Յոահիմ Լյովը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը»
Գերմանիայի ազգային հավաքականի այժմյան գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը կարող է դառնալ Մադրիդի «Ռեալի» հաջորդ գլխավոր մարզիչը: Այս մասին հայտնում է «Don Balon»-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ գերմանացի մասնագետի ծառայություններով անձամբ «Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն է հետաքրքրված: «Ռեալի» ղեկավարը վաղուց է ցանկանում Լյովին տեսնել թիմի գլխավոր մարզչի պաշտոնում, սակայն Անչելոտտիի պաշտոնանկությունից հետո չի կարողացել պայմանավորվել նրա հետ:
Գերմանիայի ֆուտբոլային միության հետ Լյովի պայմանագիրն ուժի մեջ է մինչև առաջիկա ամառը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ «Ռեալի» գլխավոր մարզչի հաջորդ հիմնական թեկնածուն Զինեդին Զիդանն է: