ԱՄՆ-ն տնտեսական նոր միջոցներ է սահմանել ընդդեմ Ռուսաստանի և Բելառուսի
Միացյալ Նահանգները, դաշնակից և գործընկեր պետությունների հետ համակարգված, տնտեսական նոր միջոցներ է սահմանել ընդդեմ Ռուսաստանի և Բելառուսի՝ ի պատասխան նախագահ Պուտինի ներխուժմանը Ուկրաինա,-հաղորդագրությամբ ասում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը.
«Տարբեր կողմերի հետ Միացյալ Նահանգների համակարգված քայլերի արդյունքում Ռուսաստանը հայտնվել է գլոբալ տնտեսական և ֆինանսական վտարակի (իզգոյի) վիճակում։
Ավելի քան 30 երկիր, որոնք ներկայացնում են աշխարհի տնտեսության կեսից ավելին, հայտարարել են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ու արտահանման վերահսկողությունների սահմանման մասին։ Սահմանված են միջոցներ ուղղված Ռուսաստանի պաշտպանական ոլորտի և ռազմական ներուժի թուլացմանը, ռուսական հարստության կարևորագույն աղբյուրների թիրախավորմանը, ռուսական ավիաուղիների մուտքը ԱՄՆ օդային տարածք արգելմանը, ինչպես նաև միջոցներ ընդդեմ Բելառուսի՝ Պուտինի ներխուժմանն Ուկրաինա աջակցելու համար»։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանի և Բելառուսի մասնակցությունը Պարալիմպիկ խաղերին արգելվեց
- Բլինքեն. Ուկրաինայում տեղի ունեցողի ողջ պատասխանատվությունը Ռուսաստանի իշխանությունների վրա է
- Պատժամիջոցները տարածվել են ռուսաստանցիների կատուների նկատմամբ
- Պենտագոն. Ուկրաինայի վրայով ոչ թռիչքային գոտու սահմանումը ԱՄՆ-ին կսպառնա Ռուսաստանի հետ պատերազմով
- Զելենսկին մերժել է Կիևից հեռանալու ԱՄՆ առաջարկը. WP
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը