Սպորտ 16:26 30/03/2022 Հայաստան

«Էսքանից հետո ՀՖՖ նախագահ Մելիքբեկյանի և/կամ գլխավոր մարզչի հրաժարականը պահանջել չի՞ կարելի»

Երեկ Օսլոյում կայացած Նորվեգիա-Հայաստան ընկերական հանդիպումն ավարտվեց մեր ընտրանու ջախջախիչ պարտությամբ՝ 0:9 հաշվով: Սա Հայաստանի հավաքականի՝ իր պատմության ընթացքում կրած ամենախոշոր հաշվով պարտությունն էր։

Հայաստան գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբն ու ֆուտբոլիստները ներողություն են խնդրել բոլոր երկրպագուներից այս արդյունքի համար։

Սակայն երկրպագուներին այնքան էլ այդ ներողությունը, կարծես թե, չեն  ընդունում, ինչի մասին են վկայում հենց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջի՝ քննադատական,  հուսահատական, ծաղրական գրառումները։

«Իտալիայից կրած պարտությունից հետո, ամբողջ մարզչական շտաբը և ամբողջ ՀՖՖ գործկոմը հրաժարական տվեց, այնպես որ սպասում եմ հրաժարականների»,- գրել է օգտատերերից մեկը։

«Աբրահամ Խաշմանյանը, որ 1-9 պարտվեց Իտալիային, հոգին քրքրեցին էդ մարդու: Սպասում եմ…
Իտալիայի հետ խաղն էլ բան չէր նշանակում, բայց Խաշմանյանը հրաժարական տվեց: Իրեն սարքեցին քավության նոխազ: Ինչա թե Կապառոսը 5 խաղ ա հաղթել, իրան կարելի ա ներել հա՞»,- գրել է մարզական մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը։

Հիշեցնենք, որ 2019 թ. նոյեմբերի 18-ին ԵՎՐՈ 2020-ի որակավորման խմբային փուլի տասներորդ տուրի Իտալիա-Հայաստան հանդիպմանը  Հայաստանի հավաքականը պարտվել էր 1:9 հաշվով:

Ռ.Գասպարյանը նաև հարցադրում է արել. «Էսքանից հետո ՀՖՖ նախագահի և/կամ գլխավոր մարզչի հրաժարականը պահանջել չի՞ կարելի։ Թե՞ կարմիր քարտը կամ ընկերական խաղի հանգամանքը կարելի ա համարել մեղմացուցիչ»։

2019 թ. դեկտեմբերի 23-ից ՀՖՖ նախագահն է Արմեն Մելիքբեկյանը։ 

«Նորմալ երկրում, երբ նման հաշիվ է գրանցվում, մարզիչը անմիջապես հրաժարական է տալիս, բայց ոչ մեր դեպքում...մենք մարսեցինք Արցախի մեծ մասի կորուստը ու դեռ շարունակում ենք մարսել այդ թվում Հայաստանի սուվերեն տարածքների: Ֆուտբոլը ինչ է, որ չմարսենք»,- գրել է մեկ այլ օգտատեր։

Տնտեսագիտության թեկնածու, ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետազոտող Համազասպ Գալստյանը գրել է. «Մեծից փոքր հրաժարական տվեք, ֆեդերացիան լրիվ լուծարեք ու նորից հավաքեք։ Բազմաթիվ ստորացումները արդեն չափից դուրս են։ Հերիք ա։ Էդ տղեքի համար էլ, մի հատ նորմալ, ծամոն չծամող ու մեզ չթերագնահատող մարզիչ բերեք, թեկուզ հայ։

Հլը մի հատ էլ ձոն-հայտարարություն եք գրում, թե բա եսիմ ինչ, մենք միասնական պիտի լինենք։ Արա, դուք 9-0 բերանո՞վ եք ասում, բա էդքան ստորանալ կլինի՞։ Դուք նորմա՞լ եք մտածում, թե ձեզ թվում ա ներողությունը բավարար ա։ Էդ ներողությունը, էդ ինքնահավան իսպանացին սարքել ա խասյաթ։ Դուք էլ ընկել եք նրա ջրերը։ Դրան տված փողերով գյուղերում մի 8-10 հատ մանկական մարզադաշտ կսարքեիք։ Հերիք ա փողերը քամուն տաք։ Դուրս եկեք ձեր սարքած ճռտոյի դուքանից, աշխարհը փոխվել ա... Ոտներդ ձեր ուժի գյորա գցեք, որ գոնե նվիրված երկրպագու դաստիարակեք, ոչ թե պարտությունից հետո մի բան էլ ուրախացած պոֆիգիստ մարդկանց ամբոխ։ Ամոթ ա, ա-մո՜թ»։

«Ո՞ր թույլ, պարտված, ընկճված, անտերության մատնված երկիրն ունի ուժեղ հավաքական, պետք չի տղաներին մեղադրել»,- գրել է մեկ այլ երկրպագու։

«Անկախ խաղի ընթացքը ոնց էր ընթանում, ցավալի էր տեսնել ֆուտբոլիստների, ովքեր կրում էին ազգային հավաքականի մարզաշապիկ, բայց չունեին այդ գիտակցումը, կանգնած նայում էին, թե ինչպես են իրենց անցնում ու գոլ խփում, դա ամենացավալին էր, դա ոչ բոլոր ֆուտբոլիստներին է վերաբերում»,- նման գրառում է արել մեկ այլ օգտատեր։

Ծաղրական մեկնաբանությունների պակաս նույնպես չկա.

«Ասում են Նորվեգիայի դարպասապահը 20-րդ րոպեից հետո լքել է դաշտը ու խաղին հետևել է տնից»։

«Գնացինք Օսլո, քաղաքը տեսանք, Հալանդին տեսանք մոտիկից, 9 գոլ կերանք, պատմության մեջ մտանք, հետ եկանք»։

«Միակ սփոփանքն այն է, որ նոր ռեկորդ խփեցինք»։

«Եկեք պայմանավորվենք, անկախ ամեն ինչից մենք մեզ պարտված չենք համարելու, մենք մեզ պարտված չենք համարելու»։

«Ջան, տղերք ջան, զատո գինեսի գրքում կգրանցվենք»։

«Հալալա տղերքին։ Մինչև վերջ պայքարեցին ու չթողեցին, որ 10-րդը խփեն։»։

Օգտատերերը հիշել են նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ ֆուտբոլի ազգային հավաքականը մինչև 2050-ը պետք է դառնա աշխարհի կամ Եվրոպայի առաջնության մրցանակակիր։

«Իր ասածի հակառակն է սովորաբար կատարվում, քիչ- քիչ հակառեկորդների չեմպիոն ենք դառնում»։

«Տղերք ջան դուխներդ չգցեք, վերևներից ասել են, որ դուք մինչև 2040 թիվը աշխարհի չեմպիոն եք դառնալու»։

Երկրպագուները պահանջում են գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հրաժարականը։

«Ներողություն է խնդրում ու հրաժարական չի տալիս, քանի որ համ լավ փող են տալիս, համ էլ Մելիքբեկյանը իսպանական ֆուտբոլի երկրպագու է՞»։

«Իհարկե սկզբունքորեն Կապառոսը պետք է հեռացվի, եթե չհեռացվի հենց ինքը քթի տակ կխնդա մեր վրա։ Կապառոսի կարիերային եթե ուշադիր եք հետևել, ինքը ցանկացած թիմում աշխատանքի սկզբում որոշակի արդյունք ա ցույց տվել, բայց դա եղել ա շատ կարճ ու հետո շատ վատ արդյունքներով հեռացվել։ Իսկ մեր հավաքականում ինքը շատ վաղուց սպառվել ա։ Բայց եթե անգամ սպառված չլիներ ու իմանայինք որ դեռ անելիք ունի մեր հավաքականում, միևնույնն է էս խայտառակությունից հետո նրան հեռացնելը սկզբունքային հարց է։

Ես հարգում եմ Հայաստանի հավաքականին ու հենց դրա համար կողմ եմ, որ այս պարտությունից հետո հեռացվի։ Չնայած մեջս մի քիչ ունեմ հավատ, որ նա պրոֆեսիոնալ է, և չի սպասի որ իրան հեռացնեն ու հրաժարական կտա»,- գրել է օգտատերերից մեկը։ 

Օգտատերեը բողոքում են նաև մանկապատանեկան ֆուտբոլում առկա իրավիճակից։

«Մանկապատանեկան ֆուտբոլում, որ էտ մարզիչներն ունեք, դուք վաղը, մյուս օրը 15-20 գնդակի տարբերությամբ եք պարտվելու: Վերացրեք ծանոթ, բարեկամ կեղտոտ հասկացությունը մանկապատանեկան ֆուտբոլում: Դա ձեր համար բիզնես չի: Երկիր եք ներկայացնում, լուրջ նայեք էտ հարցին»,- գրել է օգտատերեից մեկը։

Որպես արձագանք մեկ այլ օգտատեր նշել է. «Կառավարություն կոչվածը լուրջ չի նայում, ուր մնաց  թե ֆեդերացիան, սաղ էլ սրանք մեր հարկերի հաշվին ապրող սողուներ են»։

Մեկ այլ երկրպագու գրել է. «Մինչև մենք մասնագետներ չունենանք, որոնք կգնան, գյուղերում և քաղաքներում փողոցային ֆուտբոլը նայելու և այնտեղից տաղանդներ հայտնաբերելու, մեր ֆուտբոլը չի զարգանա, պետք է մեր մասնագետները իրենց բարձր տեղից իջնեն և իրենք սկսեն տաղանդներ փնտրել, մենք շատ տաղանդավոր ֆուտբոլիստ երեխաներ ունենք, ոչ թե սպասեն թե ով ծանոթ կամ բարեկամով մի երեխու կբերի իրենց թիմ որ երեխեն պարապի...

Այս պահին էլ 9-0 ենք պարտվում։ Իսկ ֆեդերացիան ինչա մտածում այդ մասին կամ ինչ քայլերա ձեռնարկում։ Կարողա փակեք, փոխարենը կյոռլինգի ֆեդերացիա բացեք։

Ամոթա, ամոթ, լուրջ ներդրումներ արեք, լրջորեն զարգացրեք մանկապատանեկան ֆուտբոլը, վերապատրաստման ուղարկեք մարզիչներին, որ մի գեղեցիկ օր այս խայտառակ մղձավանջն ավարտվի։

Երբեք մեղքը միայն դաշտում գտնվող տղաների վրա չբարդեք, խնդիրները շաաաաատ խորքային են, որոնց մեջ ֆեդերացիան էլ իր մասնաբաժինն ունի։

Իրար եկեք, տեղում մի դոփեք»։

Իհարկե, կան նաև պաշտպանողներ՝ նշելով, որ հզոր հավաքականների դեմ խաղալու փորձի պակաս ունի ազգային հավաքականը։

«Իսկական երկրպագուն ձեր նման ոչ կոռեկտ մեկնաբանություններ չի գրի այլ կհուսադրի որ չկոտրվեն ու շուտ վերականգնվեն։ Մի մոռացեք ում դեմ էինք խաղում ինչ կազմով ու քանի հոգով։ Ես չեմ արդարացնում, այլ փորձում եմ հասկանամ ու նույնը խորհուրդ կտամ բոլոր սուտի երկրպագուներին»։

«Ամեն մի պարտություն սկիզբ է ավելի մեծ հաղթանակի և այդ օրը գալու է 100%։ Կեցցե մեր հավաքականը, մեր հայ տղաները»։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:31
Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Եվրոպական ռինգում հայ մարզիկը...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար.Վահագն Մախսուդյան
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Վահագն Մախսուդյանը դատարանի շենքից դուրս գալիս ասաց. «Ինձ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Գարեգին Երկրորդն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին։ «Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}