ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահների օգնականները քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները
ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Թուրքիայի ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինի հետ հեռախոսով քննարկել է դիվանագիտական համագործակցությունը ՌԴ-ի հետ, ինչպես նաև համատեղ ջանքերը՝ զսպելու Ռուսաստանի հնարավոր «ագրեսիան Ուկրաինայի դեմ»։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին ասվում է երեքշաբթի Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Էմիլի Հորնի տարածած հայտարարության մեջ։
Նրանք ընդգծել են իրենց համատեղ հանձնառությունը ինչպես շարունակական դիվանագիտական ներգրավվածությամբ, այնպես էլ համատեղ ջանքերով զսպելու Ռուսաստանի հետագա ագրեսիան Ուկրաինայի դեմ:
Ըստ Հորնի՝ Սալիվանն ու Քալինը անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին, այդ թվում՝ «Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին»։
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