Մենք ունենք մի նոր աննախադեպ երևույթ ՄԻՊ ինստիտուտի գոյության համար. Փաշինյան
«Ակնկալում ենք, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը գնալով ավելի կբարձրանա և կօգնի ՀՀ պետական իշխանութան մարմիններին բարձրացնելու երկրում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը»,-կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ շնորհավորելով նորընտիր մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին:
Գրիգորյանն էլ շնորհակալություն հայտնեց հրավերի համար և շեշտեց, որ մարդու իրավունքների պաշտպանի համար համագործակցությունն իշխանության բոլոր ճյուղերի՝ ներառյալ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների հետ ունենալու է այն կարևոր երաշխիքը, որը պատրասվում է պաշտպանի հաստատության ներքո օգտագործել և ծառայեցնելու իրականում երկրում մարդու իրավունքների առավել լավ իրավիճակ ստեղծելուն:
«Մենք ունենք մի նոր աննախադեպ երևույթ երրորդ հանրապետության պատմության և մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի գոյության համար, առաջին անգամ ՀՀ-ում ՄԻՊ-ը պաշտոնավարել է մինչև իր ժամկետի վերջին օրը»,-հայտարարեց Փաշինյանը՝ հիշեցնելով, որ նախորդ 4 օմբուդսմենները ժամանակից շուտ են լքել իրենց պաշտոնները: