Քաղաքական 00:27 01/02/2022 Հայաստան

Սերժ Սարգսյան. Չնայած ջախջախված ենք, կապիտուլացված` բանակցային պրոցեսը վերականգնելու հնարավորություն ունենք

ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի վերաբերյալ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցից (մաս 6)

-Ձեզ հիմա գործող իշխանությունը, պարո՛ն նախագահ, ամենաշատը մեղադրում է Ձեր նախագահության տասը տարիներին Ղարաբաղյան հարցում ամբողջը չասելու մեջ, բավարար անկեղծ և ազնիվ չգտնվելու մեջ, ինչ-որ փաստեր թաքցնելու մեջ:

- Բայց այդ ի՞նչ փաստեր ենք մենք թաքցրել: Իսկ ո՞վ է և ո՞ր ժամանակահատվածում է ինձանից ավելի շատ խոսել Լեռնային Ղարաբաղի բանակցային պրոցեսի մասին: Ե՞րբ, ո՞վ՝ ասեք: Այսինքն՝ մենք տարիներով ժխտել ենք, որ մեզ փաստաթուղթ են տվել, առաջարկություններ են տվել: Այդ իրենք են տարիներով ժխտել: Ընդ որում, դա էլ չեն կարողացել անել: Որովհետև ժամանակ առ ժամանակ, ներողություն բառիս համար, պլստում էր արտգործնախարարի բերանից, որ իրենք բանակցում են, ո՞նց չեն բանակցում, բա ի՞նչ են անում չորս-հինգ ժամ: Ու հետո նորից գալիս ասում էին չկա փաստաթուղթ և այլն: Թափանցիկությունն ինչո՞ւմ է եղել, որ եկել ասել է՝ Ալիևը կառուցողական է: Դա՞ է եղել թափանցիկությունը: Այդպիսի մեղադրանք ես չեմ ընդունում: Ես բազմաթիվ մեղադրանքներ ընդունում եմ, բայց այդպիսի մեղադրանք չեմ ընդունում:

- Պարո՛ն նախագահ, պատերազմի նախորդած երկուսուկես տարում համանախագահների մասնակցությամբ առաջնորդների ընդամենը մեկ հանդիպում է եղել` 2019 թվականի մարտին Վիեննայում, բայց իրենք հանդիպել են մի քանի այլ առիթներով:

- Բա հենց այդ եմ ասում:

- Միգուցե՞ եղել են բանակցություններ ոչ պաշտոնական: Այսինքն՝ Դուք ունե՞ք հիմքեր ենթադրելու, որ ոչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ կողմերն ամեն դեպքում տվյալների, տեղեկատվության փոխանակման մեջ են եղել, ինչ-որ տարբերակներ են քննարկել, փակ ծրարների մասին է խոսվում:

- Ես վստահ եմ, որ ինչ-որ տարբերակներ դժվար թե կոնկրետ քննարկված լինեն, բայց ես նաև վստահ եմ, որ իրար ակնարկներ, իհարկե, արել են, որովհետև ես Ադրբեջանի նախագահի աշխատաոճին քաջածանոթ եմ: Ես չեմ բացառում, որ նա ասած լինի, որ այս ամբողջից պետք է ազատվել, խաղաղ ապրենք, դուք ձեզ համար, Ղարաբաղն ինձ պետք չի, ես երբեք Ղարաբաղ չեմ մտնելու և այլն:

- Առանց միջազգային հանրության՝ մի տեղ հանդիպենք, հանգիստ խոսենք, հասկանանք:

- Այո:

- Այդպիսի առաջարկ կարո՞ղ էր անել:

- Կարող էր անել: Չեմ ուզում, այսպես ասեմ, ավելի խորանամ և չեմ բացառում, որ սա էլ ասած լինի, որ ճիշտն այդպես է և այլն: Այսինքն՝ սա իր տեսակետից մտքում մեկնաբանել է, թե ինչ էր դրանով ասում, նա՝ իր տեսակետից, բայց իրականությունն այն է, որ այդպիսի փոխանակումները չեն կարող չարժանանալ համանախագահների ուշադրությանը: Սա միանշանակ եմ ասում:

Բա լավ, ի՞նչ եղավ, որ իշխանափոխությունից հետո, ինչպես իրենք էին հպարտանում, տարի ու կես կրակոց չկար սահմանին և այլն: Բայց այդ ինչո՞ւ միանգամից Ալիևն ագրեսիվությունը թողեց, ինչո՞ւ: Բա ինչո՞ւ, երբ որ Նախիջևանի հատվածում մենք հսկայական տարածքներ մեր վերահսկողությունից դուրս թողեցինք, մերոնք դրա մասին չխոսեցին: Ակնհայտ էր, հստակություն չկար, բայց իրար հետ այդպես, ես զարմանում եմ բա ինչու՞ Ալիևը նույն կերպ չարձագանքեց ինչպես սա արձագանքեց` կառուցողական: Լավ կլիներ Ալիևն էլ այնտեղից ասեր՝ կառուցողական է կամ խելացի է:

Շատ լավ կլիներ կարծում եմ: Բայց պատրանքներով ապրելը, մանիպուլյացիաներով ղեկավարելը վերջը բերում են ողբերգության: Եվ աղետը այն չէ, որ ինքը բանակցային գործընթացից ինչ-որ բան լավ չէր հասկանում, կամ մենք էինք ավելի լավ պատկերացնում, աղետն այսօր է, երբ որ ունենք, նորից եմ կրկնում, ջախջախված բանակ, մենք կապիտուլյացիայի ենթարկված պետություն ենք, չկա, իրենց կարծիքով, որոշակիություն և որևէ հնարավորություն Լեռնային Ղարաբաղի մնացած մասի հետ կապված չկա, ոչ մի բան, չկա, չէ՞,      ոչ մի բան: Ե՞րբ են իրենք խոսել դրա մասին, բա ինչո՞ւ չեն խոսում: Պատերազմից արդեն անցել է տևական ժամանակ: Բա ինչո՞ւ չեն խոսում: Մեկ տարի երեք ամիս է` դե թող ասեն ինչ է եղել, այդ հարցով հանդիպե՞լ են, այդ հարցով բանակցե՞լ են: Բա համանախագահներն ինչո՞ւ չեն գալիս, ինչո՞ւ են վախենում ասել, որ պետք է կազմակերպել համանախագահների հանդիպում:

- Մի քանի անգամ հետաձգվեց համանախագահների այցը տարածաշրջան և Արցախ:

- Դե:

- Հիմա կա՞ բանակցային գործընթաց, պարո՛ն նախագահ, թե՞ այդ երեք եռակողմ հայտարարություններն են հիմքն այն Մոսկվայի կամ Բրյուսելի միջնորդությամբ, որոնք փաստորեն Արցախի մասին չեն: Դրանք ապաշրջափակման, դեմարկացիայի մասին են, բայց Արցախի մասին չեն:

- Եթե լինեին բանակցություններ, մենք երևի կիմանայինք: Եթե պրոցես լիներ, երևի կիմանայինք: Բայց ինչ բանակցային պրոցես, երբ որ Հայաստանի կառավարիչն ասում է, որ Հայաստանը դեռևս 2016 թվականին կորցրել էր տեսական և գործնական հնարավորությունը: Այսինքն, ինքն ո՞ւմ հետ պետք է բանակցի: Գնա Ալիևի հե՞տ բանակցի: Ալիևը կասի՝ դե դավայ, բեր ստորագրի, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում է: Դու ես չէ՞ ասում, որ կորցրել ես այդ հնարավորությունը:

- Այլ բան էլ է ասում, որ 1992 թվականին Հայաստանն արդեն ճանաչել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ԱՊՀ հիմնադիր պայմանագրով:

- Ես կարծում եմ՝ դա արդեն գիտելիքի պակասի խնդիր է: Ես չեմ ասում, որ ես իրավաբան եմ կամ շատ խոր գիտելիքներ ունեմ, բայց երբեք որևէ միջազգային կառույցում անդամակցությունը չի բերում պետության տարածքային ամբողջականության ճանաչման: Հետո դա շատ բարդ հասկացողություն է: Պետության տարածքային ամբողջականությունը որևէ առնչություն չունի ինքնորոշման իրավունքի հետ, դրա համար կան միջազգային դատարանի որոշումներ, կոնկրետ՝ Կոսովոյին վերաբերող: Թող գնան կարդան այդ որոշումները: Այդ ի՞նչ բան է, Թուրքիան ու Հունաստանն էլ ՆԱՏՕ-ի անդամ են, բա եթե ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունները, եթե դեմարկացիա-դելիմիտացիա են արել, բա այդ կոնֆլիկտը ինչո՞ւ է մեկ-մեկ ցցվում: Դա ի՞նչ ասելիք է: 

Ուղիղ այնպես, ինչպես, կներեք բառիս համար, հիմարություն է ասել, որ Ալիևի նկրտումները Հայաստանի նկատմամբ, կոնկրետ՝ Երևանի նկատմամբ, թե դա ադրբեջանական քաղաք է, պայմանավորված է նրանով, որ մենք էլ ենք ասում:

- Ո՞վ է ասել, որ Բաքուն հայկական է:

- Այդ հարցը ես պետք է տամ Ձեզ, Դուք էլ մնացածներին:

- Ես չունեմ այդ հարցի պատասխանը:

- Համենայն դեպս, ես 1988 թվականից գտնվում եմ այդ պրոցեսի մեջ: Ես չեմ լսել երբեք ո՛չ հրապարակային, ո՛չ էլ ոչ հրապարակային՝ ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանից, ո՛չ Ռոբերտ Քոչարյանից և ո՛չ էլ ես եմ երբևէ այդպիսի բան ասել: Այսինքն, ո՞վ է ասել: Է, կարող է մեկը` մի ընդդիմադիր գործիչ կամ մի պատմաբան չգիտեմ ինչ-որ մի բան է ասել, բա թող Ադրբեջանում էլ համապատասխան մակարդակով պատասխանեն: Երբ որ երկրի ղեկավարն է ասում, և դու դա էլ արդարացնում ես, ի՞նչ ասեմ, այստեղ ասելիքն արդեն ավարտվում է:

- Պարո՛ն նախագահ, ամփոփենք մեր զրույցն այսօրվա իրողություններով: Դուք փոքր-ինչ խոսեցիք այդ մասին` բանակցային գործընթացը կանգնած է, չկա, Արցախին վերաբերող հատվածը չկա երկու երկրների առաջնորդների միջև զրույցներում, չկա համանախագահության ձևաչափը, պատերազմից ի վեր համանախագահները չեն այցելել տարածաշրջան: Լավ, բայց Ղարաբաղի հակամարտությունը հանգուցալուծված չէ, չէ՞:

- Միանշանակ:

- Հանգուցալուծված չէ Ղարաբաղյան հակամարտությունը:

- Իմ խորին համոզմամբ՝ ոչ, հանգուցալուծված չէ: Եվ դա միայն իմ համոզմունքը չէ: Դա նաև համանախագահների հայտարարություններն են:

- Ես ուզում եմ Ձեզնից լսել ակնկալիք, տեսլական, պատկերացում այս ջախջախված, կոտրված, դիվանագիտական առումով դիմազուրկ իրավիճակում մենք ինչպե՞ս կարող ենք աշխարհին ազդարարել, հատկապես որ ազդակներ ստանում ենք, օրինակ՝ Ֆրանսիայից, որ Արցախի կարգավիճակի հարցը մեզ համար առաջնահերթություն է, օրակարգային պետք է լինի, որ դեմարկացիան չպետք է ենթադրի Արցախի ճանաչում Ադրբեջանի կազմում, և մեզ համար մի շարք կարմիր գծեր չպետք է հատվեն:

