Տնտեսություն 14:11 17/03/2022

Wildberries-յան տագնապներ. ինչպես ստանալ առաքանին,երբ QR կոդն ու մնացած տեղեկատվությունը անհասանելի են

Հեղինակ` Թեհմինե Հարությունյան

«Ընկերս գեղեցիկ ծաղկավոր զգեստ էր նվիրել, Wildberries-ով պատվիրել էր, եկել էր,բայց քանի որ ևս 2 զգեստ կար, սպասում էի, ամբողջը գա, նոր գնամ վերցնեմ, հետո սկսվեցին Wildberries-ի խափանումները ու կարծեցի, թե վերջ, նվերներիցս հույսս պիտի կտրեմ, բայց ամենահաս համացանցում հուշեցին պարզապես մոտենալ այն կետը, որից պիտի ստանայի, ասեմ ընկերոջս հեռախոսի համարի վերջին թվերն ու որոշ անձնագրային տվյալներ և ստանալ առաքանիս։ Եվ երևի ուրախ դեմքիցս արդեն հասկանում եք, որ վերցրել եմ»,-Wildberries-ի Ազատության պողոտայում տեղակայված խանութի մուտքի մոտ Panorama.am-ի հետ զրույցում պատմեց Սուսաննան, ով փաթեթները ձեռքին հեռանում էր։

Գյումիրում ևս մարդիկ ստանում են իրենց առաքանիները.«Ծնողներիս  համար մոտ 50 հազար դրամի պատվեր ունեի, երեկ մայրս ուղղակի մտել է գրասենյակ, հեռախոսիս համարն ասել, կայքում գրանցված անուն-ազգանունս են հարցրել և պարզել, որ պատվերիս 90 տոկոսը եկել է, տվել են։10 կտոր ապրանք են տվել երեկ։Ընդ որում դրանցից մեկն այս օրերին եմ պատվիրել, երբ կայքում ոչ բոլոր ֆունկցիաներն էին հասանելի։ Նրանք նաև ծրագրով ստուգել են, թե երբ կգա մնացածը, դա էլ են ասել։ Շատ ուրախ եմ»,-մեզ հետ զրույցում նշեց Արմինեն։

Խուճապային տրամադրությունները ցրում են նաև աշխատակիցները, իրենց առաքումների հետևից եկած մարդկանց նրանք հանգստացնում են՝ «Կայքն ու հավելվածը 2 օրից կաշխատեն բնականոն հունով»։

Ֆեյսբուքի հայկական տիրույթի ամենամեծ ու քննարկվող խմբում ևս Wildberries-ի աշխատակից ներկայացած օգտատերեը փորձում են օգտակար լինել:

Այսպես՝ Wildberries  Wildberriesը գրառում է արել .«Քանի որ այս օրերին շատ են Wildberries-ի հետ կապված հարցերը փորձեմ անդրադառնալ կարեւոր մի քանի կետի՝

1.Եթե դուք արել եք պատվեր եւ այն չի երեւում Ձեր անձնական էջում՝ մի անհանգստացեք, Ձեր պատվերը ոչ մի տեղ չի կորչի, այն անպայման կհասնի Ձեր նշված մասնաճյուղ։
2.Եթե Ձեր պատվերի ժամանումը Ձեզ մոտ չի արտացոլվում, սակայն ժամկետով պետք է որ հասած լիներ կարող եք մոտենալ մասնաճյուղ,նշել Ձեր անուն ացգանունը եւ ստուգել պատվերի կարգավիճակը։
3.Եթե Ձեր պատվերը մասնաճյուղում է նշում եք Ձեր անուն ազգանուն եւ հեռ. առաջին երեք թվերը - «օր.՝ (093)100200» ասում եք Անուն Ազգանուն 100 եւ ստանում եք Ձեր պատվերը։
Հ.Գ. Եթե կլինեն հարցեր սիրով կպատասխանեմ
Բոլորիս հաճելի գնումներ։

Եվ նա մի քանի ժամվա մեջ պատասխանել է մոտ 270 հարցի։

(գրառման պատճենը տեղադրվել է օգտատիրոջ համաձայնությամբ)

Շատ արագ թարմացումներ է հրապարակում նաև Wildberries-ի թելեգրամյան ալիքը, որում երեկ նշվել էր, որ այսօր առավոտյան օգտատերերի  մոտ 65 տոկոսի մոտ  վերականգնված կլինի առաքումների մասին տեղեկատվությունը և  հասանելի կլինի իրենց պատվերների տեղաշարժի մասին տեղեկատվությունն ու QR կոդը։

Խիստ անհանգստանալու կարիք, կարծես թե, դեռ չկա, բայց ի՞նչ էր եղել։ Նախօրեին «Լենտա.ռու»-ն գրել էր, թե հնարավոր է, որ հաքերային հարձակում է եղել։ Մասնավորապես Ալեքսեյ Լուկացկին ասել էր.«Շրջանառվող տեղեկատվության համաձայն, գաղտնագրիչը հնարավոր է ներխուժել է Wildberries ծառայության ներքին համակարգ, ոչնչացրել է դրա ամբողջ ենթակառուցվածքը, ներառյալ բոլոր տվյալների կրկնօրինակները։ Եթե ​​ընկերությունը չունի պահուստային պատճեններ, իսկ հաքերներին փրկագին վճարելով դրանք ետ վերցնեը անհնար է, ապա տվյալները կարող են վերականգնվել միայն թղթաբանությամբ, հաշվապահություն դիմելով և ֆինանսական հաշվետվությունների միջոցով... դա արագ ընթացակարգ չէ»։

Նա նաև զգուշացրել է, որ օգտատերերի տվյալները. կարող են կորել կամ անհասանելի լինել շատ երկար ժամանակ:

Wildberries -ի Թելեգրամյան ալիքում, սակայն այս լուրերը հերյուրանք են  որակվում և վստահեցնում են, որ իրենց ՏՏ ենթակառուցվածքները չեն տուժել։ Նման կարծիք հայտնող փորձագետներին ընկերությունում մեղադրում են իրավիճակը շահարկելու և իրենց վրա ուշադրություն հրավիրելու փորձերի մեջ. «ՏՏ ենթակառուցվածքի ոչնչացման և ընկերությունում բեքէնդի  ու ֆրոնթէնդի կորստի մասին մեկնաբանությունները  «վերլուծաբանների» ենթադրություններն են։ ՏՏ ենթակառուցվածքը չի տուժել, ընկերությունն ունի բոլոր անհրաժեշտ տվյալները՝ իր լիարժեք աշխատանքը վերականգնելու համար, օգտատերերի անձնական և ֆինանսական տվյալները ապահով կերպով պաշտպանված են»։




Հիշեցնենք, որ Wildberries առցանց ռուսական խանութն արդեն մի քանի օր է՝ խափանումներով է աշխատում։ Ծրագրի օգտատերերը դժգոհում են, որ համակարգն իրենց անձնական հաշիվները չի ճանաչում, ցույց չի տալիս, թե որտեղ են հասել գրանցված պատվերները։

Ընկերությունն այս խնդիրը զուտ տեխնիկական էր որակում, մարտի 15-ին տարածած հաղորդագրության մեջ նշվում էր. «Մարտի 14-ին ընկերության բջջային հավելվածների և կայքի աշխատանքներում տեխնիկական սխալներ են գրանցվել։ Մեր փորձագետները վերացրել են դրանց ավելի քան 70%-ը. բջջային հավելվածներում պատվերներն ու վճարումները կատարվում են սովորականի պես։ Մնացած բոլոր սխալները շուտով կշտկվեն:

Հարկ է նշել, որ մեր օգտատերերի անձնական ևֆինանսական տեղեկատվությունը չի տուժել. բանկային քարտի տվյալները ապահով կերպով պաշտպանված են՝ համաձայն Payment Card Industry Data Security Standard-ի (PCI DSS), որը մշակվել է վճարումների ոլորտում առաջատար միջազգային խաղացողների կողմից»։

Մարտի 16-ին տարածված հաղորդագրության մեջ էլ նշվում էր, որ  Wildberries-ի տեխնիկական մասնագետները վերացրել են բջջային հավելվածների և կայքի աշխատանքի խափանումների ավելի քան 90 տոկոսը։ Մնացած տեխնիկական խնդիրները մոտ ապագայում կվերացվեն։


Հավելենք նաև, որ Wildberries-ը ներքին կայքի և հավելվածների աշխատանքում խափանումների հետաքննություն է սկսել։Հետաքննության արդյունքներով նյութերը կփոխանցվեն իրավապահ մարմիններին։ Ընկերությունը միջադեպի մասին տեղեկացրել է նաև կարգավորող մարմինների ներկայացուցիչներին։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:30
Երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն. Սողոմոնյան
«Սպասելիքները գերազանցված են. երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն,...
Աղբյուր` Panorama.am
14:02
ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը հանդիպում է մշակութային գործիչների հետ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպում է մշակութային...
Աղբյուր` Panorama.am
14:00
Խաղողի վազի ծաղկումը սպասվում է մայիսի 23-27-ը
Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող եղանակային պայմանները և մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ խաղողի վազի մասսայական ծաղկումը...
Աղբյուր` Panorama.am
13:58
Մամիջանյան. Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել
«Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել, իսկ դրա համար լավագույն դերակատարը, բոլորը միանշանակ կարող են փաստել, որ հավատքն է ու Հայ...
Աղբյուր` Panorama.am
13:41
Խոսրով Հարությունյան. Սրբազանն առավելագույնս համապատասխանում է ապագա վարչապետի համար ներկայացվող պահանջներին
«Կարծում եմ, քաղաքական ուժերի համախմբում կլինի շարժման շուրջ, քանի որ աջակցել իշխանությանը, նշանակում է ջուր լցնել այն ջաղացին, որի անունը...
Աղբյուր` Panorama.am
13:24
Լրագրողներ Մերի Մանուկյանն ու Նարե Գևորգյանը ճանաչվել են տուժող
Անհնազանդության ակցիաների ընթացքում ոստիկանների կողմից բռնության ու վթարի ենթարկված լրագրողներ Նարե Գևորգյանն ու Մերի Մանուկյանը ճանաչվել են...
Աղբյուր` Panorama.am
13:14
Սուրեն Սուրենյանց. Երկու հարցի վերաբերյալ քաղաքական ուժերն ունեն համախոհություն
«Երկու հարցի շուրջ կարծեք թե համաձայնություն կա։ Մեկը Նիկոլ Փշինյանի հեռացումն է բոլոր քաղաքական տարբերակներով, մյուս կոնսենսուսն այն է,...
Աղբյուր` Panorama.am
12:52
Վանաձորում ցուցմունք տված երիտասարդի դեմ ցուցմունք տվածին զանգել է մի կին. Քրեական վարույթ է նախաձեռնվել
Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ հավաքներին պարբերաբար մասնակցության համար Վանաձոր քաղաքի մի խումբ անապահով անձանց նյութապես շահագրգռելու...
Աղբյուր` Panorama.am
12:42
«Ստացվում է, որ հիմա էլ՝ 615 միլիոն դրամ ծախսելուց հետո էլ, մեկա, էլի Կիրանցը դպրոցի շենք չի ունենալու»
«Բլոգնյուզ» կայքի խմբագիր Արամ Գևորգյանը գրում է. «Եթե որևէ զոմբիի հետ շփման ժամանակ միամիտ օդից վարակ բռնեք ու սկսեք...
Աղբյուր` Panorama.am
12:29
Շարժմանը միացողներին պիտակավորելն ու անվանարկելը ընդամենը խանգարելու է գործընթացին. Իրավապաշտպան
«Ստիպված եմ կրկին հիշեցնել, որ մարդիկ ի վերջո դուրս եկան փողոց ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի կամ խմբի, այլ` Բագրատ Սրբազանի...
Աղբյուր` Panorama.am
12:12
Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանի մյուս կողմից
Այսօր առավոտից Կիրանցի բնակչները կրկին դուրս են եկել փողոց։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնող Գնել...
Աղբյուր` Panorama.am
12:03
Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչ
«Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո, հողերի մի մասը եղել են ականապատ»,-ի պատասխան վարչապետի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Գեղամ Նազարյան. Ես տելեպատ չեմ, որ Երևանում նստած Կիրանցի հացատանը հանդիպեմ մարզպետին
«Ես Կիրանցից վերադարձել եմ երեկ առավոտյան, ժամը 8։30-ից 10։00-ի սահմաններում արդեն Երևանում եմ եղել։ Ամենամեծ ցանկության դեպքում անգամ չէի...
Աղբյուր` Panorama.am
11:38
ՔԿ. Կիրանց բնակավայրի մոտ բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է
Մայիսի 17-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից ՀՀ Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի մոտ բողոքի...
Աղբյուր` Panorama.am
11:19
Կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպումը երեք նպատակ ունի. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը ժամանեց Անի Գրանդ հոթել, որտեղ քիչ անց կմեկնարկի հանդիպումը կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
10:53
Ոնց ուզում են, ընենց էլ գծում են. Կիրանցում կանայք լացում են
«Կիրանցում ոնց ուզում են, ընենց սահմանը գծում են։ Անվտանգության երաշխիք չեն տալիս»։ «Թուրքը որ եկավ ըստեղ կանգնեց, ո՞նց...
Աղբյուր` Panorama.am
10:41
Բերձորի դասը առավել արդիական է հիմա. Վարուժան Գեղամյան
«32 տարի առաջ՝ 1992 թ. մայիսի 18-ին հայկական բանակն ազատագրեց իմ հարազատ Բերձոր (նախկին Լաչին) քաղաքը և Արցախը ցամաքային ճանապարհով միացավ...
Աղբյուր` Panorama.am
10:25
Որտե՞ղ է կանգնելու մեր սահմանապահը. Կիրանցիները հարցեր են ուղղում գյուղ այցելած Սանոսյանին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնող Գնել Սանոսյանն այցելել  է սահմանապահ Կիրանց գյուղ, որի բնակիչների...
Աղբյուր` Panorama.am
10:17
Տիգրան Աբրահամյան. ՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իրականացվող իր առաջնահերթությունների հարցում
«Հայաստանյան ներքաղաքական ակտիվ իրադարձությունների ֆոնին անտեսվեց ՌԴ խաղաղապահ զորքերի վերջին ստորաբաժանումների` Արցախից հեռանալու...
Աղբյուր` Panorama.am
10:11
Գևորգ Գրիգորյան. Բուժաշխատողների նման ներգրավվածությունը վկայում է, որ բոլորն են իրականում հոգնել պարտվողական մոտեցումներից
«Բուժաշխատողների նման ներգրավվածությունը վկայում է, որ բոլորն են իրականում հոգնել պարտվողական մոտեցումներից, զիջումներից, ազգային...
Աղբյուր` Panorama.am
09:29
Ոչ մի փրփուրից կախված չի փրկվի խեղդվելուց, Թովմասյանը հանդիպել է Չախալյանին
«Կրկին ականատես ենք լինում ՀՀ քննչական մարմինների ոչ պրոֆեսիոնալ աշխատելաոճին։ Նախօրեին ձերբակալվել են քաղաքացիներ, ովքեր տեղի ունեցած...
Աղբյուր` Panorama.am
09:24
Քաղաքագետ. Տիխանովսկայայի հետ հանդիպումը նույնն է, որ Լուկաշենկոն հանդիպի Բագրատ Սրբազանի հետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, մեկնաբանելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված Արցախ՝ Շուշի...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». ՔՊ-ն գնում է ԵՄ՝ ռուսական զորքերո՞վ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուս սահմանապահներն ամբողջությամբ դուրս չեն բերվի ՀՀ տարածքից. նրանք կշարունակեն իրենց...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Տավուշի մարզպետը կիրանցեցիներին ասել է, որ ամեն ինչ ավարտված է, իրենք չեն կարող ոչինչ փոխել՝ սահմանը գծված է
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը երեկ առավոտյան հանդիպել է Կիրանցի մոտ 2 տասնյակ բնակիչների հետ,...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Փաստ». Փաշինյանին պետք է մոբիլիզացնել այլ սատելիտների
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, այս օրերին իշխանությունները փորձում են ի մի բերել իրենց բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Ով է կասկածվում Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի մեջ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել
«Հրապարակ» թերթը գրում է. «Հինգշաբթի ՔՊ-ի նախաձեռնող նիստին Նիկոլ Փաշինյանը բավականին անտրամադիր ու հյուծված տեսք է...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». Ինչ է խոստացել Փաշինյանը Արփինե Սարգսյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանական աղբյուրների տեղեկացմամբ, մեկ շաբաթից ավելի Երևանում ընթացող հակաիշխանական ցույցերը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան
12:35 17/05/2024

Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}