Քաղաքական 12:43 04/02/2022 Հայաստան

Նոր, սոլիդ, համերաշխ իշխանություն բոլորին է պետք՝ բոլոր ընտրազանգվածներին, պետական համակարգին, ուժայիններին. Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանը հրապարակել է  «Ո՞ր չվերթով կգա հաջորդ իշխանությունը»  հոդվածի երրորդ մասը.

«Իշխանության ներքին չվերթ՝ «ինչորԲասին» և այլոք

Հաջորդ իշխանության հնարավոր երեք տարբերակներից (մոսկովյան, արևմտյան, թուրքական), ոչ մեկն էլ չի բխում Հայաստանի խորքային շահերից։

Հայաստանի հետպատերազմյան վերականգնում հնարավոր է միայն այն դեպքում, եթե վերելքի ռեսուրսը, այն է` հաջորդ իշխանության կորիզը, ձևավորվի Հայաստանում։ Միայն այդ դեպքում է հնարավոր Ռուսաստանի հետ ունենալ խորքային ստրատեգիական հարաբերություններ, Արևմուտքի հետ` կոնցեպտուալ նոր, առողջ աշխատանքային հարաբերություններ, իսկ Թուրքիայի և Ադրբեջանիհետ գտնել արժանապատիվ հարևանության մոդելը։ Առանց այս ամենի՝ Հայաստանի հեռանկարը մշուշոտ է։

Ինչո՞ւ առայժմ չի ստացվում Հայաստանում նոր, սոլիդ իշխանության  ձևավորումը։ Թվում է, թե բոլոր նախապայմանները կան։

Այսօր Հայաստանի գրագետ խավերի 95 տոկոսը (առանց չափազանցության) համակարծիք է, որ այս իշխանությունը պետք է փոխվի։ Դա չի նշանակում, թե այդ 95 տոկոսը այս կամ այն ուժի կամ գործչի կողմն է, բայց շատ հստակ է մերժում գործող իշխանությանը։

Որոշ հարցումներով՝ Նիկոլն ունի 25  տոկոս, այլ տարբերակներով՝ 20 ու նույնիսկ 17։ Բայց նույնիսկ սա չէ էականը։

Ղազախստանում իրադարձություններից 1-2 օր  առաջ Նազարբաևին անվանում էին Յելբասի՝ ժողովրդի հայր, ուներնորմալ վարկանիշ։ Սպասել, որ Նիկոլի վարկանիշը է´լ ավելի իջնի, սխալ մոտեցում է։ Կարող է իջնել, կարող է չիջնել. այս պահին հանրային  հեղինակության առումով Նիկոլը ինչ-որ փոքր խմբի «չգիտեմ ինչ բասի»է. կոպիտ սխալ է նրան «ժեխբասի» կամ նույնիսկ «մարգինալբասի» համարելը։ Նա արդենչունի կայուն սոցիալական հենարան։ Նիկոլն ունի և միշտ ունենալու է հասարակության մի փոքր մասի աջակցությունը։Նրա ուժը դա չէ։ Նրա ուժնիրավապահներն են, զգալի զանգվածների կոնֆորմիզմը և հակառակ պրոցեսի թուլությունը։ Այս առումով նա ուղղակիորեն ուժայինների «Բասին» է,իսկ անուղղակիորեն՝ կոնֆորմիստների։

Գոնե նրանք, ովքեր եղել են պետական կառավարման համակարգի բարձունքներում, սա լավ պետք է հասկանան։ Եվ սա վարկանիշի հետ որևէ կապ չունի։

Ինչպե՞ս սկսել հայաստանակենտրոն նոր իշխանության ձևավորման պրոցեսը։ Ինչպե՞ս սկսել հանրային լայն պրոցեսը, ինչպե՞ս մարդկանց հնարավորություն տալ՝ մասնակիցը դառնալու մեծ փոփոխությունների, և ինչպե՞ս կոնֆորմիստներին ցույց տալ այլընտրանք։

Մի կողմից՝ անիմաստ է սպասել, թե ե´րբ Նիկոլի ցածր վարկանիշն ավելի կիջնի կամ կզրոյանա, մյուս կողմից՝ անլուրջ է առանց անելիքի իմացությանօրումեջ հայտարարել տարբեր շարժումների կամ պրոցեսների մասին։

Եթե երկրի գրագետ բնակչության ճնշող մեծամասնությունը կարծում է, որ երկրում պետք են փոփոխություններ,դրանք անպայման տեղի են ունենում։ Իսկ եթե պրոցեսը ձգձգվում է, ուրեմն երկու կարևոր տապալում կա, ու խնդիրը պետք է փնտրել այդտեղ.

1. Բովանդակություն
2. Կազմակերպչական-կառուցվածքային աշխատանք

Նիկոլի՝ իշխանության մնալու գաղտնիքն այն է, որ հասարակությանը չի առաջարկվում հասկանալի կոնսոլիդացիոն բովանդակություն, որը թույլ կտա ունենալ լայն ներկայացվածությամբ պրոցես։ Մարդիկ, տարբեր սոցիալական խավերըչեն հասկանում, թե իրենց ի´նչ է առաջարկվում։ Ավելին, այդ մարդկանց հուզող խնդիրների մեծ մասի մասին չի էլ խոսվում։ Չկա այն բովանդակությունը, որը կհամախմբիբժշկին, տաքսիստին, գործարարին, դասախոսին, կրպակավաճառին, տնային տնտեսուհուն, գյուղացուն, ուսուցչին և այլոց։

Նոր բովանդակությունը պետք է ցույց տա հասարակությանը իր վաղվա օրը, պետք է խոսի անվտանգությունից մինչև սոցիալական հարցեր, խաղաղությունից մինչև արժանապատվություն, Թուրքիայի հետ բանակցություններիցմինչև Ադրբեջանի հետ դեէսկալացիա, Քովիդից մինչև գնաճ և այլն։

Ի դեպ, երբ դա չի անում ընդդիմությունը, այդ բացը փորձում է լրացնել իշխանությունը։Բայց սա պարտվածիշխանություն է, որը չի կարող դեպի վերելք առաջնորդել, այդ պատճառով էլ մենք լռվել ենք անհուսության փոսում։ Այս գաղափարները ճիշտ ձևակերպելու և առարկայական խոսակցություն սկսելու դեպքում հունիսին Նիկոլին ձայն տված 680 հազարից մի քանի հարյուր հազարն ընդունելու է այս գաղափարները ու միանալու է վերելքի պրոցեսին, տանը մնացած 800  հազարի մեծ մասը տեսնելու է իր հետաքրքրությունը և նույնպես միանալու է, իսկ հունիսին փոփոխություններին կողմ քվեարկած 400 հազարը կդադարիմտածել, թե հուլիսից իրեն մոռացան։

Տակը մնալու է մի շերտ, որը միշտ Նիկոլին համարելու է ենթաքրիստոսի պես մի բան։
Ինչ վերաբերում է կառուցվածքային-կազմակերպչական կողմին, ապա այստեղ այսօր ուղղակի զրոյական վիճակ է։ Մինչև քաղաքացին, հանրության տարբեր շերտերի ներկայացուցիչները, տարբեր սոցիալական խավերի շահագրգիռ խմբերը չիմանան, թե իրենց խնդիրներով ինչպե´ս գնան ընդդիմության գրասենյակներ, ոչ մի զանգվածային պրոցես չի լինի։

Քանի՞ մարդ է այսօր աշխատում հաջողության պրոյեկտի վրա. չնչին թիվ, որովհետև աշխատանքի դաշտը չկա, աշխատելու և ինտեգրվելումեխանիզմները չկան, նույնիսկհասցեն չկա։ Էդ դեպքում Նիկոլին սկզբունքորեն մերժող հանրության մեծամասնությունը ինչպե՞ս կոնսոլիդացվի, ինչպե՞ս դառնա թափանիվի մի մասնիկը։ Ինչպե՞ս մաս կազմի իշխանության փոփոխության ներքին չվերթին։

Նոր, սոլիդ, համերաշխ իշխանություն բոլորին է պետք՝ բոլոր ընտրազանգվածներին, պետական համակարգին, ուժայիններին և այլն։ Դրա համար կան բոլոր նախադրյալները՝ խաղաղ, սահուն ճանապարհով հաջողության հասնելու։ Միակ հարցը՝ ե՞րբ վերջապես կմիացվի «օդանավի» շարժիչը»։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:29
«Իմնեմնիմի» պոդքաստի 98-րդ թողարկումը եթերում է. ՈւՂԻՂ
«Իմնեմնիմի» պոդքաստը շարունակում է եթերում մնալ՝ չնայած նրան, որ հաղորդման հեղինակներն ու վարողները՝ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
23:06
Վաղը ժամը 11-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հարպարակ. Բագրատ Սրբազան
«Արցախը, որտեղ ջրից ավելի արյուն էր հոսել, կերան ուղղակի։ Արցախցիներս, իմ սիրելի ժողվուրդ, դուք որևէ բանով չեք տարբերվում, ով...
Աղբյուր` Panorama.am
22:49
Հանձնառել ենք «Հանուն Հայրենիքի» շարժման մասնակիցների իրավունքների պաշտպանությունը. Արսեն Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է. Հինգ իրավապաշտպաններով հանձնառել ենք «Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնած խաղաղ հավաքների...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս երթը նաև ինքնամաքրվելու առիթ է, բոլոր իմաստներով. Բագրատ Սրբազան
«Այսքան ճանապարհը, որ քայլում էի, միայն մտածում էի, թե որքան երանելի պետք է լինեն այն երկրի ղեկավարները, որ ձեզ նման ժողովուրդ ունեն,...
Աղբյուր` Panorama.am
21:59
Վրաստանի հայկական համայնքը հայտարարել է, միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Վրաստանի հայկական համայնքը ողջունել է Վիրահայոց թեմի հայտարարությունն այն մասին, որ որով աջակցությունն էր հայտնում «Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
21:45
Որոշ մարդիկ անընդհատ սուտ են խոսում, բոլոր կիրանցիներն այստեղ են. Բագրատ Սրբազան
«Հիմա տեսնում եք, որ որոշ մարդիկ անընդհատ սուտ են խոսում, բոլոր կիրանցիներն այստեղ են»,- երթի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը,...
Աղբյուր` Panorama.am
21:21
Էրդողանը գտնում է, որ Երևանը և Բաքուն որքան հնարավոր է շուտ պետք է ստորագրեն խաղաղության պայմանագիրը
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի, տարածաշրջանը պետք է կայունության հասնի: Նման...
Աղբյուր` Panorama.am
21:00
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են դեսպան Քրիստինա Քվինի հետ
Այսօր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները, օրերս ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին հղած...
Աղբյուր` Panorama.am
20:41
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար․ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը Տելեգրամի իր ալիքում գրել է․ «Խորապես զգացված եմ զորակցության...
Աղբյուր` Panorama.am
20:14
Երթի մասնակիցները հասնում են Աբովյան
«Տավուշը՝ հանուն հայրենիքի»  համազգային շարժման մասնակիցները՝ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ, արդեն 5-րդ օրն է շարժվում են դեպի...
Աղբյուր` Panorama.am
19:57
ԵԱՏՄ առաջնորդները որոշումներ են ընդունել ինտեգրացիոն համագործակցության հետագա խորացման վերաբերյալ
ԵԱՏՄ առաջնորդները որոշումներ են ընդունել ինտեգրացիոն համագործակցության հետագա խորացման վերաբերյալ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
19:53
Այն, ինչի մասին խոսել ենք լսարանում, դուք այսօր կյանքում արտահայտում եք․ Բագրատ Սրբազանը ողջունեց ուսանողներին
«Մեր Կոնսերվատորիայի ուսանողների մի մասն է, ոմանց մեծ մասին դասավանդել եմ, էն մի մասին էլ՝ դասավանդում եմ»,- ողջունելով շարժմանը...
Աղբյուր` Panorama.am
19:41
2024-ին Հայաստանը ձեռնպահ կմնա ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց
Հայաստանը այս տարի ձեռնպահ կմնա ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
19:31
Փաշինյանը հիացած է ռուսական կողմով
Նիկոլ Փաշինյանը, որը վարում էր Մոսկվայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հոբելյանական նիստը, շնորհակալություն հայտնեց ռուսական կողմին...
