13:16 08/02/2022

Թուրքիայի հետ ՀՀ-ի հարաբերությունների վերականգման շուրջ IRI-ի հարցման տվյալները չափազանց հետաքրքրական են. Ստեֆան Նիքս

Ամերիկայի ձայնը գրում է. «Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) եվրասիական տարածաշրջանի տնօրեն Ստեֆան Նիքսը պատասխանեց Հայաստանի շուրջ կառույցի անցկացրած հարցման հետ կապված հարցերին

Ըստ Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ 2021 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին անցկացրած հեռախոսային հարցման, Հայաստանում նվազել է այն մարդկանց թիվը, ովքեր կարծում են, որ երկիրը շարժվում է ճիշտ ուղիով. այս կարծիքին է հարցման մասնակիցների 34%-ը, ի տարբերություն անցած տարվա հուլիսի արդյուքների, երբ «Հայաստանը ճիշտ ուղու վրա է» հարցին դրական պատասխան տվեց 41%:

«Մենք դա հիմնականում կապում ենք կորոնավիրուսային համաճարակի և դրա հետևանքով առաջացած տնտեսական խնդիրների հետ։ Սա հատուկ չէ միայն Հայաստանին, մենք դա տեսնում ենք ողջ տարածաշրջանում, նախկին Խորհրդային Միության այլ երկրներում»,- նկատում է IRI-ի Եվրասիայի գծով տնօրեն Ստեֆան Նիքսը:

Հանրային կառավարման ոլորտում, ըստ հրապարակված հետազոտության, հանրությունն ամենաշատը բավարարված է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատանքով: ՀՀ վարչապետի գրասենյակի աշխատանքով չափազանց կամ որոշ չափով բավարարված է հարցման մասնակիցների 49%-ը, իսկ դժգոհ՝ 48%-ը: Ըստ հարցման՝ հանրությունն ամենաշատը դժգոհ է երկրի խորհրդարանի աշխատանքից:

IRI-ի Եվրասիայի գծով տնօրեն Ստեֆան Նիքսն առաջարկում է, գործադիրի ղեկավարի աշխատանքի գնահատականը դիտարկելիս, հարցին նայել ավելի լայն տեսանկյունից՝ հաշվի առնելով նաև կորոնավիրուսային վարակի ու արյունալի պատերազմի գործոնները:

«Երբ այս կառավարությունն առաջին անգամ եկավ իշխանության, նրանց աջակցման թվերը չափազանց բարձր էին։ Մենք իրականում երբեք այդքան բարձր թվեր չէինք տեսել: Ակնկալվում էր, որ այդ թվերը աստիճանաբար կնվազեն»,- ասում է Նիքսը:

Հարցումն արձանագրել է՝ Հայաստանի առջև ծառացած ամենակարևոր հարցն է տարածքային ու սահմանային խնդիրը: Այս կարծիքին են հարցվածների 34%: Երկրորդ տեղում է, ըստ հարցման արդյուքների, տնտեսական խնդիրը, մասնավորապես գործազրկությունը, որին անդրադարձել է մասնակիցների 17%-ը:

Ճնշող մեծամասնությունը որպես քաղաքական, տնտեսական և անվտանգային սպառնալիք դիտարկում է նախ Թուրքիան, հետո Ադրբեջանը: Ստեֆան Նիքսը դա համարում է օրինաչափ, քանի որ Հայաստանի վերաբերյալ բոլոր նախորդ հարցումներում այդ երկու երկրները մշտապես վերջին տեղում են հարաբերությունների հաստատման տեսանկյունից: Կարևոր է նաև ԼՂ վերջին պատերազմի գործոնը: Նա հիշեցնում է՝ այս տվյալները արձանագրում են այսօր առկա տրամադրությունները և կարող են փոփոխության ենթարկվել հետագայում: Բացի այդ, նկատում է Նիքսը, հանրության որոշ հատված պատրաստ է դիտարկել սահմանների վերաբացման հեռանկարը՝ տնտեսական վիճակի բարելավման համար:

Հիշեցնենք, որ հարցման մասնակիցների 35%-ի կարծիքով Թուրքիայի հետ ճանապարհների վերաբացումը կունենա դրական ազդեցություն ՀՀ տնտեսության վրա, իսկ 53%-ը չի կիսում այս կարծիքը: Դրա հետ մեկտեղ, 73%-ի կարծիքով՝ Հայաստանը պետք է երկխոսություն սկսի Թուրքիայի հետ և կարգավորի հարաբերությունները՝ առաջ քաշելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության հետագա ճանաչման օրակարգը, իսկ, ըստ 70%-ի՝ Երևանը պետք է հարաբերություններ հաստատի Անկարայի հետ՝ առաջ քաշելով Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորմանը չխոչընդոտելու նախապայմանը:

Պատասխանելով Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանգծման վերաբերյալ հարցման արդյուքներին, Նիքսը նկատում է՝ ստացված տվյալները վկայում են, որ հայ հանրությունն ընդհանուր առմամբ ձգտում է խաղաղության:

«Նրանք ցանկանում են վերականգնել խաղաղությունը, սակայն ոչ ամեն գնով: Նրանք ցանկանում են պահպանել իրենց իրավունքները և տարածքը»,- ասում է նա:

Այս ուղղությամբ հնչած կարծիքները մեզ համար անսպասելի էին և հետաքրքրական, ասում է Նիքսը: Նա վստահեցնում է՝ կշարունակենք հետևել Հայաստանում հանրային կարծիքին՝ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման վերաբերյալ»:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:59
8 մլրդ դրամ՝ արցախցի բռնագաղթածների բնակարանային խնդիրները լուծելու համար
Կառավարության այսօրվա նիստում չզեկուցվող նախագծերի փաթեթով ընդունվել է Արցախի Հանրապետության կառավարությանը միջպետական վարկ տրամադրելու...
Աղբյուր` Panorama.am
16:50
Ճամփորդի երազանքը. National Geographic-ը՝ Հայաստանում արշավների մասին
National Geographic ամսագիրը հոդված է հրապարակել նոր արշավային երթուղու մասին, որը զբոսաշրջիկներին հնարավորություն կտա բացահայտել Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
16:41
Քաղաքագետ. Դաշնակցության համար դերակատար մնալու համար կա միայն մեկ ճանապարհ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Դաշնակցության համար Հայաստանի ապագա քաղաքական գործընթացներում դերակատար մնալու համար կա միայն...
Աղբյուր` Panorama.am
16:32
Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացներն իրար փոխկապակցելն ավելի է դժվարացնում առաջընթաց գրանցելը. ԱԽ քարտուղար
«Հայաստանի մոտեցումը շարունակում է մնալ այն, որ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը անջատ գործընթացներ են,...
Աղբյուր` Panorama.am
16:27
Բրյուսովի անվան համալսարանի ուսխորհուրդ. Այս արհեստական ձգձգումը պատահական չէ
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողական խորհուրդը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. ««Վ. Բրյուսովի անվան...
Աղբյուր` Panorama.am
16:19
6000 անցքն առանձին-առանձին կվերականգնվի.Վահրամ Դումանյան
«Քաղաքապետարանը հստակ ասել է, որ բոլոր ծակերը կվերականգնվեն, եթե դրա կարիքը կա»,-կառավարության շենքը ձևավորելու հետևանքով հասցված...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հայաստանի տնտեսությունում ներդրումներն աճել են 5 անգամ. ԵՏՀ
Եվրասիական տնտեսական միության երկրների մեծ մասում 2022 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նկատվել է ուղղակի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Կկայանա «ԱրմՌոբոտիքս 2022» հայաստանյան 14-րդ առաջնությունը
Առաջնության անցկացման հովանավորը նաև Ակբա բանկն է:
Աղբյուր` Panorama.am
15:09
Ինչո՞ւ է Երևանում անցկացվելիք «Մանկական Եվրատեսիլը» պատմության մեջ ամենաթանկը
««Մանկական Եվրատեսիլի» ընդգրկումն ու ժողովրդականությունն ամեն տարի աճում է։ Ամեն տարի բեմում տեսնում ենք տաղանդավոր...
Աղբյուր` Panorama.am
14:58
«ԼՈՒՅՍ». 2023թ. տնտեսական աճի կանխատեսումը էական ռիսկեր է պարունակում
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2023թ. պետական բյուջեի նախագիծը։
Աղբյուր` Panorama.am
14:58
Բռնագաղթածներին 40 հազար դրամները չվճարելու մեղադրանքները Նարեկ Մկրտչյանը գցեց Արցախի կառավարության գրպանը
«Ցանկացած նախագիծ, որը վերաբերում է արցախցիներին, բացառապես իրականացվում է Արցախի ղեկավարության հետ քննարկումների...
Աղբյուր` Panorama.am
14:49
Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի գլխավոր դատախազները
Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի, Հայաստանի, և Ադրբեջանի գլխավոր դատախազներ Իգոր Կրասնովը, Աննա Վարդապետյանը և Քամրան Ալիևը։ ՌԴ գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
14:37
Ուկրաինա-Ռուսաստան պատերազմում զոհվել է Կարեն Խաչատուրյանը
Ուկրաինա-Ռուսաստան պատերազմում զոհվել է Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչ Կարեն Խաչատուրյանը։ Գույժը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է...
Աղբյուր` Panorama.am
14:30
Մինչև դարավերջ Եգիպտոսի հուշարձանները կարող են ոչնչանալ
Դրանց սպառնում է ծովի մակարդակի բարձրացումը
Աղբյուր` Panorama.am
14:20
«Կենսաթոշակների բաձրացման համատեքստում անապահովության համակարգից դուրս մնացածների համար լուծումներ են մշակվում»
«Քաշաթաղցիները հարց էին բարձրացրել, որ իրենք տարբեր մարզերում հողակտորներ են ուսումնասիրել և ցանկանում են, որ իրենց հատկացվող 12 կամ 14...
