքին։
Անդրեասյանը հայտնեց, որ արտախորհրդարանական կուսակցությունների ընտրության չափանիշներից է եղել վերջին 5 տարում երկու համապետական ընտրությունների մասնակցությունը և ունեցել են մեկ թափուր տեղ, քանի որ ընտրություններին մասնակից ոչ բոլոր կուսակցություններն էին հայտ ներկայացրել, իսկ ներկայացրածները չհամապատասխանեցին այդ չափանիշին:
Նախարարի խոսքով՝ հասարակական կազմակերպություններից եղել են 7 հայտ, որոնցից երկուսը թերի փաստաթղթեր էին ներկայացրել և նրանց ժամանակ էր տվել շտկել այն, բայց չեն արել և 5 կազմակերպությունից ընտրվել են 3-ը:
Կարեն Անդրեասյանը հայտնեց, որ Փաշինյանին է ներկայացվել նաև աշխատանքների ժամանակացույցը։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը