Մշակույթ 15:12 08/03/2022 Հայաստան

Գարուն, Զազը ելույթ են ունենալու Հայաստանում

«Երևանյան հեռանկարներ» փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը Panorama.am-ի հետ զրույցում նախ շնորհավորեց կանանց մարտի 8-ի առիթով՝ նշելով, որ հայ կինը մեծ ուժի և համեստության կրող է, տոկուն և ուժեղ է, ապա մանրամասն ներկայացրեց, թե այս տարվա ընթացքում փառատոնի շրջանակում ինչ նվերներ են մատուցելու ողջ հայ հասարակությանը։ 

«Իհարկե, մեր նվերները շարունակվում են, քանի որ «Երևանյան հեռանկարներ» փառատոնի ամեն միջոցառում արդեն իրական տոն է քաղաքում, իրական նվեր է մեր հանրությանը։ Տարեցտարի ավելացող ոգևորությունը մեզ ոգևորում է, որպեսզի ավելի շատ միջոցառումներ անենք»,- ասաց նա։

Ս. Հովհաննիսյանն ընդգծեց, որ հայ հասարակությանը երբեք չես կարող ցածր որակով խաբել. «Եթե որակ չկա, անգամ ծափ չեն տա։ Որակը կրկնակի ձևով է ողջունվում, լինում է, որ մարդիկ 20, նույնիսկ 40 րոպե հոտնկայս ծափահարում են։ Դա այն ցուցանիշն է, որ հայ ունկնդիրը ելևէջներով զգում է որակ»։

Փառատոնի տնօրենը հայտնեց, որ իրենք այս տարի Երևանում կազմակերպելու են Եվրոպայի փառատոնային ասոցիացիայի 70-րդ գագաթաժողովը, որի շրջանակում  կկայանան մի քանի երաժշտական մեծ միջոցառումներ, մայիսի 1-5-ը Հայաստանը հյուրընկալելու է 150-200 հոգու՝ առաջատար փառատոների ղեկավարներ, քաղաքական իշխանության ներկայացուցիչներ, մշակույթի ոլորտի հանձնակատարներ, քաղաքապետեր, տնտեսության, բիզնեսի, լրատվության ոլորտի ներկայացուցիչներ։

Իսկ մինչ այդ՝ ապրիլի երրորդ տասնօրյակում, «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակում Երևանում ելույթ է ունենալու ֆրանսիացի հայտնի երգիչ Գարուն։ Ս. Հովհաննիսյանն ասաց, որ նա հավանաբար երկու համերգ կունենա՝ ելնելով պահանջարկից և Գարուի մենահամերգով կնախանշվի Հայաստանի՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամակցության տասնամյակը։

Տարվա ընթացքում փառատոնը հյուրընկալելու է դաշնակահարներ «Գրեմմի»-ի բազմակի դափնեկիր Եֆիմ Բրոնֆմանին, Դենիս Մացուևին, մի քանի կամերային նվագախմբեր։  Փառատոնի շրջանակում սպասվում են նոր ծրագրերի իրականացում։

«Վաղուց նախատեսում էինք հայ կամպոզիտորների պատվերների և պրեմիերաների ծրագիրը։ Մեծ ոգևորությամբ ուզում ենք վերսկսել այն,  պատվերներ տանք կոմպոզիտորներին և տարեվերջին ակնկալենք նոր ստեղծագործություններ, որոնք հայ ժամանակակից երաժշտության համար թթվածնի պես կարևոր են»,- ասաց Ս. Հովհաննիսյանը։

Շարունակվելու են երիտասարդ տաղանդների ծրագրերը։ Եվրոպայի փառատոնային ասոցիացիայի 70-րդ գագաթաժողովի շրջանակում նոր կրթաթոշակ է հիմնվելու «Երևանյան հեռանկարներ» փառատոնի և Եվրամիության գործընկերների հետ միասին. հայ տաղանդավոր երաժիշտները կմասնակցեն տարբեր վարպետության դասերի և միջազգային փառատոների։  5 մարզում նախատեսված են համերգներ, Բյուրական արվեստի ակադեմիայում կկայանան վարպետության դասեր Հայաստան ժամանած հայտնի երաժիշտների հետ միասին։

Սոնա Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ նախատեսում են նոր ձևաչափով փառատոնի հիմնում՝ «Հայա», որի շրջանակում հուլիսի 1-ին, 2-ին, 3-ին տեղի կունենան համերգներ հանրահռչակ երաժիշտների մասնակցությամբ. հուլիսի 1-ին կկայանա «Լեդ Զեփելին» սիմֆոնիկ նախագծի համերգը, որը  հիմնված է լեգենդար խմբի անդամների կողմից այն նպատակով, որ իրենց երգերը կատարվեն ողջ աշխարհում իրենց կողմից ընտրված երգիչների կողմից, հուլիսի 2-ին՝ ֆրանսիացի հայտնի երգչուհի Զազի համերգը: Հուլիսի 3-ի համերգի հյուրի անունը փառատոնի տնօրենը չհնչեցրեց, ասաց՝ բանակցությունների դրական ավարտից հետո կհայտարարեն։

«Այս անունները մեր երկիր են բերելու տասնյակ հազարավոր երաժշտասերների և մեր երկիրը դառնալու է տուրիստական ու մշակութային  «hub» տարածաշրջանում։ Մենք այս նախագիծը մշակել ենք հենց մեծաքանակ հանդիսականի համար։ Կարծում եմ՝ այդ փառատոնի սկիզբը կազդադարի մեր երկրի համար զբոսաշրջության նոր էջի բացում»,- ասաց Սոնա Հովհաննիսյանը։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:31
Հայաստանում ովքե՞ր և ինչպե՞ս են ցանկանում լռեցել բնապահպաններին, լրագրողներին
«2018-ից ի վեր, կարող եմ ասել, որ Հայաստանում ավելացել են դեպքերը, երբ բնապահպանական ռիկսերի մասին բարձրաձայնող մարդկանց նկատմամբ դատական...
Աղբյուր` Panorama.am
16:06
Թուրքիայի և Ադրբեջանի կողմից երկրի տնտեսությունը ներսից պայթեցնելու պարտադրված քայլ է. Նաիրի Սարգսյան
Կառավարությունը վերջին նիստում տնտեսական գործունեության գրեթե բոլոր ոլորտներում շրջանառության հարկը կրկնակի բարձրացնելու մասին որոշում ընդունեց։...
Աղբյուր` Panorama.am
16:04
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու՝ փաստաբան Արա Զոհրաբյանի հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազությունն ԱԱԾ է ուղարկել։ Ազգային...
Աղբյուր` Panorama.am
15:33
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Հայաստանի դեմ ագրեսիայի մասով, 44-օրյա պատերազմի հետ կապված, երկու վարույթ ունենք, ՔԿ-ն ևս մեկ վարույթ է նախաձեռնել բռնի տեղահաման հետ...
Աղբյուր` Panorama.am
15:27
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Կոնվերս Բանկը հայտարարում է բիզնես վարկերի վերաֆինանսավորման արշավ փոքր և միջին ձեռնարկությունների համար: Այլ բանկերից ու ֆինանսական...
Աղբյուր` Panorama.am
15:10
«Եթե մնա Նիկոլը...»
Ակցիա՝ տարբեր շրջաններում
Աղբյուր` Panorama.am
14:49
Իրանի իշխանություններն աջակցել են ԲՈւՀ-երի՝ ԱՄՆ-ից հեռացված ուսանողներին ընդունելու որոշմանը
Իրանի փոխնախագահ Սեյեդ Մոհամմադ Հոսեյնին պաշտպանել է ամերիկյան և եվրոպական համալսարաններից պաղեստինամետ գործողությունների պատճառով հեռացված...
Աղբյուր` Panorama.am
14:27
Գառնիկ Դանիելյան. Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որ օրեր շարունակ Կիրանցում պայքարում է Ադրբեջանին միակողմանի զիջումների...
Աղբյուր` Panorama.am
14:24
Արդյո՞ք Կիրանցում դպրոցի մոտ ծառեր տնկելը կարող է լուծում լինել. ՄԻՊ-ի արձագանքը
«Որպեսզի կարողանամ գնահատել կոնկրետ այդ իրավիճակում կա իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակում, թե չկա, պետք է ունենամ հիմնավորում, որի...
Աղբյուր` Panorama.am
14:22
Երբ կարելի է խոսել քաշի մասին. Էթիկետի մասնագետի պարզաբանումը
Էթիկետի և պրոտոկոլի մասնագետ Հասմիկ Խաչատրյանը ներկայացնում է, թե որ շրջապատում կարելի է խոսել քաշի մասին։ «Քաշի մասին մտածելը շատերի...
Աղբյուր` Panorama.am
13:49
RSF. Հայաստանի իշխանությունների հռետորաբանության հետևանքով լրագրողների նկատմամբ անհանդուրժողականության մթնոլորտ է
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը` RSF Մամուլի ազատության միջազգային օրվա առթիվ հրապարակել է...
Աղբյուր` Panorama.am
13:41
Հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու.Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
«ՔՊ-ականների խոսույթում մենք լսում ենք արտահայտություններ, որոնք չեն համապատախանում իրողությանը։ Խոսում են նրա մասին, որ սուտ են այն...
Աղբյուր` Panorama.am
13:24
Մեր տան դռան, դարպասի բանալիներն այս պահին հանձնվում է Ադրբեջանին. Գառնիկ Դանիելյան
«Ադրբեջանը հատվածական սահմանազատում, սահմանագծում է  անում ու որն իրեն հարմար է, ասում է՝ այս հատվածում դու պետք է սա անես»,-...
Աղբյուր` Panorama.am
13:22
Մի հատ հանգստացեք և ձեր ձայնը մի բարձրացրեք, դուք նախազգուշացվում եք. Հակոբ Արշակյանը՝ Արթուր Խաչատրյանին
«Ձայնի իրավունքից զրել չկա՞, պարոն Արշակյան»,- ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ելույթի ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
12:55
Աշխարհում առաջին անգամ նեոպոպուլիզմը կիրառվում է Հայաստանում. Քաղաքագետ