- Ես մի քանի անգամ այդ հարցին պատասխանել եմ և ասել եմ հետևյալը, որ այս իշխանություններն ունակ չեն դա անելու: Ես ավելի մանրամասն ասելու առիթներ կգտնեմ, բայց կարծում եմ, որ մեր հասարակության այն հատվածը, որը համարում է, որ Արցախը հայկական է, այն մասը, ով համարում է, որ մենք ի վիճակի ենք ուղղել մեր մեջքը, ես կոչ եմ անում բոլոր այդ մարդկանց, որ համախմբվենք ու սրանից պահանջենք, որ դադարեցնեն այդ քաղաքական մուրացկանությունը: Խաղաղություն աղերսելը երբեք չի բերել խաղաղության, երբեք չի բերել: Իմ ասածն այն չէ, որ պետք չէ ձգտել խաղաղության, ընդհակառակը, իմ ասածների մեջ` և՛ սկզբում, և՛ հիմա, խնդրում եմ, որ որևէ մեկը ռևանշի տարր էլ չփնտրի: Իմ ասածը հետևյալն է, որ մենք չնայած ջախջախված ենք, չնայած կապիտուլացված ենք` մենք ունենք հնարավորություն բանակցային պրոցեսը վերականգնելու:

- Մենք ունե՞նք այդ հնարավորությունը:

- Այո, մենք ունենք այդ հնարավորությունը, և պետք է պահանջենք, որպեսզի, նորից եմ կրկնում, սրանք գան այդ ճանապարհով:

- Եվ ինչն իրավունքով մերն է, պետք է լինի մերը:

- Այո: Իսկ մերն ինչն՞ է` մերը Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքն է: Այո, այդ իրավունքն անքակտելի է: Եվ շատ տևական ժամանակ միջազգային հանրությունը դա հաստատել է: Եթե մենք մեր գործողություններով հիմա պետք է դրդենք միջազգային հանրությանը, որ կարծիքը փոխի, դա արդեն միջազգային հանրության պրոբլեմը չէ, դա մեր պրոբլեմն է:

- Գործողություններով կամ անգործությամբ:

- Այո: Նույնն է, բոլոր դեպքերում դրանք հանցագործություն են: Միգուցե քրեական օրենսգրքով չնախատեսված, բայց հանցագործություն են: Մենք ունենք այդ հնարավորությունը, մենք պետք է իրոք շատ կտրուկ պահանջներ ներկայացնենք և ոչ միայն խոսքով: Եթե այդ պահանջները մենք նորմալ ներկայացնենք, ես կարծում եմ որոշ ժամանակ հետո կարող ենք խոսել, որ ինչ-որ չափով բանակցային պրոցեսը վերականգնվում է:

Գիտեք, տևական ժամանակ` 2018 թվականից հետո, հատկապես կործանարար պատերազմից հետո, մեզ փորձում էին մեղադրել ռազմատենչության մեջ: Ոչ, մենք երբեք ռազմատենչ չենք եղել:

- Ներսո՞ւմ, թե՞ դրսում  նկատի ունեք:

- Ես  նկատի ունեմ և՛ ներսում, և՛ դրսում:

- Ալիևը Ձեզ ռևանշիստ է անվանում:

- Եվ դրսից: Եվ դուրսը դա միայն Ադրբեջանը չէ:

Մենք երբեք ռևանշիստ չենք եղել: Բայց երբեք էլ մեր ունեցածն ուրիշին հանձնելու, տալու կողմնակիցը չենք եղել, որովհետև դա մեր անձնական խնդիրը չէ, դա մեր ժողովրդի խնդիրն է: Եվ դա կարող է շատ երկար ժամանակահատվածում մեր ժողովրդին բերել կա՛մ բարեկեցության ու լավ ապագայի, կա՛մ էլ ուղղակի կործանել, ոչնչացնել: Սա է ամբողջ խնդիրը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում և ՀՀ երրորդ նախագահի պաշտոնական կայքում։  



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am
14:50
Կանգնել Արցախի ու արցախցու կողքին, կնշանակի կանգնել արդարության, մարդու հիմնարար իրավունքների կողքին. Արցախի թեմի առաջնորդ
«Արցախցու ձայնը դա Աստծո ձայնն է, արդարությունը հնարավոր չէ սպանել, որովհետև արցախցին ի սկզբանե արդարության ձայնն է բարձրացրել, ցանկացել է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}