Աղբյուր` Panorama.am
19:19
Արդյո՞ք ՍԴ դատավորների մեծամասնությունը հավատարիմ կմնա իր կոչմանը
«Փաստինֆո»-ն գրում է․ «Մայիսի 3-ին Սահմանադրական դատարանն ավարտեց Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանի դիմումի...
Աղբյուր` Panorama.am
19:11
Ժամը 20։00-ին «Հանուն ճշմարտության» խորագրով երիտասարդական հավաք
«Այսօր, ժամը 20։00 տեղի կունենա «Հանուն ճշմարտության» խորագրով երիտասարդական հավաք՝ Բագատ Սրբազանի, Սուրեն Պետրոսյանի, երթի...
Աղբյուր` Panorama.am
18:58
Հոգով, մտքով, խղճով և աղոթքներով ձեզ հետ եմ․ Արմեն Աշոտյան
«Նուբարաշեն» ՔԿՀ-ից ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է, «Այս պայքարը կրոնական չէ` հոգևոր է: Քաղաքական չէ`ազգային է:...
Աղբյուր` Panorama.am
18:49
Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի
Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ տանող թունելի՝ հին ԼԵԴ լույսերը նորերով փոխարինման աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 11-ին՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
18:35
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:16
Աբովյանցիներն սպասում են Սրբազանի առաջնորդած շարժմանը միանալուն
Աբովյանում մեծ թվով հայրենակիցներ սպասում են Սրբազանի առաջնորդած շարժմանը միանալուն: Նշենք, որ  «Տավուշը՝ հանուն...
Աղբյուր` Panorama.am
18:07
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը մայիսի 8-ին պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա: Այս մասին, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Այցի նպատակը...
Աղբյուր` Panorama.am
18:05
Վիրահայոց թեմն աջակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» համազգային շարժմանը
Ի պատասխան ՝ «Տաճարը հաղթում է փողոցին» Սրբազանի թեզին, վրացահայությունը «Հայաստան, հայրենիք և Աստված» կոչով միանում է համազգային շարժմանը:
Աղբյուր` Panorama.am
18:02
Լուկաշենկոն Կրեմլ եկավ ծաղկեփնջերով
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին առաջինը ներկայացել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ինչպես երևում է տարածված...
Աղբյուր` Panorama.am
17:46
AntiFake.am-ի խմբագրությունը հայտարարություններ է փոխանցել 7 միջազգային կառույցների և դեսպանատների
Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ապօրինի անազատության մեջ պահելու մասին
Աղբյուր` Panorama.am
17:43
Գուրգեն Մելիքյան. Արժեհամակարգի, մեր հավատքի վրա է հարձակում եղել
«Միացել է շարժմանը մեկ նպատակով՝ ուժ հաղորդենք այս շարշմանը, ավելի զորավիգ լինենք, քանի որ Սրբազանի գործը ճշմարիտ է՝ հայոց գործն է սա,...
Աղբյուր` Panorama.am
17:24
Բագրատ Սրբազանի ու Գուրգեն Մելիքյանի հուզիչ հանդիպումը՝ երթի ժամանակ
Դեպի Երևան երթին է միացել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը։ «Ոչ թե ինքը մեզ, այլ մենք միացանք...
Աղբյուր` Panorama.am
17:14
Զախարովա. Մոսկվան ողջունում է Ղազախստանում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը
Մոսկվան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որը նախատեսված է մայիսի 10-ին Ալմաթիում։ Այս մասին ճեպազրույցում...
Աղբյուր` Panorama.am
17:07
Սրբազան հաղթարշավը մոտենում է իր տրամաբանական ավարտին. Խաչիկ Մանուկյան
Գրող, հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը, ում որդին՝ Վաչագան Մանուկյանը զոհվել է 2020 թվականին Շուշիում, օրեր շարունակ մասնակցում է Բագրատ Սրբազանի...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ոչ ոք չփորձի ինքնուրույն հարց լուծել. Բագրատ Սրբազանը՝ երթի մասնակիցներին
Չարենցավանից դեպի Երևան երթի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը զգուշացրեց մասնակիցներին ինքնագործունեությամբ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր
15:02 08/05/2024

Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}