«Մինչև այսօր իշխանությունը հստակ, ժամանակացույցով մի բան է արել՝  հողեր հանձնել ու ժողովրդին ահաբեկել, ստել, այլ գործառույթ ...
Աղբյուր` Panorama.am
12:30
Սուրենյանց. Թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ
Մեկ մարդու հույսին կամ քաղաքական անկյալության դրսևորում
Աղբյուր` Panorama.am
12:28
Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, պատգամավոր Գառնիկ Դանիելյանի,  «Հայկական պետականության համար»...
Աղբյուր` Panorama.am
11:56
Իշխանությունները սարսափած են գործընթացից, հակառակ պարագայում ո՞րն է նպատակը մեկ քաղաքացու համար բերել 50 ոստիկան. Սուրեն Պետրոսյան
Տավուշի մարզի Կիրանց գյուղի մուտքերն ու ելքերը դեռ փակ են, հսկում են ոստիկանական ուժերը։
Աղբյուր` Panorama.am
11:43
Քաղաքական հիմքով կալանավորված անձինք առկա են և հակառակի մասին հիմնավորում չկա. Արծվիկ Մինասյան
«Անխուսափելի է այն գնահատականը, որ քաղաքական հետապնդման և քաղաքական հիմքով կալանավորված անձինք առկա են և հակառակի մասին որևէ հիմնավորում...
Աղբյուր` Panorama.am
11:41
ՀԿ-ները՝ կառավարությանը. Զերծ մնալ միակողմանի գործողություններից, որոնք չեն ապահովում ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությունը և անվտանգությունը
Հայաստանյան մի խումբ հասարակական կազմակերպություններ տարածել են հայտարարություն Տավուշի մարզում սահմանազատման և սահմանագծման գործընթացի...
Աղբյուր` Panorama.am
11:30
Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար, իսկ Սամվել Ղուկասյանը՝ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:57
Ահազանգ. Բնապահպանական խնդիրներ լուսաբանող լրագրողների հետապնդումներն ու նրանց նկատմամբ բռնության դեպքերն ավելացել են
Բնապահպանական խնդիրներ լուսացանող լրագրողների 70 տոկոսը ենթարկվում է  բռնությունների։  Մայիսի 3-ին՝ մամուլի ազատության օրվա առթիվ...
Աղբյուր` Panorama.am
10:54
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը, մանրամասներ է պատմել 44-օրյա պատերազմի մասին
«Ցավոք, չհաջողվեց հակառակորդին վերջնականապես կանգնեցնել, ջախջախել, հակառակորդը տիրեց Շուշիին»:
Աղբյուր` Panorama.am
10:36
Սամսոնյանի և Սաղաթելյանի վրա ինչ հոդված էլ դրած լինեք, միևնույնն է՝ այն հայհոյանքի քրեականացում է. Արթուր Խաչատրյան
«Ես հասկանում եմ, որ «Freedom House»-ից ոմանց մոտ կարող է ալերգիկ քոր սկսվի, բայց այդ կառույցը  Հայաստանին շատ հետաքրիր...
Աղբյուր` Panorama.am
10:22
Բարիտոն Նավասարդ Հակոբյանը կմասնակցի Young Artists մրցույթին
Զալցբուրգի երաժշտական ամենամյա փառատոնը հրապարակել է  Young Artists մրցույթի այս տարվա մասնակիցների անունները։ 700 թեկնածուներից ընտրվել է...
Աղբյուր` Panorama.am
10:04
Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով զոհեր կան
Թուրքիայում ավտոբուսը շրջվել է ձորը, ինչի հետևանքով երկու մարդ զոհվել է, ավելի քան 35-ը՝ վիրավորվել։ «ՌԻԱ նովոստի»-ին գրում է, որ...
Աղբյուր` Panorama.am
09:59
Վահե Հովհաննիսյան. Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե  Հովհաննիսյանը գրում է. «Երեկվանից Հայաստանում լրիվ նոր իրավիճակ է։ Հարցը Կիրանցը...
Աղբյուր` Panorama.am
09:58
Ոստիկանների, ուժայինների մի մասը տարբեր դրդապատճառներով կողմնորոշվել է ի օգուտ ադրբեջանական շահերի սպասարկմանը. Աբրահամյան
«Իշխանության հակապետական գործունեությունը գաղափարական համախոհություն ունի նաև ոստիկանության շարքերում»:
Աղբյուր` Panorama.am
09:37
Գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողանում անցնել մյուս կողմ
Մայիսի 2-ին, ժամը 16:34-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդահովիտ գյուղում...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Հրապարակ»․ Ճանապարհից երևում են նշաձողեր
«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ ոստիկանական հատուկ գործողությունների արդյունքում, ինչպես հայտնի է, բացվեց Կիրանցից դեպի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց
12:47 03/05/2024

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}