ՔՊ-ական պատգամավորը բարկացավ և հեռացավ դահլիճից
«Ադրբեջանի կողմից գազատարի հետ կապված արկածախնդրությունն ուղղված է Արցախում էթնիկ զտումների քաղաքականությունն ավարտին հասցնելուն»,- խորհրդարանական ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը։
Նա նշեց, որ Արցախում իրենք տարածքային խնդիրներ չեն լուծում, Արցախում խոսքը ժողովուրդների իրավունքների մասին է։
«Եվ այն վարվելակերպն ու գործիքակազմը, որն այսօր օգտագործում է Ադրբեջանը, ըստ էության ավելի է ամրապնդում մեր դիրքերը, մասնավորապես, ՄԱԿ-ի միջազգային դատարանում՝ կապված ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի լուրջ խախտումների հետ, և ըստ էության, առավել հիմնավոր, տեսանելի է դարձնում այն, որ Արցախում խնդիրը կրում է էկզիստենցիալ բնույթ», - ասաց Վլադիրմիր Վարդանյանը։
Լրագրողի հարցին՝ որո՞նք են այն կարմիր գծերը, որոնք այս իշխանությունը չի հատի Ադրբեջանի և Թուրքիայի հետ բանակցություններում, ինչո՞ւ իշխանությունները ուղիղ չեն ասում, որ Արցախը երբեք որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում, ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանն ասաց, որ Հայաստանի Հանրապետության կարմիր գծերը Արցախի կարգավորման հարցով չեն փոխվել 2018 թվականից հետո։
Հստակ պատասխան չստանալով՝ լրագրողը կրկնեց հարցը։
«Այլևս կարմիր գծեր չի մնացել ձեր վերաբերմունքում։ Հստակ պետք է մի բան հիշենք, որ Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ ագրեսիվ պատերազմ նախաձեռնելով, հասել է որոշակի «հաջողությունների», էթնիկ զտման քաղաքականության տարբեր դրսևորումների է հետ բախվում ենք այսօր, և կներեք, ներքին կոնսոլիդացիայի փոխարեն, որը չափազանց անհրաժեշտ է ցանացած արտաքին մարտահրավերին դիմաայելու համար, մենք տեսնում ենք ի՞նչ։ Մենք տեսնում ենք հինգերորդ շարասյանը բնորոշ գործունեություն, որի նպատակը հետևյալն է՝ ամեն գնով Հայաստանում թուլացնել պետականությունը ու ամեն գնով հասնել իշխանության, եթե նույնսիկ այդ իշխանության հասնելու գինը պետականության կորուստն է։ Ես նման բան թույլ չեմ տա։ Սա է մեր կարմիր գծերը»,- բարկացած ասաց Վլադիմիր Վարդանյանը և լքեց ճեպազրույցի դահլիճը՝ դուրս կանչելով նաև լրագրողին:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը պարզապես փակել է գազատարի փականը, այդպիսով ապացուցելով, որ ինքն է հեղինակել նաև մարտի 7-ի պայթյունը. Փաշինյան
- 90-ականներին մենք ապրել ենք. Անդրանիկ Քոչարյան
- Պատերազմ է, պա-տե-րազմ. Հովիկ Աղազարյան