Բենզալցակայանում հրդեհի հետևանքով տուժածն աշխատակիցն է
Երևանի Արցախի 8 հասցեի մոտակայքում գտնվոզ բենզալցակայանում բռնկված հրդեհը մարվել է։
ԱԻ նախարարությունից հայտնում են, որ այրվել են բենզալցակայանի շինությունը՝ 7 քմ և «GAZ 53» մակնիշի բենզատար ավտոբաքը։
Բենզալցակայանի աշխատակից Լ. Բ.-ն (ծնված 1985 թ․) ստացել է դեմքի և վերին վերջույթների 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներ և հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին