Իրավունք 18:56 07/02/2022 Արցախ

Խնդրահարույց է ԱՀ կառավարության սոցիալական քաղաքականության շահառուների շրջանակը և նրանց տրամադրվող աջակցության ծավալները որոշելու մեթոդաբանությունը․ Դատախազություն

2021թ. հունիսի 3-ին ԱՀ կառավարության կողմից ընդունվել էր N 579-Ն որոշումը, որով հաստատվել էր 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառման իրականացման կարգը: Այս մասին նշված է Արցախի դատախազության տարածած հաղորդագրությունում։

«Հաշվի առնելով տարածված դժգոհությունները, 2021թ. օգոստոս ամսից ԱՀ դատախազությունը սկսել է ուսումնասիրել հիշյալ ծրագրով նախատեսված՝ կաթնատու և մսատու կենդանիների, մեղվաընտանիքների կորստի դիմաց աջակցություն ցուցաբերելու համար տեղեկությունների տրամադրման գործընթացի օրինականությունը:

Կատարված ուսումնասիրության արդյունքներով պարզվել է հետևյալը.

-Որպես կառավարության վերոհիշյալ որոշման շահառու, ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությանը դիմել է 8004 քաղաքացի: Նշված անձանց թիվը, անասունների և մեղվաընտանիքիների քանակն ու աջակցության ենթադրյալ թիվը (առանց կառավարության որոշմամբ նախատեսված՝ աջակցության առավելագույն չափի սահմանափակումները հաշվի առնելու) ըստ ԱՀ վարչատարածքային միավորների ունի հետևյալ պատկերը (տես՝ կից ներկայացված աղյուսակում):
Հիշյալ աղյուսակում բերված վիճակագրությունը բավականին խոսուն ու համոզիչ տվյալներ է պարունակում այն մասին, որ գործընթացում առկա են, մեղմ ասած, խնդիրներ ու թերություններ: Նախ, որոշ դեպքերում վնասված կամ կորսված կենդանիների ու մեղվաընտանիքների ընդհանուր թիվը գերազանցել է տվյալ վարչատարածքային միավորումում նախապատերազմյան շրջանում հաշվառվածների թվին: Առանձին դեպքերում, եթե այն նույնիսկ չի գերազանցել,  ապա պատկերված վիճակագրությունն ինքնին բավարար է թվերի անտրամաբանական ու առերևույթ կեղծ լինելը փաստելու համար: Օրինակ, ըստ բերված վիճակագրության՝ Շահումյանի շրջանում կորսվել կամ վնասվել է խոշոր եղջերավոր անասունների 44,5 տոկոսը, մանր եղջերավոր անասունների 45,6 տոկոսը, հաշվառված 2367 մեղվաընտանիքի փոխարեն կորսվել է 3796 մեղվաընտանիք, Քաշաթաղի շրջանում հաշվառված 6632 մեղվաընտանիքներից կորսվել է 5846-ը կամ 88 տոկոսը, Ասկերանի շրջանում կորսվել է հաշվառված խոզերի 64 տոկոսը, մեղվաընտանիքների՝ 82,8 տոկոսը: Տպավորություն է, որ Հադրութի շրջանից ընդհանրապես մանր կամ խոշոր եղջերավոր անասուններ, խոզեր, մեղվաընտանիքներ չեն տարհանվել, կորսված խոշոր եղջերավոր անասունների թիվը 2034-ով գերազանցում է հաշվառվածների թվին, կորսվել է մանր եղջերավոր անասունների 91,9 տոկոսը, կորսված խոզերի քանակը գերազանցում է հաշվառվածին ավելի քան 2,5 անգամ, իսկ մեղվաընտանիքներինը՝ 2,7 անգամ:

-ԱՀ կառավարության N 579-Ն առ 03.06.2021թ. որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի համաձայն՝ կաթնատու, մսատու կենդանիների, մեղվաընտանիքների քանակը որոշվում է համապատասխան համայնքի ղեկավարի կամ շրջանի վարչակազմի ղեկավարի, շրջանի անասնաբուժական կայանի տնօրենի կողմից տրամադրված տեղեկությունների հիման վրա, ընդ որում ելակետային տվյալներ են հանդիսանում 2020 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ հաշվառված տեղեկությունները:
Դատախազության կողմից կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ համայնքներում տնտեսությունների հաշվառման գրքերում (Ձև 1 գիրք) բնակիչներին պատկանող կենդանիների, մեղվաընտանիքների հաշվառումն իրականացվել էր յուրաքանչյուր տարվա հունվար-փետրվար ամիսներին, ընդ որում հիմնականում ոչ լրիվ ծավալով և տարվա ընթացքում չեն հաշվառվել անկմամբ, վաճառքով ու ձեռքբերմամբ պայմանավորված՝ կենդանիների ու մեղվաընտանիքների քանակական փոփոխությունները:

Համայնքների բնակիչներին պատկանող անասնագլխաքանակի, մեղվաընտանիքների հաշվառման գործընթացը անպատշաճ վարելու հետևանքով, ԱՀ կառավարության վերոհիշյալ որոշմամբ սահմանված տեղեկությունները համայնքների ղեկավարների կողմից հաճախ ներկայացվել են իրականի համեմատությամբ քիչ կամ այն գերազանցող քանակով՝ ներկայացված պաշտոնական փաստաթղթերի հիմքում հաճախ չունենալով որևէ հիմնավորում:

- 2020թ. 44-օրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած համայնքների տնտեսությունների հաշվառման գրքերը մեծամասամբ չեն տարհանվել, ուստի այդ համայնքների բնակիչներին պատկանած կենդանիների ու մեղվաընտանիքների քանակի վերաբերյալ համայնքների ղեկավարների կողմից ներկայացված տեղեկությունները հիմնականում ձևավորվել են շահառուների հայտարարությունների կամ բնակիչներից ստացված տեղեկությունների կամ վկայությունների հիման վրա: Դատախազական ստուգումների ընթացքում մի շարք համայնքների ղեկավարներ իրենք անձամբ են կասկածի տակ առել իրենց կողմից ներկայացված տեղեկությունների հավաստիությունը՝ դրանք ներկայացնելու պահին ելակետային ու փաստաթղթային հիմքի բացակայության պատճառով:

- Նույնպիսի մոտեցում է որդեգրվել նաև կաթնատու և մսատու կենդանիների ու մեղվաընտանիքների ոչնչացման կամ կորստի դեպքերի հաշվառման պարագայում: Նման դեպքերը որպես կանոն որևէ մեկի կողմից չեն արձանագրվել, այդպիսի փաստերի հիմնավորման հիմքում դրվել են միմիայն շահառուների հայտարարությունները: Համայնքների բնակիչները տիրապետում են բազմաթիվ տեղեկությունների այն մասին, որ այս կամ այն շահառուն պատերազմի օրերին և դրանից հետո իրեն պատկանող անասունները, մեղվաընտանիքները տեղափոխել էր Հայաստանի Հանրապետություն կամ վաճառել էր դրանք կամ միսը օգտագործել անձնական նպատակներով, մինչդեռ այդ անձինք նույնպես դիմել են գործադիր իշխանությանը՝ դրամական աջակցություն ստանալու համար: Հատկանշական է, սակայն, որ շահադիտական դրդումներից ելնելով, քաղաքացիների մոտ ձևավորվել է նման տեղեկությունները գաղտնի պահելու փոխշահավետ շարժառիթ՝ «ես չեմ հրապարակում կամ բարձրաձայնում քո արարքները, իսկ դու՝ իմը» խոստման տեսքով: Արձանագրվել են դեպքեր, երբ համայնքի բնակիչը «մեղադրել» է համայնքի ղեկավարին անասունների քանակը իրական թվի համեմատ ավելին չներկայացնելու համար՝ «քեզանից ի՜նչ է գնում», «հո՞ դու չես վճարողը», «տես՝ մնացածները ոնց են իրենց բնակիչներին աջակցում» կեղծ հայտարարություններով:

- ԱՀ կառավարության N 579-Ն առ 03.06.2021թ. որոշմամբ սահմանված կարգը նախատեսում է նաև աջակցության չափի առավելագույն շեմ (եթե անասունների մեծ քանակի պատճառով մեկ միավորի համար սահմանված աջակցության չափի ու անասունների քանակի արտադրյալը գերազանցում է սահմանված առավելագույն շեմը), այդ պատճառով արձանագրվել են նաև դեպքեր, երբ աջակցության հայտերը ներկայացվել են տարբեր անձանց անուններով:

- Առանձին դեպքերում ի հայտ են բերվել նաև առերևույթ պաշտոնեական փաստաթղթերի կեղծման մասին վկայող տվյալներ, որոնց հիման վրա ԱՀ դատախազության կողմից հարուցվել է երկու քրեական գործ, որոնք նախաքննություն կատարելու համար ուղարկվել են ԱՀ քննչական կոմիտե։

Դատախազական ստուգման ընթացքում հաճախակի են հայտնաբերվել այնպիսի դեպքեր, երբ թեև փաստաթղթերում ներառված տեղեկությունները իրականությանը չէին համապատասխանում, սակայն իրականում դրանք ոչ թե համայնքի ղեկավարի դիտավորյալ գործողությունների, այլ բնակչին վստահելու և նրա տրամադրած բանավոր տեղեկություններով ղեկավարվելու հետևանք էին: 

Այսպիսով, 2020թ․ 44-օրյա պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության տրամադրման գործընթացի դատախազական ուսումնասիրության արդյունքները վկայում են այն մասին, որ խնդրահարույց է կառավարության սոցիալական քաղաքականության շահառուների շրջանակը և նրանց տրամադրվող աջակցության ծավալները որոշելու մեթոդաբանությունը, անարժանահավատ են տեղեկությունների ստացման աղբյուրները, ինչպիսի մոտեցումները իրենց հերթին մեծ կոռուպցիոն ռիսկեր են պարունակում, նպաստավոր պայման են հանդիսանում պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնական փաստաթղթերի կեղծման և հափշտակությունների տեսքով հանցավոր արարքների կատարման համար։ Այն խնդիրները, որոնք ներկայացվել են վերը, կրում են համատարած բնույթ և էական ազդեցություն ունեն կամ կարող են ունենալ շահառուների շրջանակը և աջակցության ծավալը որոշելու հարցում:

Վերոգրյալը թույլ է տալիս փաստելու, որ ԱՀ կառավարության N 579-Ն առ 03.06.2021թ. որոշմամբ սահմանված՝ 44-օրյա պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության տրամադրման գործընթացը ճիշտ կազմակերպելու և աջակցության իրական հասցեատերերի շրջանակն ու ծավալը որոշելու համար անհրաժեշտ է վերանայել տեղեկությունների հավաքագրման եղանակը, աջակցության կարիք ունեցող անձանց շրջանակը որոշելու մոտեցումները կամ փոփոխել աջակցության տրամադրման մեթոդաբանությունն ու նպատակայնությունը՝ յուրաքանչյուր կասկածահարույց անհատական դեպք ենթարկելով մանրակրկիտ ստուգման:

Ակնհայտ է, որ այս գործընթացում թույլ տրվող ենթադրյալ չարաշահումների, խախտումների կամ անհրաժեշտ տեղեկությունների հավաքագրման ելակետային աղբյուրների անկատար լինելու հետևանքով առաջնահերթ տուժում են կամ նման վտանգի ենթարկվում են բարեխիղճ ու օրինապաշտ քաղաքացիները, այդուհանդերձ, այս իրավիճակում հանրային շահը մասնավորի նկատմամբ պետք է դիտարկել որպես գերակա, քանզի խոսքը պետական բյուջեի բավականին մեծ միջոցների հնարավոր վատնման, փոշիացման կամ հափշտակության մասին է:   

Այս գործընթացի օրինականությունը պարզելու ուղղությամբ դատախազության կողմից ուսումնասիրությունը և ստուգումները շարունակվում են, իսկ արդեն վեր հանված խնդիրների ու թերությունների վերաբերյալ առաջիկայում գրավոր հաղորդում է ներկայացվելու ԱՀ գործադիր իշխանությանը»,- նշված է հաղորդագրությունում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս
Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}