Աշխատանքներ են տարվում ՀՀ տարածքում գտնվող հատվածներում երկաթգծի կառուցման ուղղությամբ. Մհեր Գրիգորյան
«Առնվազն այս պահին ամենաբարձր մակարդակով երկաթգծի հետ կապված կա փոխըմբռնում ու այն հաստատված է հայտարարություններով»,- Եռաբլուրում լրագրողներին հայտնեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով Սոչիի եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին հարցին:
Փոխվարչապետը շատ դրական առաջընթաց համարեց ձեռք բերված այդ համաձայնությունը:
Նրա խոսքով, ներկա պահին ավելի շատ իրականացվում է փորձագիտական աշխատանք և այդ ուղղությամբ հետագա հանդիպումների մասին լրացուցիչ կտեղեկացնի:
Ըստ Մհեր Գրիգորյանի՝ երկաթգիծն արդեն իսկ կառուցողական գործ է, քանի որ ներկայիս փուլում աշխատանքային խումբն իրականացնում է գործողություններ, որոնք կոնկրետ են և հստակ նպատակ են հետապնդում:
«Դա երկաթգծի կառուցումն է այն հատվածներում, որոնք Հայաստանի Հանրապետությանն են»,-հայտարարեց նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին