Սպորտ 14:42 04/03/2022

«Այդպես էլ չհասկացա, թե ինչու էին միայն Հենոյին մեղադրում»

«Ինձ համար անակնկալ էր Հենրիխ Մխիթարյանի այս որոշումը: Համենայն դեպս՝ սա այն որոշումն էր, որը, վստահ՝ նրան շատ դժվար է տրվել: Նա 15 տարի անցկացրել է հավաքականում, եղել է ավագ, առաջատար: Կարծում եմ՝ այս որոշման շուրջ Մխիթարյանը շատ երկար է մտածել: Ամեն դեպքում՝ պետք է հարգենք նրա որոշումը, շնորհակալություն հայտնենք այն ամենի համար, ինչ նա արել է խաղադաշտում և խաղադաշտից դուրս:Նորանկախ Հայաստանում հայկական ֆուտբոլն ասոցացվել և ասոցացվում է  Մխիթարյանի հետ: Երբ ասում ենք հայ ֆուտբոլիստ, բոլորիս մոտ էլ առաջինը Հենրիխ Մխիթարյանի անունն է գալիս: Նա իր օրինակով, դաշտում, թե դաշտից դուրս շատ բան է տվել հայկական ֆուտբոլին և ոչ միայն: Շատ մարդիկ, երկար տարիներ լինելով սպորտում կամ քաղաքականության մեջ, այդքան օգուտ չեն տվել մեր երկրին, հայ ազգին»,-այս մասին News.am-ի հետ զրույցում ասել է  ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը՝ մեկնաբանելով իտալական «Ռոմայի» 33-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հայտարարությունը ազգային թիմում կարիերան ավարտելու մասին։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանն ազգային թիմում հանդես էր գալիս 2007 թվականից՝ 95 խաղում խփելով 32 գոլ և դառնալով հավաքականի լավագույն ռմբարկուն։

Պատճառների մասին դժվար է խոսելը: Կարդացել եմ՝ ինչ է գրել: Եթե ինչ-որ խորքային հարցեր կան, կարծում եմ՝ միայն նա կարող է պատասխանել: Ինքս չեմ կարող մեկնաբանել, թե ինչու որոշեց հեռանալ հավաքականից:

30-ից հետո բոլոր ֆուտբոլիստները, որոնք բարձրակարգ ակումբներում և առաջատար առաջնություններում են խաղում, շատ ուժ և հույզեր են վատնում, որովհետև այնտեղ ամեն ինչ շատ ինտենսիվ է, դինամիկ: Այս պարագայում երկու բևեռով խաղալը հաճախ բարդ է լինում: Հենրիխ Մխիթարյանը 33 տարեկան է, բայց չեմ կարծում, որ տարիքային խնդիր կա, քանի որ նա այնպիսի գենետիկա ունի, որ դեռ երկար տարիներ կարող է լինել բարձրակարգ ֆուտբոլում:

Հավաքականի արդյունքների պահանջը հիմնականում գլխավոր մարզիչից է լինում: Երկրպագուները, հանրությունը նաև պահանջում է այն ֆուտբոլիստներից, որոնք լիդերներն են, թիմը տանողները: Բնական է, որ պարտությունների դեպքում քննադատությունների առաջին ալիքի տակ մարզիչն ու լիդերներն են ընկնում:

Երբ ես էի հավաքականի մարզիչը, երբեք չեմ տեսել, որ Մխիթարյանը դաշտում ինչ-որ բան անի կիսով չափ կամ չուզենալով: Նրա մոտիվացիան միշտ բարձր է եղել: Բնական է, որ կարող է մի խաղ չստացվել ֆուտբոլիստի մոտ, բայց մոտիվացիայի պակաս երբեք չի ունեցել ազգային հավաքականի խաղերում: Ուղղակի, մենք խնդիր ունենք մեր տղաներին գնահատելու հարցում: Պետք է կարողանանք անհահաջողություններից հետո չքննադատել, բարձր գնահատել: Մեր ազգի մոտ կա այդ խնդիրը: Պետք չի ընկնել ծայրահեղությունների մեջ, մեր տղաներին, նույն հաջողությամբ մյուս ոլորտների, ներկայացուցիչներին պետք է բարձրացնել, գնահատել:

Հենրիխ Մխիթարյանի որոշումով և հեռանալով՝ հայկական ֆուտբոլի մի ամբողջ դարաշրջան գրեթե ավարտվեց,  էջ փակվեց: Դա 2008 թվականից սկսած հավաքականն էր: Նա մեծ դերակատարում ուներ այդ հավաքականում, առաջիններից էր և առաջատարներից: Հիմա սերնդափոխություն է ազգային հավաքականում՝ նոր անուններ, նոր դեմքեր:

Շատ տաղանդավոր ֆուտբոլիստներ կան, բայց ես միշտ ասում եմ, որ ֆուտբոլում միայն տաղանդը քիչ է. ֆուտբոլիստը պետք է լինի նաև այնպիսին, ինչպիսին, շատ հեռու չգնամ՝ Հենրիխ Մխիթարյանն է: Հենրիխի ամենամեծ տաղանդը նրա մենթալիտետն է:

Կրկնվեմ՝ այն, ինչ ինքն է արել հայկական ֆուտբոլի, Հայաստանի համար, անգնահատելի է: Հաջողություն եմ մաղթում Մխիթարյանին հետագա ակումբային կարիերայում»։

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, ազգային հավաքականի և Երևանի «Փյունիկի» նախկին գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը՝ մեկնաբանելով լուրը, ասել է.«Տխուր է, որ Հենրիխ Մխիթարյանի պես ֆուտբոլիստը հեռանում է ազգային հավաքականից: Կուզեի, որ նա երկար խաղար մեր հավաքականում: Բոլորն էլ հասկանում են, որ նրա մակարդակի ֆուտբոլիստ երբեք չենք ունեցել և, դժվար էլ, ունենանք: Սա նրա որոշումն է և բոլորս պետք է ընդունենք այն:

Ափսոս, որ Հենրիխ Մխիթարյանի կողքին չկանգնեցին այն ժամանակ, երբ հավաքականի պարտությունների մեղադարանքները միայն նրա հասցեին էին հնչում:

Այդպես էլ չհասկացա, թե ինչու էին միայն Հենոյին մեղադրում, երբ մեր թիմը պարտվում էր 0:5 հաշվով: Տպավորություն էր, թե պաշտպանը միայն Հենոն էր:

Ցավալի է, որ պարտություններից հետո ոչ ֆեդերացիան, ոչ տնօրինությունը չէին կանգնում Հենոյի թիկունքին, չէին ասում՝ մենք բոլորս ենք պարտվել, ինչո՞ւ եք մեղադրում միայն Մխիթարյանին: Այս ամենն իր ազդեցությունը թողել է, այդ պատճառով էլ Հենրիխ Մխիթարյան հեռանում է:

Եթե ամեն ինչ նորմալ լիներ, Հենոն հավաքականում իրեն զգար, ինչպես տանը, այպիսի որոշում, իմ կարծիքով, չէր լինի: Ամեն ինչ նրանից է եկել, որ ինքն իրեն «կոմֆորտ» չէր զգում մեր հավաքականում: Ոչ թե տղաների վերաբերմունքից, այլ կողքի. անընդհատ մեղադրանքներ, իսկ թիկունքին ոչ ոք չէր կանգնում, չէր բարձրաձայնում, որ 0:5 պարտությունը Հենոյի մեղավորությունը չի:

Եթե ազգային հավաքականը խոշոր հաշվով պարտվում է և 20 ֆուտբոլիստից մեղադրվում է միայն կիսապաշտպանը, դա աննորմալ է: Չէ՞ որ ամբողջ թիմն է պարտվում: Խնդիրը, մեծամասամբ, պաշտպանությունում է. ուրեմն վատ են պաշտպանվել: Բայց պաշտպաններին էլ պետք չի մեղադրել հավաքականի պարտություններում:

Յուրաքանչյուր պարտությունում բոլորն են մեղավոր: Այդ դեպքում՝ ինչպե՞ս է ստացվում, որ հաղթանակների ժամանակ ազգային հավաքականն է հաղթում, ասում են՝ հավաքականը հաղթեց. մոռանում են՝ ով էր գոլեր խփում, գոլային փոխանցումներ անում: Հենց պարտվում էր թիմը, մի հոգու էին թիրախավորում: Այս ամենն, ի վերջո, ազդեցություն ունեցավ և նա հիասթափվեց, չի ուզում գա, որովհետև այդ նեգատիվը զգում է, թե ինչ է կատարվում:

Նկարագրեմ հետո ինչ է լինելու. երբ հավաքականը պարտվի, Հենոյին են հիշելու, ասելու են, որ լիներ, այսպես չէր լինի, ավելի լավ կլիներ, կհաղթեինք: Անընդհատ այդպես է լինելու:

Մեր ունեցածը չենք խնայում, չենք փայփայում, կորցնում ենք և սկսում զղջալ, որ գնացել է: Մինչ այդ պետք էր մտածել, որ ով, ինչ ուզում ասում էր և որեէ մեկը նրա թիկունք չէր կանգնում, չէր ասում՝ այս ի՞նչ եք ասում Հենոյի հասցեին, մեր ավագի մասին: Մեկ անգամ ֆեդերացիան սատար կանգներ Հենոյին...

Նրա նման ֆուտբոլիստ չենք ունեցել և չենք ունենա: Այնպես հեշտ ազատվեցինք այսպիսի բարձրակարգ ֆուտբոլիստից, ասես՝ մի 30 նրա նման ֆուտբոլիստ ունենք, Ֆրանսիայի հավաքականն ենք, երկու կազմ նրա նման բարձր կարգի ֆուտբոլիստներ կան: Այդպես հեշտությամբ մեր Հենոյին թողեցինք, մեղադրեցինք, նեղացրինք:

Մենք միշտ էլ կհիշենք Հենոյին: Արդյունքները երբեք չեն մոռացվում, իսկ նրա ցույց տված արդյունքներն ասում են, որ նա բարձրակարգ ֆուտբոլիստ է:

Միասին խաղացել ենք: Շատ հաճելի է եղել այդպիսի ֆուտբոլիստի հետ նույն հավաքականի կազմում հանդես գալը: Հաջողություն եմ մաղթում նրան, շնորհակալություն հայտնում, որ նրա նման ֆուտբոլիստ, ավագ ենք ունեցել հավաքականում: Շնորհակալություն նրան լավագույն խաղերի, գեղեցիկ ֆուտբոլի համար»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:36
Հազարավոր մարդիկ պահանջում են Փաշինյանի հրաժարականը. Ինչպե՞ս է լուսաբանում միջազգային մամուլը Բագրատ Սրբազանի առաջնորդած պայքարը
«Հայաստանում հազարավոր ցուցարարներ, որոնք զայրացած են կառավարության՝ սահմանամերձ որոշ գյուղեր Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ որոշումից,...
Աղբյուր` Panorama.am
21:01
Աֆղանստանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 300-ի
Աֆղանստանի հյուսիսում գտնվող Բաղլան նահանգում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 300-ի։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
20:13
Եթե ՔՊ-ականներն ապաշխարեն, և եթե ժողովուրդը դրա դիմաց ների իրենց, ես ո՞վ եմ, որ չներեմ. Արմեն Աշոտյան
Քաղաքացի Սարգիս Կարապետյանը, դիմելով շուրջ 11 ամիս կալանավայրում գտնվող քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, հարցրել է. «Աշոտյան...
Աղբյուր` Panorama.am
20:02
Ծնվել է Անդրեի որդին
Ամերիկայի Միացիալ Նահանգներում ծնվել է երգիչ Անդրեի որդին։ Այս մասին գրում է Armlur-ը։ «Անդրեն այս մասին լռում է, քանի որ հղի կնոջ՝...
Աղբյուր` Panorama.am
19:36
Աննա Այվազյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Սերբիայում անցկացվող Սամբոյի Եվրոպայի երիտասարդների առաջնության 50 կգ քաշային կարգում Աննա Այվազյանը նվաճեց ոսկե մեդալ։ Անի Մարտիրոսյանը /54կգ/...
Աղբյուր` Panorama.am
19:25
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով դատալսումները կմեկնարկեն երկուշաբթի
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով («Իմնեմնիմի»-ի գործ) նախնական դատալսումները կմեկնարկեն երկուշաբթի օրը՝...
Աղբյուր` Panorama.am
18:46
Սփյուռքը հանուն Տավուշի. Հավաք Նյու Ջերսիում
ԱՄՆ Նյու Ջերսիի Սուրբ Վարդանանց եկեղեցու համայնքը հավաք է անցկացրել ի աջակցություն Տավուշի։ Հավաքից լուսանկարներ հրապարակել է «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
18:38
Տիգրան Աբրահամյան. Հայաստանի կառավարիչները իրենց միակողմանի զիջումները փորձ են անում «սղցնել» պատերազմի շանտաժի շրջանակներում
«Պաշտպանության նախարարությանն ուղղված գրությանս հիման վրա հանդիպեցի ԳՇ ռազմատեղագրական ծառայության պետին` հասկանալու, թե ի՞նչ քարտեզների և...
Աղբյուր` Panorama.am
18:30
ՊՆ-ն նյութը հորինված է որակում
«Լրատվամիջոցներից մեկում  «Մուրացանի զինվորական հոսպիտալի բժիշկների անձնագրերը հավաքել են, արգելում են մասնակցել...
Աղբյուր` Panorama.am
17:46
Երկրաշարժ՝ Ադրբեջանի Լենքորան քաղաքից 17 կմ հյուսիս
Մայիսի 11-ին, ժամը 17:21-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13։21-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից...
Աղբյուր` Panorama.am
17:41
Երևանի կենտրոնում ավտոբուսի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 11-ին, ժամը 14:17-ին  ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի և Պուշկինի փողոցի...
Աղբյուր` Panorama.am
17:30
Սպիտակ-Երևան ճանապարհը փակ է
Հանրապետության տարածքում շարունակվում են խաղաղ անհնազանդության գործողությունները։ Քաղաքացիները փակել են Երևան-Սպիտակ ճանապարհը։ Երթևեկությունը,...
Աղբյուր` Panorama.am
17:22
Գոհար Մելոյանը հրապարակել է ցուցարարի ուղեցույց
Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանն ահազանգում է՝ շարունակում են արձանագրվել իրավապահների կողմից անհամաչափ ուժի կիրառման դեպքեր:...
Աղբյուր` Panorama.am
17:02
Ադրբեջանցիները ոչնչացրել են Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին
Արբանյակային վերջին լուսանկարներից պարզվում է, որ Ադրբեջանի ցեղասպան և մշակութակործան վարչախումբը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սբ. Համբարձում...
Աղբյուր` Panorama.am
16:30
ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր Վանաձորում
Ծանր հիվանդության հետևանքով կյանքից հեռացել է ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանը։ Նա 1990-1994 թվականներին մասնակցել է Արցախի...
Աղբյուր` Panorama.am
16:09
Իրավապաշտպաններ. Ձերբկալվածներից որևէ մեկի մոտ զենք կամ արգելված այլ առարկա չի հայտնաբերվել
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունը արածել է հայտարարությունը, ըստ որի. «Այսօր ժամը 16:00-ի դրությամբ 095088787...
Աղբյուր` Panorama.am
15:56
Ինչպե՞ս «Եվրատեսիլի» եզրափակչում քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին
Հայաստանի պատվիրակ Լադանիվան իր «Ժակո» երգով արդեն «Եվրատեսիլի» եզրափակչում է, որը տեղի կունենա այսօր՝ Երևանի ժամանակով...
Աղբյուր` Panorama.am
15:45
1-02 ձեր հոր տնից չեք բերել. Ի պատասխան ոստիկանի սպառնալիքի
Այսօր անհանզանդության ակցիաներից մեկի ժամանակ ոստիկանը, դիմելով տարեց տղամադուն, ասում է.  «Դե որ մտնեն տունդ թալանեն հանկարծ 1-02...
Աղբյուր` Panorama.am
15:36
Սարկավագը կենտրոնի ոստիկանության բաժնում է
Աարկավագը կենտրոնի ոստիկանության բաժնում է։ Այս մասին տեղեկացնում է «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ Սերգեյ...
Աղբյուր` Panorama.am
15:27
Ահազանգ. Վնասվածք ստացած տղային չայցելեց ՄԻՊ-ը
Լրագրող Սյուզի Բադոյանը գրում է. «Առավոտյան ճամփա փակած արցախցի Արմեն Բաղդասարյանը, ով  ոստիկաննների բռնի ուժով բերման ենթարկելու...
Աղբյուր` Panorama.am
15:09
Սպասում ենք ձեզ Հայաստանում. Բագրատ սրբազանի կոչը` սփյուռքահայերին
ՀԱԵ Տավուշի Թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը տեսաուղերձով դիմել է սփյուռքում բնակվող հայրենակիցներին։ «Շատ ուրախ եմ, որ դուք ձեր...
Աղբյուր` Panorama.am
14:54
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
Երևանում մայիսի 11-ի ցերեկը, 12-16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև...
Աղբյուր` Panorama.am
14:47
Լեմկինի ինստիտուտն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց Ցեղասպանության թեմայով արած հայտարարություններին
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին Հայոց...
Աղբյուր` Panorama.am
14:33
Հստակ կոնցեպտ է պետք, միայն դեմքերի փոփոխությամբ հնարավոր չէ երկիրը դուրս բերել ճգնաժամից. Քննարկում
«Հայաստանի շուրջ ստեղծված խնդիրները և դրանց հնարավոր լուծումները» հանրային քննարկման մասնակից փորձագետներն այսօր խոսեցին Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
14:23
Նիկոլը վախկոտ մարդ է, շուտ հանձնված կլիներ, ուղղակի իր տերերը թույլ չեն տալիս, երևի առաջինը իր կինը. Զոհված զինծառայողի մայր
«Մեր երկիրը կործանող թուրքի ծնունդի դեմ եմ պայքարում: Երկիրս, մեր տղաների արյունով  ներկված հողերը կտոր-կտոր տալիս է։  Նիկոլը...
Աղբյուր` Panorama.am
14:08
Ռուս տղամարդը թաքնվել է ընկերոջ պահարանում՝ երեխայի ալիմենտը չվճարելու համար
Սվերդլովսկի մարզում մի ռուս տղամարդ թաքնվել է  ոստիկանությունից՝ մտնելով ընկերոջ պահարան։ «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
13:56
ՔՊ-ն այս շարժումը դիտարկում է որպես մրցակից ուժ․ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյան
 Քաղաքականության մեջ գուշականություններ անել պետք չէ, քանի որ հնարավոր չէ ասել՝  շարժումը կունենա հաջողություն,թե՝ ոչ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:53
Ոստիկանները քաշքշում են փողոց փակած զոհված զինծառայողի մորը՝ Գոհար Դավթյանին, բերման ենթարկում սարկավագին
Ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում Սայաթ-Նովա Աբովյան խաչմերուկում խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին։ Նրանց...
Աղբյուր` Panorama.am
13:47
Ահազանգ. Նիկոլյանի առողջական վիճակը ծանր է
«Խստորեն դատապարտում ենք ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը ՀՀ արգելելը. «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրերի ստուգման...
Աղբյուր` Panorama.am
13:43
Ակցիայի մասնակից 23-ամյա արցախցին աջ դաստակի ափային մակերեսի ջնջխված վերք է ստացել
Լրագրող Սյուզի Բադոյանը «Իզմիրլյան» ԲԿ-ում նկարահանել է արցախցի, այսօր խաղաղ անհնազանդության բողոքի ակցիայի ժամանակ բերման...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղաքացուն բերման ենթարկելիս Հայաստանի դրոշը ընկնում է ոստիկանի ոտքերի առաջ
12:45 11/05/2024

Քաղաքացուն բերման ենթարկելիս Հայաստանի դրոշը ընկնում է ոստիկանի ոտքերի առաջ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}