Քաղաքական 11:47 02/03/2022 Հայաստան

Եթե ՌԴ-ի ռեսուրսները կենտրոնանան Ուկրաինայի վրա, ես իրական վտանգներ եմ տեսնում Հայաստանի համար.Կարեն Վրթանեսյան

Այսօր Ուկրաինայի ԶՈւ ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունը տեղեկատվություն տարածեց, որ Բուլղարիան, Լեհաստանը և Սլովակիան Ուկրաինային են փոխանցում 70 ռազմական ինքնաթիռ, որոնք կարող են տեղակայվել Լեհաստանի օդանավակայաններում: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն էլ հայտարարել է, որ ԵՄ ԱԳ նախարարները համաձայնել են Ուկրաինային տրամադրել 450 միլիոն եվրոյի զենք:

Ուկրաինային ակտիվ զինում են նաև ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Թուրքիան և այլ երկրներ: Ուկրաինական կոնֆլիկտի բնույթի և հետագա զարգացումների հարցերը Panorama.am -ը քննարկեց ռազմական փորձագետ, «Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանի հետ:

Panorama.am- Ուկրաինային ակտիվորեն զենքի մատակարարումը նշանակո՞ւմ է արդյոք, որ Արևմուտքն ուզում է հնարավորինս երկարացնել պատերազմը:

Կ. Վրթանեսյան- Իմ կարծիքով՝ ի սկզբանե Արևմուտքն աշխատել է այն ուղղությամբ, որ  Ռուսաստանի շուրջ հնարավորինս շատ և հնարավորինս երկար ընթացող կոնֆլիկտներ հրահրել: Անընդհատ ցնցումների և անկայունության գոտիներ են ստեղծվում: Նույն Ուկրաինայում էլ 2014 թվականի իրադարձություններն, ըստ էության, այդ միտումի մի մասն էր: Այո, ինչպես նշեցիք, լրացուցիչ ավիացիայով զինելն, այն էլ այդպիսի ծավալով, բնականաբար, նույնպես դրան կնպաստի: Հարցն այն է, թե այդ պոտենցիալն արդյոք ունեն: Եթե ցանկություն ունենա ուկրաինական կողմը շարունակել պատերազմը և այդպիսի պոտենցիալ լինի, ապա այն կարող է պատերազմը երկարաձգի:

Այստեղ բազմաթիվ այլ հարցեր ել կան: Եթե ՆԱՏՕ-ի անդամ երկրի տարածքից սկսեն ինքնաթիռները օդ բարձրացնել և հարվածներ հասցնել, արդյո՞ք այն չի նշանակի, որ ՆԱՏՕ-ն ներգրավվում է այդ կոնֆլիկտի մեջ: Ռուսաստանն այս առումով բավականին լուրջ նախազգուշացում և ակնարկ արեց, որ պատրաստ է նման դեպքում ընդհուպ մինչև միջուկային զենք օգտագործել: Սա պետք է հասկանալ:

Երկրորդ՝ պետք է հասկանալ, թե այդ տրամադրվող ինքնաթիռներից քանիսն են մարտունակ և ընդհանրապես կարող են օդ բարձրանալ, որովհետև, երբ ասում են, որ ինչ-որ երկիր ունի այսքան ինքնաթիռ, հարց է, թե դրա որ մասն է աշխատունակ: Այնպես չէ, որ նույն պահին բոլոր ինքնաթիռները կարող են բարձրանալ օդ, կա նաև ուկրաինական օդաչուների, լոգիստիկայի խնդիր և այլն:

Ըստ էության, զգացվում է նման տրամադրվածություն և Արևմուտքում պատրաստվում են դրան, որ, նույնիսկ եթե Ռուսաստանը հաստատի վերահսկողություն Ուկրաինայի ամբողջ տարածքի վրա, այդ երկրները փորձելու են խրախուսել ընդհատակյա, պարտիզանական պայքար՝ զինելով, ֆինանսավորելով և աջակցելով ուկրաինական, գուցե նաև՝ ոչ ուկրաինական ինչ-որ ուժերի, որոնք պատրաստ կլինեն այդ գործողություններին մասնակցել: Այդպիսի ակնարկներ արվել են արդեն թե՛ Միացյալ Նահանգների, թե՛ Մեծ Բրիտանիայի կողմից:

