ԱՀԿ-ն հայտնել է «Sputnik V» պատվաստանյութին հավանություն տալու աշխատանքների մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Կլյուգեն ասել է, որ ԱՀԿ-ն ակտիվորեն աշխատում է ռուսական կողմի հետ Sputnik V պատվաստանյութի հաստատման ուղղությամբ և նոր տեսչություն կուղարկի Ռուսաստանի Դաշնություն՝ այս ամիս արտադրությունը գնահատելու համար։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն։
Նա նշել է, որ կազմակերպությունը շարունակում է Ռուսաստանի իշխանությունների հետ ակտիվ աշխատանքը՝ Sputnik V-ն օգտագործման համար առաջարկվող պատվաստանյութերի ցանկում ներառելու համար։
«Հենց հիմա Մոսկվայում առաքելություն իրականացնող խումբ կա, որն աշխատում է ազգային կարգավորիչների հետ: Փետրվարին ակնկալում ենք իրականացնել հերթական տեսչական այցը։ Գործընթացը վերսկսվել է», - ասել է Կլյուգեն:
ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրենը նաև հույս է հայտնել, որ ռուսական պատվաստանյութի ճանաչման գործընթացը հնարավորինս շուտ կավարտվի։
Հարակից հրապարակումներ`
- Սպուտնիկ V-ով պատվաստվածներին թույլ են տվել մուտք գործել Ավստրալիա
- Հայաստանում արտադրված «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը կօգտագործվի որպես խթանիչ դեղաչափ
- Սլովենիայի դեսպանը գնահատել է «Սպուտնիկ V» - ի ՝ Եվրոպայում հաստատման հեռանկարները
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը