Կովսականում ու Բերձորում Ադրբեջանն օդանավակայան է կառուցում, հույս ունի տուրիզմ զարգացնել
Ադրբեջանը հույս ունի, որ օկուպացրած Կովսականում ու Բերձորում օդանավակայանների կառուցումը կնպաստի տուրիզմի զարգացմանը։ Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով այդ երկրի Տուրիզմի պետական գործակալության ղեկավար Քյանան Գուլուզադեի խոսքը։
Նա համոզմունք է հայտնել, որ օդանավակայաններիի կառուցումը թույլ կտա զբոսարշջիկներին վայելել տարածաշրջանի հարուստ հնարավորությունները ոչ միայն Արցախում, այլև «արևելյան Զանգեզուրում»։
Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ Ադրբեջանի տրանսպորտի ու թվային զարգացման նախարար Աիդա Բադալովան հայտարարել էր, որ Կովսականում ու Քաշաթաղում օդանավակայանների կառուցման նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում։
Հարակից հրապարակումներ`
- Ալիևը 60-ամյակին տուռնիկին ձգվել է, ապա այցելել օկուպացրած Հադրութ ու Շուշի
- Էրդողանը մասնակցել է Ահմեթբեյլի-Վարանդա- Շուշի ցամաքային ճանապարհի հիմնարկեքի արարողությանը
- Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Վարանդայի օդանավակայանում
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