Քաղաքական 14:36 05/02/2022 Հայաստան

Յաթաղանը «Բայրաքթար»-ով փոխարինած թուրքը չի կարող Երևանի կենտրոնում զվարճանալ. Իշխան Սաղաթելյան

«Մենք արդեն չափից ավելի ենք հանդուրժել այս իշխանությունների կամայականությունները։ Ասաց՝ ինչ ուզեմ` կբանակցեմ, արդյունքում` Արցախի զգալի մասը կորցրեցինք, հիմա էլ ասում է՝ ես եմ իշխանություն, ես եմ որոշում։ Պարզ է, չէ՞, սրա վերջը.  պետականության կորուստ։ Արդեն բավ է։ Նահանջելու տեղ չունենք։ Սպասելու ժամանակ չունենք»,- Դաշնակցության 131-ամյակին նվիրված պաշտոնական հանդիսությանն ունեցած ելույթում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

Նա ընդգծեց, հայ-թուրքական, այսպես կոչված, հաշտեցման գործընթացը, որը հանգեցնելու է Հայաստանի թուրքացման, պետք է կասեցնել, և սա լինելու է մեր քաղաքական պայքարի հիմնական ուղղություններից մեկը. «Հայ ժողովրդին ցեղասպանության ենթարկած, յաթաղանը «Բայրաքթար»-ով փոխարինած թուրքը չի կարող Երևանի կենտրոնում զվարճանալ, իսկ մենք կենդանական բնազդով հետևենք այդ ամենին:  Թույլ չե՛նք տալու, մոռացե՛ք»։

Խոսեքն ուղղելով դաշնակցական ընկերներին՝ ասաց. «Գիտեմ՝ վիրավոր ենք, դառնացած և գլխիկոր, գիտեմ՝ շատերդ, ատամները սեղմած, որոշման  եք սպասում, շատերդ մեզ քննադատում եք, որ այդ որոշումն ուշանում է, նույնիսկ երբեմն մտածում եք, որ Դաշնակցությունն առաջվանը չէ, համակերպվել է, հանդուրժում է դավաճան իշխանությանը, երկիրն աղետի բերած իշխանությանը, հանդուրժում է լկտիությունը, նույնիսկ թուրքի առաջ ծնկի եկածները համարձակվում են ձեռք բարձրացնել ու անպատիժ մնալ։

Այն պահից, երբ Դաշնակցությունը համակերպվեց հայրենիքի կորստի հետ, հանդուրժեց դավաճաններին, այդ պահից կդադարի լինել Դաշնակցություն, կհեռանա իր էությունից, ծրագրից և արմատներից։ Իսկ ինչ վերաբերում է իշխանությունների  լկտիություններին՝ մենք պարզապես չենք ուզում, որ երկիրը վերածվի քաոսի ու անարխիայի։ Կարծում եմ՝ պարզ ասացի:

Ի միջի այլոց, երբ գլխավոր մեղավորը և պատասխանատուն ասում էր՝ եթե ես սխալ եմ, թող ժողովուրդն ինձ գնդակահարի պատերի տակ, կրկին պետք է հիշեցնեմ՝ մենք ջունգլիներում չենք ապրում, Հայաստանում պետք է լինի օրենք, դատարան, և հանցագործներն իրենց պատիժը ստանան օրենքով, ու ստանալու են»:

Ի.Սաղաթելյանը նշեց, որ 2020 թ. նոյեմբերից հետո փոխվել է քաղաքական գործընթացների տրամաբանությունը, այն դուրս է եկել ընդդիմություն-իշխանություն դասական տրամաբանությունից։

«Մի առիթով ասել եմ, հիմա ևս կրկնեմ՝ Դաշնակցության և օրվա իշխանության  հակադրության պատճառը անձնական կամ  անհատական չէ, այն ավելի խոր և գաղափարական հիմքեր ունի:
Մեր և իշխանության հակադրության բուն առարկան Հայաստանի և Արցախի Հանրապետությունների, Սփյուռքի ներկայի ու ապագայի տեսլականն է:

Մեր նպատակն է կերտել ազգային լիարժեք պետություն, որն ընդունակ է պահպանել հայի ինքնությունը և զարգանալ՝ առաջ մղելով ազգային-պետական կենսական շահերը։
Իսկ օրվա  իշխանության իրական նպատակն է, պահպանելով պետության նոմինալ գոյությունը, ձերբազատվել ազգային ինքնությունից, հրաժարվել մեր սերունդների անժամանցելի իրավունքներից ու շահերից:

Ավելի պարզ ձևակերպեմ. սա պայքար է երկու տեսակների` մարդկանց, ովքեր ուզում են մնալ հայ, ունենալ պետություն, հայրենիք, ապրել արժանապատիվ, և մարդկանց, ովքեր առանց դրա էլ յոլա կգնան:

Մենք մերժում և անընդունելի ենք համարում երկրի ապագայի մասին օրվա իշխանության այս պատկերացումները՝ համարելով դրանք ինքնաոչնչացման և կործանման ճանապարհ»։
ՀՅԴ ԳՄ ներկայացուցչի խոսքով, 44–օրյա պատերազմը, դրա հետևանքները և նոյեմբերի 9-ի հայտարարությունը դատավճիռ չէ։

«Դա մեզ համար անընդունելի, բայց կայացած փաստ է։ Փաստաթղթի պայմանները, բացի գերիների վերադարձի կետից, ցավոք, արդեն կատարվել են։ Ի միջի այլոց, մենք այդ փաստաթղթով, առանց կրակոցի, ավելի շատ տարածք ենք տվել թշնամուն զիջել, քան պատերազմի 44 օրերի ընթացքում։
Պայմանագրերն ապրում են այնքան ժամանակ, որքան ապրում են դրանց ծնունդ տվող պայմանները, կփոխենք պայմանները, կփոխվի իրավիճակը:

Մենք պետք է ձգտենք նոր եռակողմ փաստաթղթի, որում արտացոլված կլինեն մեր կենսական շահերը։

Սա մեր ժողովրդին նոր պատերազմի կամ փորձության տանելու արկածախնդրություն չէ։ Սա կենսական  պայքար է  հայ ժողովրդի ապրելու իրավունքի և պետականություն ունենալու համար»,- ասաց Ի. Սաղաթելյանը։

Նա ընդգծեց, որ նոյեմբերի 9-ը դատավճիռ չէ։Խոսելով ելքների մասին՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչն ասաց. «Ստեղծված իրավիճակից ելքը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում համազգային դիմադրություն ձևավորելն է։

Դիմադրություն, որը պետք է համահայկական միասնությամբ վիժեցնի Հայաստանի թրքացման և Արցախի հայաթափման` արդեն իսկ գործի դրված ծրագիրը։

Դիմադրությո՛ւն, որը պետք է ուղղված լինի  մեր թշամիներին և նրանց սպասարկող ուժերին,  դիմադրությո՛ւն մեր պետականությունը կազմաքանդող ուժերին, դիմադրությո՛ւն մեր հայրենիքը հերթական անգամ պարտության և նոր աղետի տանող օրակարգերին, դիմադրությո՛ւն, որն ամբողջ աշխարհին ցույց կտա, որ հայ ժողովուրդը ծնկի չի եկել,  պատերազմի արդյունքները դատավճիռ չեն, հայ ժողովուրդն իր հայրենիքում ապրելու, զարգանալու և իր ինքնությունը պահելու կամք և վճռականություն ունի:

Օրվա իշխանությունները պետք է տեսնեն և հասկանան, որ կեղծ, անհեռանկար ու պատեհապաշտ լոզունգների տակ երկիրը նոր զիջումների տանելու մանդատ չունեն»:

Այնուհետև նա հարցադրում արեց՝ իսկ ինչպե՞ս պետք է հասնել դրան.

«Առանց հուսահատության, առանց ավելորդ զգացմունքների, աննահանջ, հետևողական պայքարով, հենվելով առաջին հերթին սեփական ուժերի վրա, մենք պետք է երկրում իրավիճակ փոխենք։ Մենք պետք է ապացուցենք, որ հայ ժողովրդի ճակատագիրը որոշվում է Հայաստանում, որոշվում է հայ ժողովրդի զավակների կողմից։

Հարգելի՛ ներկաներ, ես գիտեմ, ես տեսել եմ, ձեզանից շատերը, մենք միասին, երկար ենք պայքարել կործանարար այս ընթացքը կասեցնելու համար։ Մեր ժողովրդի մեծ զանգվածներ փողոց են դուրս եկել, բազում զրկանքներ կրել, զոհողությունների գնացել, ի վերջո՝ ամեն ինչ արել, որպեսզի այս ամենը տեղի չունենա։

Հայաստանն ու Արցախը շարունակում են վտանգված մնալ։ Հոգնելու, նահանջելու, հիասթափվելու, համակերպվելու կամ արտագաղթելու ոչ մի իրավունք չունենք։ Մենք ուղղակի պարտավոր ենք շարունակել մեր պայքարը։ Հակառակ պարագայում` կկորցնենք ամեն ինչ։ Ամեն, ամեն ինչ։
Պայքարի դեպքում կա հնարավորություն մեջքը շտկելու, իրավիճակը փոխելու։ Առանց պայքարի մենք դատապարտված ենք։

Դիմադրությունը մեկ օրվա, մեկ ուժի պայքար չէ, սա յուրաքանչյուր արժանապատիվ հայ մարդու գործն է:

Դիմադրության մաս պետք է կազմենք բոլորս՝ անկախ տարիքից, կուսակցական պատկանելությունից ու քաղաքական նախասիրություններից, մասնագիտությունից և աշխարհագրությունից։

Դիմադրությունը պետք է դառնա մեր հավատամքը, մեր ապրելակերպը, մեր առօրյան, մեր ամենօրյա գործունեության մասը։

Հակահայ ծրագրեր իրականացնողները, մեր ապագան մեզնից խլողները` լինեն հայ կամ օտարազգի, դիմադրության պետք է հանդիպեն ամեն տեղ՝ փողոցում, աշխատավայրում, արտերկրում»։

Իշխան Սաղաթելյանը Հայ Յեղափոխական Դաշնակցության անունից հայտարարեց. «Դաշնակցությունը պատրաստ է լինել առաջիկա պայքարի շարքային զինվորը` առանց որևէ կուսակցական և քաղաքական հավակնության, Դաշնակցությունը պատրաստ է նաև լինել պայքարի կազմակերպիչն ու առաջամարտիկը, պատրաստ է նաև լինել տարբեր ուժերին հաղթական դրոշի տակ համախմբողն ու միավորողը։

Դյուրին չի լինելու, այս պայքարը ենթադրում է նաև դիմանալ հալածանքներին, դիմակայել ճնշումներին, տեղիք չտալ սադրանքներին, այս պայքարի հաջողությունը պահանջում է նաև տոկունություն և զոհաբերություն, համախմբում։

Հայաստանի, Արցախի, Սփյուռքի բոլոր պատասխանատու քաղաքական ուժերը, գիտական, մշակութային, հոգևոր համայնքը, պահանջատեր երիտասարդությունը պարտավոր են հայոց պետականության անկումը կասեցնելու, հայ ժողովրդի արժանապատվությունը վերականգնելու  մանդատով ոտքի կանգնել, դուրս գալ փողոց և պայքարել։

Պարտության և պատերազմի խորհրդանիշ վարչախումբը հեռացվելու է,

Սյունիքը չի՛ զիջվելու,

Արցախը վերականգնվելու՛ է,

Հայաստանը չի՛ թուրքացվելու,

Եվ ինչպես Ցեղասպանության նահատակ բանաստեղծն է ասել՝ պիտի կերտենք նո՛ր արշալույս»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}