Աղբյուր` Panorama.am
14:15
Մանդատներ են ստացել Մհեր Սահակյանը, Արփինե Վարդանյանը, Արման Ղազարյանը և Իրինա Գասպարյանը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 8-ին արտահերթ նիստ էր հրավիրել՝ ԱԺ պատգամավորներին մանդատներ տրամադրելու մասին արձանագրությունների...
Աղբյուր` Panorama.am
14:12
Մառախուղ, ձյուն, ջերմաստիճանի նվազում, եղանակն առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 8-ի ցերեկը, 9-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 13-ին շրջանների մեծ մասում սպասվում են...
Աղբյուր` Panorama.am
14:04
Ստեփան Դանիելյան. Ու հետաքրքիր է, թե որ խելապակասն է գնալու նման թափանցիկ կառույցում շպիոն աշխատելու
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Secret Intelligence Service-ը, նույն ինքը  SIS/Military Intelligence, որը հայտնի է MI6...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մարիամ Մկրտչյանը՝ շախմատի միջազգային երիտասարդական մրցաշարի միանձնյա հաղթող
Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացվել է շախմատի միջազգային երիտասարդական մրցաշար մինչև 20 տարեկան մարզիկ-մարզուհիների մասնակցությամբ:...
Աղբյուր` Panorama.am
13:25
Վահան Թումասյան. Փաշինյանի հայտարարությունն ընդամենը պրոբլեմից փախչելու քաղաքականություն է
«Մոտավորապես 4 տարի է հանձնաժողովը, որի մեջ ես էլ էի ընդգրկված, ուսումնասիրություններ կատարեց ու միայն փաստերով  արձանագրեց, թե քանի...
Աղբյուր` Panorama.am
13:17
Այն, ինչ կարելի է Ավինյանին, չէր կարելի Մարությանին
Պատմության թանգարանին կից կրպակի ապամոնտաժման լուսանկարների տարածումն ու որպես դրանց արձագանք գրառումները հիշեցնում են հին հունական ասացվածքը....
Աղբյուր` Panorama.am
12:59
Արտաշատի խճուղում բախվել են բեռնատարներ. կա տուժած
Դեկտեմբերի 8-ին, ժամը 10:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշատի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել...
Աղբյուր` Panorama.am
12:33
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին նվիրաբերությունները նվազել է 61%-ով
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին նվիրաբերությունների մասնաբաժինը նվազել է 61 տոկոսով։ Այս մասին ասված է հիմնադրամի տնօրենի՝ երկրորդ և...
Աղբյուր` Panorama.am
12:25
Մեր բոլոր հետախուզական ծառայությունների կյանքում ոչինչ չի փոխվի. Նիկոլ Փաշինյան
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թե՛ Պաշտպանության նախարարությունում, թե՛ Ազգային անվտանգության ծառայությունում գոյություն ունեն համանման...
Աղբյուր` Panorama.am
12:16
Մինչև տարեվերջ Հայաստանի ու Թուրքիայի միջև կսկսվեն օդային բեռնափոխադրումներ. «Hurrriyet»
Հայաստանի ու  Թուրքիայի միջև ուղիղ չվերթների վերսկսումից հետո այժմ աշխատանքներ են իրականացվում օդային բեռնափոխադրումներ սկսելու...
Աղբյուր` Panorama.am
11:55
Սա ԴՆԹ մակարդակի խնդիր է.Նիկոլ Փաշինյանը՝ շինարարական նորմերի պահպանման մասին
«Նախագիծը շինարարական հրապարակներում նորմերի պահպանման կարգապահության բարձրացմանն է ուղղված»,-զեկուցելով հերթական որոշման նախագիծը՝...
Աղբյուր` Panorama.am
11:49
Գեղարքունիքի մի քանի համայնքներում այսօր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
11:39
Մախաչկալայի մոտ գրանցված երկրաշարժը զգացվել է Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի մարզերում
Դեկտեմբերի 8-ին, տեղական ժամանակով ժամը 10:42-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06:42-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
11:35
Եթե վիրուսային հիվանդությունից հետո երեխան սկսել է կաղալ, ինչի մասին է վկայում դա
Եթե երեխան 2-3 տարի նորմալ քայլել է, և հանկարծ, վիրուսային հիվանդությունից մի քանի օր կամ մեկ շաբաթ հետո սկսում է կաղալ, ոտքը քարշ տալ, բողոքում...
Աղբյուր` Panorama.am
11:25
Ընդդիմությունը դեմ քվեարկեց 2023 թվականի պետական բյուջեի նախագծին
Ազգային ժողովը 66 կողմ, 28 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին»...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մեր բոլոր հետախուզական ծառայությունների կյանքում ոչինչ չի փոխվի. Նիկոլ Փաշինյան
15:30 08/12/2022

Մեր բոլոր հետախուզական ծառայությունների կյանքում ոչինչ չի փոխվի. Նիկոլ Փաշինյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}