Զելենսկին Պուտինին կոչ է արել նստել բանակցությունների սեղանի շուրջ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է արել նստել բանակցությունների սեղանի շուրջ Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման համար։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս Ուկրաինա»-ն։
«Ուզում եմ մեկ անգամ էլ դիմել ՌԴ նախագահին։ Ուկրաինայի ողջ տարածքում մարտեր են։ Եկեք նստենք բանակցությունների սեղանի շուրջ, որպեսզի դադարեցնենք մարդկանց սպանությունները»,-հայտարարել է Զելենսկին։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան