Քաղաքական 15:33 21/03/2022 Հայաստան

Հիմա երկու աթոռներին միաժամանակ նստելու կամ չմտածված քայլելու ժամանակը չէ, համ էլ դրա համար խելք է պետք ունենալ. Վահե Հակոբյան

«Սահմանային միջադեպեր, զոհեր, վիրավորներ, պատերազմից 1.5 տարի անց դեռ Բաքվում պահվող ռազմագերիներ և քաղաքացիական անձինք, հումանիտար աղետի վտանգ Արցախում, հոգեբանական ճնշման գործադրում Հայաստանի և Արցախի բնակչության նկատմամբ, Ադրբեջանի և Թուրքիայի կողմից թելադրվող նախապայմաններ և սպառնալիքի վերջնագրեր և ինչո ոչ՝ ղազագրեր»,-«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագծի հանրային քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը՝ նկատելով, որ նման անբարենպաստ իրադարձությունների շղթան կարելի է շարունակել:

Արձանագրելով, որ Արևմուտք-Ռուսաստան սրացում է նկատվում, որը պրոյեկտվում է մեր տարածաշրջանի վրա՝ բանախոսը հայտարարեց, որ այդ մարտահրավերներին դիմակայելու և Հայաստանում միջազգային կատակլիզմաներ թույլ չտալու համար իշխանությունը ոչինչ չի անում:

«Տպավորություն կա, որ այս իշխանությունը կույր, խուլ համար է կատարվողի նկատմամբ և փորձում է միայն մեկ հարց լուծել՝ օր ավել պահել իր աթոռները, ընդ որում՝ ցանկացած գնով»,-ասաց Հակոբյանը և նկատեց, որ գործող իշխանություններն ընդունում են Ադրբեջանի և Թուրքիայի կողմից թելադրվող խաղի կանոնները, սպասարկում են թուրք-ադրբեջանական շահերը և շարունակ պնդել, թե իբր դրական ազդակներ է ստանում, բայց պարզ չե, թե՝ որտեղից և ում կողմից:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Արևմուտքի աննախադեպ ճգնաժամի պայմաններում Փաշինյանն ու իր հետևորդները փորձում են դիվիդենտներ քաղել այդ հակամարտությունից և երկիրը կանգնեցնում են նոր մարտահրավերների առաջ:

«Աշխարհաքաղաքական ներկայիս լարվածությունների պայմաններում իր երկրի ազգային և պետական շահերը գիտակցող, ցանկացած իշխանություն, մաքսիմալ զգույշ հավասարակշռված և հստակ կգործեր իր բոլոր քայլերում և հայտարարություններում, իսկ մենք տեսնում ենք ճիշտ հակառակը»,-հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը և նկատեց, որ պետք է արագ գործել Արցախի հումանիտրա խնդիրները լուծելու համար, բայց ՀՀ իշխանությունները կա՛մ դանդաղում են, կա՛մ անգործության են մատնված, բայց կան հարցեր, որոնց դեպքում լռելն ու դանդաղելն է ճիշտ, բայց Փաշինյանն և իր խմբակն անբացատրելի ակտիվություն են ցույց տալիս և  հետո ստիպված ուղղում իրենց հայտարարությունները:

Որպես օրինակ Վահե Հակոբյանը հիշեցրեց, որ Փաշինյանը ռուս-ուկրաինական սրացման վերաբերյալ դիրքորոշում հայտնեց ԱԳՆ խոսնակի՝ պետական հեռուստաալիքով տված հարցազրույցում, երբ հայտարարվեց, որ Հայաստանի օրակարգում չկա Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետությունների ճանաչման հարց, այնուհետև ՀՀ իշխանությունները տարբեր կառույցներում սկսեց աջակցել ու չաջակցել Ռուսաստանին:

«Հիմա երկու աթոռներին միաժամանակ նստելու կամ չմտածված քայլելու ժամանակը չէ,  համ էլ դրա համար խելք է պետք ունենալ»,-ասաց բանախոսը և հարց հնչեցրեց, թե ինչպե՞ս է ստացվել, որ ֆրանկոֆոնիայի համաժողովին մասնակցելու համար Փարիզ մեկնող ԱԳ նախարարը պատահաբար հայտնվում է Բրյուսելի ՆԱՏՕ-ի գրասենյակում, ո՞րն էր այդ այցի նպատակը և ինչու դրա մասին նախապես հայտարարված չէր:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից առաջարկված 5 սկզբունքներին և փաստելով, որ Հայաստանից հաստատել են, որ պատասխանել են դրանց՝ ընդդիմադիր պատգամավորը փաստեց, որ դրանք ոչ թե առաջարկներ են, այլ Ադրբեջանի շահերին միտված անփոփոխ պահանջներ և հետաքրքրվեց, թե ո՞րն է եղել Հայաստանի պատասխանը և ինչ կետեր է դրված դրանց մեջ:

«Ադրբեջանն այս առաջարկով փորձում է մեկնդմիշտ փակել հակամարտության էջը և զրկել Հայաստանին Արցախի ինքնորոշման հարցը, թե՛ ներկայում, թե՛ ապագայում բարձրացնելու, նրա շահերն ու իրավունքներն առաջ մղելու հնարավորությունից»,-հայտնեց Հակոբյանը և հավելեց, որ դրան ի պատասխան Հայաստանը անհասկանալի առաջարկ է անում ԵԱՀԿ մինսկի խմբի շրջանակներում գործընթացը սկսելու վերաբերյալ: 

Նրա կարծիքով՝ այս իշխանությունն հերթական անգամ ժողովրդի մեջքի հետևում իր խաղն է խախղում, որն ուղղակի և անուղղակի, գիտակցված, թե չգիտակցված բաց և թաքնված ծառայում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերին:

Անդրադառնալով հայ-թուրքական երկխոսությանը՝ ընդդիմադիր պատգամավորն ասաց, թե աշխարհաքաղաքական թեժ իրավիկճակում ՀՀ ԱԳ նախարարը շտապում է Անթալիա և  Թուրքիայի իր գործընկերոջ ետ հանդիպումից հետո երջանիկ և լայն ժպիտով առանց նախապայմանների երկխոսություն վարելու իրենց սիրած թեզն է առաջ տանում, իսկ Չավուշօղլուն ասում է, որ հանդիպման ընթացքում ինքը Հայաստանին ասել է, որ նա պետք է ընդունի Ադրբեջանի առաջարկները:

«Թուրքիան միակողմանի, Հայաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով, փակել է հայ-թուրքական սահմանը և խզել դիվանագիտական հարաբերություններն, իսկ այժմ սահմանի բացման դիմաց Հայաստանից քայլեր կամ զիջումներ է ակնկալում: Բա սա նախապայման չէ՞, նախապայմանն էլ ուրիշ ձև ինպե՞ս է լինում»,-ասաց Վահե Հակոբյանը և հավելեց. «Թուրքիան և Ադրբեջանն ակնհայտորեն փորձում են օգտվել տարածաշրջանից միջազգային հիմնական ուժերի ուշադրության շեղվելու հնարավորությունից, որպեսզի առաջ մղեն իրենց առավելապաշտական ծրագրերը, իսկ Հայաստանի գործող իշխանությունը միայն նպաստում է դրան, կրկնեմ՝ սեփական ժողովրդի մեջքի հետևում»:

Այս ամենի համատեքստում պատգամավորը գտնում է, որ քննարկվող օրենքի նախագիծը չի կարող լուծել բոլոր առկա հիմնախնդիրները, քանի որ դրանք օրենքի մակարդակով լուծվող չեն, բայց դրա ընդունմամբ կմեծացվի գործադիրի վրա օրենսդիր իշխանության վերահսկողության լծակները այն հանրության իրազեկվածությունը բարձրացնելու և ժողովրդի մեջքի հետևում իշխանությունների գործելաոճի դեմ պայքարելու համար:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:31
Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Եվրոպական ռինգում հայ մարզիկը...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար.Վահագն Մախսուդյան
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Վահագն Մախսուդյանը դատարանի շենքից դուրս գալիս ասաց. «Ինձ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Գարեգին Երկրորդն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին։ «Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}