Տնտեսություն 13:05 15/02/2022 Հայաստան

Խայտառակ վիճակ ձվի շուկայում. Տնտեսվարողները փակման վտանգի առաջ են, ՄՊՀ-ն՝ լուռ

Խոշոր խանութներում, սուպերմարկետներում արագ սպառվում են 30-50 դրամանոց ձվերը։ Սպառողներն ուրախ են, թռչնաբուծարանները՝ մտահոգված։

«Երեկ «Արաքս»-ի փոքր ձուն գնել ենք 30 դրամով։ Կարծում եմ՝ կամ Թուրքիայից են բերում, կամ Իրանից»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղաքացին՝ խոստովանելով, որ ցածր գնի պատճառով երկու մեծ տուփով 90 ձու են գնել։

Այսօր արդեն խանութում նույն ձուն 40 դրամ է։ Շուկայում գները փոփոխվում են խելահեղ արագությամբ, խանութները հրաժարվում են բարձր գնով ձու գնել արտադրողներից, վերջիններս ելքեր են փնտրում։



«Նոր Զովք» սուպերմարկետի էջում նույնիսկ 33 դրամով ձու կա։ «Երևան Սիթի» սուպերմարկետում «Արզնի» ընկերության արտադրած ձվերի մեծ մասի համար զեղչեր են գործում։ Մրցակից ընկերությունները «Արզնի», «Շիրակ ձու» ընկերությունների վարքում դեմպինգային տարրեր են տեսնում։ Մրցակցության պաշպանության հանձնաժողովը խնդրի մասին երկու բողոք է ստացել՝ մեկը գրավոր «Աշտարակ ձու» ընկերությունից, մյուսը՝ թեժ գծով քաղաքացուց։



«Սուպերմարկետներում թվացյալ ակցիայի ներքո գործող գները դեմպինգային բնույթ են կրում, ոչ թե ակցիաներ են։ Այս ամենը սկսեց «Շիրակ»-ով, ապա նրան միացավ «Արզնի»-ն, հետո արդեն պարտադրված տարածվեց բոլորիս վրա, քանի որ այլևս հնարավոր չէ։ Շատ անհանգստացնող վիճակ է, ընկերությունները փակման վտանգի տակ են»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Աշտարակ ձու» ընկերության տնօրեն Սուսաննա Սարգսյանը։

Ոլորտում գործող տնտեսվարողները ձվի շուկայում ստեղծված իրավիճակը որակում են խայտառակ՝ նշելով, որ վաղուց նման բան չէր եղել։ Խնդրի առաջ կանգնած «Աշտարակ ձու»-ն բացի Մրցակցության պաշտպանության հանձնաժողով դիմելուց, ամենօրյա քննարկումներ է անցկացնում վաճառքի գնի վերաբերյալ, պատրաստվում արտադրած ձուն արտահանել։

«Կերը թանկացել է։ Ինձ շատ հետաքրքիր է, ինչպես են նման ցածր գնով ձու վաճառող ընկերությունները հիմնավորելու, ինչո՞ւ էին մինչ այս ձուն թանկ վաճառում։ Այս իրավիճակում, կարծում եմ, շատ ընկերություններ չեն դիմանա մրցակցությանը։ Ամեն օր հավաքվում ենք, խորհրդակցություններ ենք անցկացնում։ Մենք արդեն երկու թռչնանոց պլանավորածից շուտ հանում ենք, հասկանում ենք, որ գուցե շուտով չկարողանանք կերակրել այդ հավերին։ Այս ամենի արդյունքում աշխատատղեր են կրճատվելու»,-կրած ու հնարավոր վնասները թվարկում է ընկերության տնօրենը։

Նավասարդ Ագրո ֆերմերային ընկերության գործադիր տնօրեն Արմինե Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Կառավարության անդամները չեն զլանում զբաղվել մասնավորից միայն նրանց գովազդով, ում հետ համագործակցում են (իսկ չար լեզուներն ասում են փայավորվում են)։

Ու այդպես ահա ձվի շուկայում «Արզնի»-ն ու «Շիրակ»-ը դարձել են մյուս արտադրողների համար պատուհաս։ 27 դրամով ձու է մտնում շուկա, այն դեպքում, երբ ձվի ինքնարժեքը կազմում է նվազագույնը 42 դրամ։ 27 դրամից հանեք ԱԱՀ, հանեք աշխատավարձ ու հարկային (եթե հարկվում են, իհարկե), տակը մնում է 15 դրամ։ Մեկ հավը մեկ օրում ուտում է 100-110 գրամ կեր, որի արժեքը կազմում է ամենաքիչը 24 դրամ։

Հիմա հարց, ո՞ւմ է պետք Զատիկից հետո կարմիր ձուն կամ նույն ինքը ո՞ւմ է պետք վեց ամիս հետո ձվի գնի կարգավորումը, երբ փոքր տնտեսությունները կանգնում են փակման եզրին։ Էկոնոմիկայի փայլուն նախարարի, փայլուն կատակների արդյունքն ենք վայելում»։

Ինչպե՞ս են կարողանում ինքնարժեքից ցածր գնով ձու վաճառել։ «Արզնի» ընկերության տնօրեն Վահե  Փանոսյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց՝ ձվի գնի  մասին խոսել չի կարող։

«Ես այս պահին կեր եմ բերում դրսից, մնացել եմ Լարսում։ Արդեն տասներորդ օրն է՝ կանգնած ենք։ 1500 հատ հայկական մեքենա կա։ Ավելի արդիական հարցեր կան լուծելու, քան ձվի հարցն է։ Ուզում եմ՝ կերերը բերենք, որ ավելի էժան լինի»,-ասաց Վահե Փանոսյանը։

«Աշտարակ ձու»-ն այսօր մեկ ձվի համար սահմանել է 50 դրամ, բայց վաճառքի ծավալները «սարսափելի ցածր են»։ Ընկերությունը դիմելու է ՍԱՏՄ ձուն Ռուսաստան արտահանման թույլտվություն ստանալու համար։

«Եթե այսպես շարունակվի, կարծում եմ, մեկ ամիս կարող ենք դիմանալ, սա շատ մեծ վնասների է տանում։ Սրանից առաջ էլ մենք ունեցել են շատ բարդ ժամանակաշրջան՝ կորոնավիրուսի համավարակ, պատերազմ։ 2021-ին փորձեցինք վերականգնվել, իսկ 2022-ի սկզբից ստեղծվեց այս իրավիճակը։ մենք դիմել ենք պետական մարմիններին՝ հույս ունենալով, որ նրանք միայն պատժելու համար չեն, այլև հայ արտադրողին օգնելու»,-ասաց Սուսաննա Սարգսյանը։

Ի՞նչ քայլեր է ձեռնարկում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը դիմումները ստանալուց հետո։

«Հետագայում կտեղեկացնենք»,-ասացին ՄՊՀ-ից։

Հասկանալու համար, թե որքանո՞վ են հիմնավոր թուրքական, պարսկական ձվի մասին մարդկանց կասկածները,  Panorama.am-ը Սննդի անվտանգության տեսչական մարմնից խնդրել է տվյալներ՝ 2021 թ հունվարի-փետրվարի 14 և 2022 թվականի հունվար-փետրվարի 14 ժամանակահատվածներում ներկրված ձվի վերաբերյալ։ Տեսչական մարմնից այն ստանալուն պես կհրապարակենք։





Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am
10:49
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները.ՀՀ ԱԳՆ
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը`...
Աղբյուր` Panorama.am
10:43
Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտնում է. «Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին։ Ստի և...
Աղբյուր` Panorama.am
10:08
Մահացել է Պարույր Սևակի որդին
Ապրիլի 27-ին, Երևանում մահացել է Պարույր Սևակի որդին՝ 66-ամյա Արմեն Ղազարյանը։ Ղազարյանը ոստիկանության գնդապետ էր, բանասիրական...
Աղբյուր` Panorama.am
10:01
«Իմնեմնիմի» պոդքաստի հերթական թողարկման թեման Հայաստանի ողջ տարածքով մեկնարկած հանրային ընդվզումնրեն են
«Իմնեմնիմի» պոդքաստի հերթական թողակման հերթապահներն են Լիլիթ Թումանյանը և Մհեր Մկրտչյանը։ Պոդքաստը շարունակում է եթերում մնալ՝...
Աղբյուր` Panorama.am
09:15
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել.Հովհաննես Խուդոյան
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը գրում է. «Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել․ մեկ անգամ հարվածել է իր և այլ...
Աղբյուր` Panorama.am
09:00
Սուրբ Խաչի երևման տոնն է
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքը։
Աղբյուր` Panorama.am
23:22
Այ հիմա այդ ֆիլմը ցուցադրելու ճիշտ ժամանակն է։ Ասում եմ ամենայն լրջությամբ. Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
23:03
Փրկարարները ձորն ընկած ավտոբուսից դուրս են բերում ուղևորներին
Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ձորն ընկած ավտոբուսից փրկարարները դուրս են բերում ուղևորներին։ Տեսանյութը հրապարակել է ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք. Կոնսերվատորիայի Միասնական շարժում
Կոնսերվատորիայի Միասնական շարժումն իր աջակցություն է հայտնում Տավուշում սկսված համակայկական պայքարին և կիսում Տավուշի ժողովրդի արդար պահանջը։...
Աղբյուր` Panorama.am
22:42
Այսօր Տավուշում ընթացողը շատ ավելին է, քան միայն տավուշյան հողերի հանձնման դեմ պայքարը. Արփի Մադոյան
Ցանկացած զիջում բերելու է միայն նոր պահանջների, ընդհուպ մինչև «Իրեվան, Զենգեզուր ու Գյոյչա»։
Աղբյուր` Panorama.am
22:35
Տավուշում և Հայաստանում սկիզբ առնող շարժման մասին. քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը «Արմավիր» ՔԿՀ–ից
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող,...
Աղբյուր` Panorama.am
22:28
Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան
Երգիչ Արման Հովհաննիսյանն ինսթագրամի  սթորի բաժնում հաճախ է ոչ ուղղակի կերպով իր աջակցությունը հայտնում Կիրանցում պայքարի դուրս եկած...
Աղբյուր` Panorama.am
22:20
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը
Այսօր, ի աջակցություն Տավուշի, Դսեղի հատվածում քաղաքացիները փակել էին Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա իրականացրել։ Համազգեստով ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
21:29
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 27-ին, ժամը 17:27-ին  ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
21:21
Տավուշում տեղադրված սյուների մակետներ՝ Երևանում
Երիտասարդներն այսօր Երևանի փողոցներում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}