Տնտեսություն 13:20 02/03/2022 Հայաստան

Հայաստանը կարո՞ղ է օգուտներ քաղել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից

Ռուբլու արժեզրկումը սկսել է բացասական ազդեցություն թողնել այն արտադրողների վրա, որոնք արտահանում են իրականացնում ՌԴ շուկա: Հատկապես մեծ վնաս են կրում այն գործարարները, որոնց առևտրային պայմանագրերը ռուբլով են։

Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ռուբլու արժեզրկումից առաջին հերթին տուժելու է արտահանումը, ավելին, այս անգամ արտահանողների համար նույնիսկ կարող է ավելի վատ լինել, քան 2015 թվականի ռուբլու արժեզրկման ժամանակ, երբ բազմաթիվ արտահանողներ զրոյական մարժայով աշխատեցին կամ ուղղակի ժամանակավորապես դադարեցրին արտահանումը։

Ըստ նրա՝ եթե ռուբլին չկայունանա, ընկերությունները ստիպված կլինեն է՛լ ավելի կրճատել արտադրությունը, իսկ դա նշանակում է, որ աշխատատեղեր են փակվելու, ինչպես նաև արտադրողների վճարած հարկերն են նվազելու։

«Արտահանողներն իսկապես հայտնվել են անելանելի վիճակում։ Հիմա եթե դադարեցնեն արտահանումը, հնարավոր է շուկաներ կորցնեն և դրանք կարող են գրավել այլ երկրներ։ Այս իրավիճակում հատկապես տուժելու են կոնյակ, գինի արտադրողները»,- ասաց նա։

Նշենք, որ հայկական կոնյակի շուրջ 90%-ն արտահանվում է, որից 80%-ը՝ Ռուսաստան։
Հաշվի առնելով ստեղծված ֆորս-մաժորային իրավիճակը, ըստ Գագիկ Մակարյանի, կառավարությունը պետք է շատ արագ արձագանքի և աջակցի արտահանողներին։

Նրա խոսքով՝ կառավարությունն ուղղակի պետք է կիրառի արտահանման սուբսիդավորման գործիքը։ «Ի վերջո, կառավարությունը հարկերը վերցնելով դառնում է բիզնեսի փայատեր։ Այսինքն՝ պետությունը, կարծես թե, բաժնետեր լինի, իսկ հիմա, եթե կան ռիկսեր ու որպես գործընկեր ոչինչ չի ձեռնարկում, այլ ամբողջ բեռը թողնում է գործարարների վրա, դա արդեն լավ չէ»,- նշեց  Գործատուների հանրապետական միության նախագահը։

Ըստ Գագիկ Մակարյանի՝ կառավարությունը գյուղատնտեսության ոլորտում սուբսիդավորման տարբեր ծրագրեր է իրականացնում, հիմա պետք է վերամշակող ընկերությունների համար միջոցառումների ծրագիր մշակի։ «Հենց գյուղացուն աջակցելու համար պետք է այդ ընկերությունները կարողանան իրենց գոյությունը պահել։ Դրա համար ինչպես կառավարությունը մշակեց և կիրառեց կորոնավիրուսի հաղթահարման 24 միջոցառումները, հիմա կարող է դրանց մեկն էլ ավելացնել՝ աջակցելով վերամշակող ընկերություններին»,- ընդգծեց նա։

Հաջորդ խնդիրը վերաբերում է տեքստիլի ոլորտին։ Գագիկ Մակարյանն առաջարկում է շատ արագ քննարկումներ կազմակերպել, հասկանալ, թե քանի տասնյակ ընկերություններ կարող են տուժել, քանի հարյուր աշխատատեղերի փակման հարց կարող է առաջանալ և ինչ ռիսկեր կան այստեղ։

«Պետությունը զբաղվածության համար գումարներ է ծախսում, տարբեր ծրագրեր է իրականացնում, այժմ կանգնած են խնդրի առաջ, որ շատ արագ կարող ենք աշխատատեղեր կորցնել։ Հիմա ավելի լավ չէ եղածները պահպանել, քան ինչ-որ չեղած բանի վրա չարչարվենք, տեսնենք ում որտեղ կարող ենք աշխատանքի տեղավորել»,- նշեց նա՝ հավելելով, որ Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության աջակցման ֆոնդերից, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գումարներից պետք է ուղղել այդ ընկերություններին, որ կարողանան իրենց եկամտաբերությունը որոշակի չափով պահպանել և աշխատատեղեր չկրճատեն։ 

Ի՞նչ կշահի Հայաստանը

Տնտեսագետի խոսքով՝ Հայաստանն ունի նաև տվյալ իրադրությունից «շահելու» հնարավորություն։ Այսինքն՝ Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցները կարող են նաև դրական հետևանքներ ունենալ, Հայաստանը կարող է օգուտներ քաղել դրանից։

Մասնավորապես, ըստ Գագիկ Մակարյանի, հայկական ներմուծող ընկերությունները կարող են ավելի էժան գնով ապրանքներ ներմուծել, ինչպես նաև հնարավոր է որոշ ապրանքների մասով մատչելի գնով հումք ներմուծել Հայաստան և այստեղ արտադրանքը կազմակերպել։

«Այն, ինչ այլ երկրներից էին ներմուծում, հիմա կարող են ՌԴ-ից բերել՝ օգտագործելով նաև ԵԱՏՄ-ի հեշտացված մեխանիզմները։ Հացահատիկ, անասնակեր, ձեթ, թռչնամիս հնարավոր է ներկրել համեմատած էժան գներով»,- ասաց նա։ 

Բացի այդ, ըստ նրա, պատժամիջոցների հետևանքով Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հաղորդակցությունը սահմանափակվել է, ռուս զբոսաշրջիկները, որպես այլընտրանքային ուղղություն, կարող են դիտարկել նաև Հայաստանը։ Դա նշանակում է, որ եթե կառավարությունը ճկուն լինի, ապա տուրիզմի ոլորտում լուրջ գումարներ կարող են բերել երկիր։

«Պատժամիջոցների դեպքում բազմաթիվ ռուս տուրիստները չեն գնալու Եվրոպա, հետևաբար՝ Զբոսաշրջության կոմիտեն, տուրիստական ընկերությունները պետք է պայմանագրեր կնքեն և այդ հոսքերն ուղղորդեն Հայաստան։ 2 մլն տուրիստ բերելով Հայաստան, յուրաքանչյուրը ծախսելով 500 դոլար, 1 մլրդ դոլար կներարկենք տնտեսության մեջ։ Դրան զուգահեռ աշխատատեղեր կբացվեն, ռեստորանները, սրճարանները նորմալ կաշխատեն»,- ընդգծեց տնտեսագետը։

Ներկայումս ռուսական ավիաընկերությունների համար ԵՄ օդային տարածքը փակ է։ Ըստ Գ.Մակարյանի, Հայաստանը կարող է այստեղ ևս կամուրջ դառնալ։ «Օրինակ, հայկական ավիաուղիները կարող են վարձակալել «Աէրոֆլոտ»ի ինքնաթիռները, որոնք պարապուրդի են մատնվելու և թռիչքներ իրականացնել Եվրոպա։ Այսպիսով, Հայաստանը կարող է դառնալ տրանզիտ երկիր։ Բացի այդ, մենք կարող ենք այլ եվրոպական ընկերությունների հետ պայմանագիր կնքել և մեծ թվով թռիչքներ իրականացնել», - ասաց Գագիկ Մակարյանը։

Նշենք նաև, որ Ռուսաստանում շուտով շատ որոշ ապրանքների մասով, որոնք ներկրվում էին Եվրոպայից, կարող է դեֆիցիտ առաջանալ։ Այս դեպքում ևս, ինչպես նշում է տնտեսագետը, Հայաստանը կարող է օգուտներ քաղել՝ դառնալով այդ ապրանքների մատակարարարը։

«Քանի որ մեզ մոտ նման ծավալի արտադրություն չկա, ապա Հայաստանը կարող է հզոր արդյունաբերություն ունեցող Իրանի հետ համագործակցել։ Բազմաթիվ ապրանքներ կարող են բերել Իրանից,  վերամշակել կամ միջնորդավորված ուղարկել Ռուսաստան։ Ու քանի որ Իրանը ցանկանում է ԵԱՏՄ անդամ դառնալ, այստեղ որևէ խնդիր ՌԴ-ի կողմից չի լինի։ Այսինքն՝ Հայաստանը կարող է լինել այդ կամուրջը և արտահանել Ռոսաստան»,- ասաց նա։

Ըստ նրա՝ կառավարությունը պետք է շատ արագ արձագանքի. «Նախ պետք է խորհրդակցություններ հրավիրվեն, հանձնարարություններ տրվեն։ Հիմա պետք է հատուկ ռեժիմով աշխատել ստեղծված իրավիճակից օգտվելու համար։ Հայաստանը կարող է հաջողություններ ունենալ, եթե ճիշտ կողմնորոշվի»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am
10:49
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները.ՀՀ ԱԳՆ
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը`...
Աղբյուր` Panorama.am
10:43
Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտնում է. «Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին։ Ստի և...
Աղբյուր` Panorama.am
10:08
Մահացել է Պարույր Սևակի որդին
Ապրիլի 27-ին, Երևանում մահացել է Պարույր Սևակի որդին՝ 66-ամյա Արմեն Ղազարյանը։ Ղազարյանը ոստիկանության գնդապետ էր, բանասիրական...
Աղբյուր` Panorama.am
10:01
«Իմնեմնիմի» պոդքաստի հերթական թողարկման թեման Հայաստանի ողջ տարածքով մեկնարկած հանրային ընդվզումնրեն են
«Իմնեմնիմի» պոդքաստի հերթական թողակման հերթապահներն են Լիլիթ Թումանյանը և Մհեր Մկրտչյանը։ Պոդքաստը շարունակում է եթերում մնալ՝...
Աղբյուր` Panorama.am
09:15
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել.Հովհաննես Խուդոյան
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը գրում է. «Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել․ մեկ անգամ հարվածել է իր և այլ...
Աղբյուր` Panorama.am
09:00
Սուրբ Խաչի երևման տոնն է
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքը։
Աղբյուր` Panorama.am
23:22
Այ հիմա այդ ֆիլմը ցուցադրելու ճիշտ ժամանակն է։ Ասում եմ ամենայն լրջությամբ. Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}