Panorama.am- Իսկ ի՞նչ խնդիրներ կարող են կատարել ՄԻԳ 29 և ՍՈւ 25 ինքնաթիռները:

Կ. Վրթանեսյան- ՍՈւ 25-ը գրոհիչ է՝ տակտիկական-օպերատիվ մակարդակով կիրառման համար, իսկ ՄԻԳ 29-ը կործանիչ է, որը նաև որպես ռմբակոծիչ կարող է օգտագործվել՝ հրթիռների արձակման միջոցով տեխնիկա ոչնչացնելով: Այն ավելի արագ է և ավելի բարձր է թռնում, բայց այնտեղ թռիչքի հեռավորության խնդիրներ էլ կան և այլ հարցեր:

Panorama.am - Եվրամիությունը հայտարարեց Ուկրաինային զենքի տրամադրման մասին, ԱՄՆ-ն էլ հայտնել է ևս մի քանի հարյուր միլիոնի սպառազինության մատակարարման մասին: Սա ի՞նչ է նշանակում՝ պատերազմը երկարաձգելու միջոցով տնտեսական պատժամիջոցների խորացո՞ւմ և Ռուսաստանի հյուծո՞ւմ:

Կ. Վրթանեսյան- Այո: Մյուս կողմից էլ այդ երկրները մտավախություն ունեն, որ եթե Ուկրաինային չաջակցեն, ապա, այսպես ասած, Ռուսաստանի ախորժակը կարող է բացվել և, ինչու չէ, այլ երկրներին էլ սպառնա: Բայց սա մի առիթ է, որին վաղուց էր սպասում Արևմուտքը և նաև հասունացնում էր այս պահը, որը հնարավորություն կտա Ռուսաստանին չեզոքացնել, նույն այդ պատժամիջոցներով խեղդել և, ենթադրում եմ, որ նաև վերջնական նպատակ կա այն մասնատելու այնպիսի կտորների, որոնք հետագայում Արևմուտքի համար երբևէ սպառնալիք չհանդիսանան:

Panorama.am - Կարծես թե, Չինաստանը դեմ է արտահատվում ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին, նույնը նաև Իրանը, դուք հնարավոր համարո՞ւմ եք ՌԴ-Չինաստան-Իրան բևեռի ձևավորումը:

Կ. Վրթանեսյան - Ես չէի ասի, որ  Չինաստանը շատ հստակ դեմ արտահայտվեց, դիրքորոշումը բավականին չեզոք է տվյալ պահին: Չինական ընկերություններն, ուզեն թե չուզեն, պետք է այդ պատժամիջոցներին ենթարկվեն, հակառակ դեպքում կկորցնեն շուկաները Միացյալ Նահանգներում և Եվրոպայում, որոնք իրենց համար ավելի կարևոր են: Բնական է, որ Չինաստանի կողմից որոշակի աջակցություն կլինի, բայց միանշանակ չենթարկվել հայտարարված պատժամիջոցներին՝ դժվար թե լինի: Իսկ ՄԱԿ Անվտանգության խորհրդում քվեարկության ժամանակ Չինաստանը ձեռնպահ արտահատվեց:

Մյուս առանձնահատկությունն այն է, որ նույն Իրանը, զգալով հարմար պահը, որ Արևմուտքը հաստատ ավելի զիջող կլինի, քանի որ կենտրոնացած է Ռուսաստանի վրա, այս պահին, կարծես թե, ավելի աշխուժացնում է բանակցությունները Արևմուտքի հետ, ինչն իր իրավիճակում բավականին տրամաբանական է: Աշխուժացնում են Եվրոպայի հետ բանակցությունները միջուկային հարցի շուրջ։

Panorama.am - Ուկրաինայում պատերազմի հնարավոր ձգձգման դեպքում այն ինչպե՞ս կանդրադառնա մեր տարածաշրջանի, մասնավորապես՝ Արցախի խնդրի վրա: Ինչպիսին է Թուրքիայի դիրքորոշումը:

Կ. Վրթանեսյան- Եթե այս իրավիճակը երկարի, Ռուսաստանի ռեսուրսներն ամբողջությամբ կենտրոնանան ուկրաինական կաթսայի վրա, ես շատ լուրջ և իրական վտանգներ եմ տեսնում Հայաստանի համար:

Թուրքիան փորձելու է առավելագույնս քաղել այս իրավիճակից: Նա այս պատերազմի առաջնային, կարելի է ասել՝ ամենաակտիվ հրահրողն էր՝ փորձելով Ուկրաինային գայթակղել 44-օրյա պատերազմի արդյունքներով, բայրաքթարներով, ուկրաինական բանակին աջակցություն ցույց տալով՝ սկսած վարժեցնելուց, վերջացրած ռազմական օգնությամբ: Թուրքիան նաև այս կոնֆլիկտում փորձում է որպես միջնորդ դիրքավորվել և կարծում եմ, որ նեղուցների փակելու մասին նրա հայտարարությունը նաև պատասխանն է նրան, որ Էրդողանին որպես միջնորդ չներգրավեցին ռուս-ուկրաինական կոնֆլիկտում:

Զրուցեց Ա.Վարդանյանը
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

09:10
«Հրապարակ». Երբ կսկսվի ռադիկալ պայքարը
«Հրապարակ» թերթը գրում է. «Բողոքի ակցիաները, որոնց հիմնական կազմակերպիչը «Հայաստան» դաշինքն է, երեկ էլ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Օրենքի առաջ բոլորը հավասար են՝ բացի իշխանություններից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ստորև ներկայացվող 16 էջանոց բողոքի մեջ ԲՏԱ «Հայփոստ» ՓԲԸ-ն, վիճարկելով իր նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Ադրբեջանցի «փախստականների» Հայաստան վերադառնալու հարցի մասին Փաշինյանը խուսափում է կարծիք հայտնելուց
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում էլ են սարսափում այն հեռանկարից, որ ադրբեջանցի «փախստականները»...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Իշխանության այն ներկայացուցիչները, որոնք ամենալավն են տիրապետում իրավիճակին, խուսափում են հանդիպումներից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գործադիր իշխանության անդամները տարբեր պատճառաբանություններով խուսափում են իշխանական...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Տավուշի մարզպետը խնջույք է կազմակերպել Աճարկուտում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն օրերս խնջույք է կազմակերպել Կիրանց...
Աղբյուր` Panorama.am
08:53
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել. ՆԳՆ
Կիրանց բնակավայրում մասնագիտական ծառայություն կատարելիս ապրիլի 26-ին ոստիկանների և քաղաքացիների միջև առաջացած միջադեպի հետևանքով վնասվածքներ են...
Աղբյուր` Panorama.am
08:40
«Հրապարակ». «Դուշի» պատմությունից հետո 4 աշխատակիցներ հեռացել են աշխատանքից
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի «դուշի» պատմությունից հետո ԿԳՄՍՆ Կազմակերպատնտեսական վարչությունը դատարկվել...
Աղբյուր` Panorama.am
08:28
Որոշակի ճանապարհ անցած գործիչների և ուժերի փոխանակ՝ հոգևոր այրերն են հանդես գալիս ի պաշտպանություն ազգային գերագույն շահերի. Ասողիկ աբեղա Կարապետյան
«Այո, հոգևորականներին ի վերուստ տրված կոչումն է նաև Ազգայինի պահպանությունն ու պաշտպանությունը: Սակայն պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում»
Աղբյուր` Panorama.am
08:19
Տավուշը, Սյունիքը կայծն են տվել. Մետաքսե Հակոբյան
«Այն պիտի կյանք պարգևող կրակ դառնա ու տարածվի, որ փրկվի ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՐՑԱԽԻ վերադարձը լինի...»
Աղբյուր` Panorama.am
01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}