Քաղաքական 13:40 31/03/2022 Հայաստան

Հույս ունեմ Բրյուսելում կքննարկենք և կհամաձայնեցնենք Խաղաղության բանակցությունների մեկնարկի բոլոր հարցերը. Փաշինյան

«Հայաստանը կոնկրետ և տրամաբանական լուծումներ է առաջարկում սահմանագծման և սահմանազատման, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, Լեռնային Ղարաբաղում ռազմական էսկալացիան բացառելու առումով և մեզ մերժողականության կամ պայմանավորվածությունները չկատարելու մեջ մեղադրելու որևէ հիմք կամ հիմնավորում չկա»,-կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ամփոփելով Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված գործընթացներին վերաբերող հայտարարությունը:

Նա հայտնեց, որ Հայաստանի Հանրապետության պատրաստակամություն է հայտնում Ադրբեջանի հետ ստորագրելու խաղաղության պայմանագիր:

«Հայաստանը պատրաստ է խաղաղության  բանակցությունների անհապաղ մեկնարկին: Ապրիլի 6-ին Բրյուսելում նախատեսված է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահի և իմ հանդիպումը: Եվ հույս ունեմ այդ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահի հետ կքննարկենք և կհամաձայնեցնենք Խաղաղության բանակցությունների մեկնարկի հետ կապված բոլոր հարցերը»,-ասաց Փաշինյանը:

Մինչ այդ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքներով Ռուսաստանի Ադրբեջանի նախագահները և Հայաստանի Հանրապետության վարչապետը ընդունել են հայտարարություն, որտեղ ասվում է, որ իրենք պայմանավորվել են «հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր ձեռնարկել և գործընթացը մղել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ»։

Նրա խոսքով՝ դելիմիտացիայի հարցերով հանձնաժողով ստեղծելուն պետք է նախորդեն հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր:

Տեղեկացնելով որ Ադրբեջանը միջոցառումների վերաբերյալ ոչ մի առաջարկ չի արել՝ Փաշինյանն ասաց. «Հայաստանը, ինչպես գիտեք, հանդես է եկել խորհրդային ժամանակների հայ-ադրբեջանական սահմանագծից զորքերի հայելային ետքաշման, այդ սահմանագծի պահպանությունը սահմանափակ թվով սահմանապահների հանձնելու և սահմանի նկատմամբ միջազգային մոնիթորինգ իրականացնելու առաջարկով: Ադրբեջանը մինչև օրս այդ առաջարկին պաշտոնական պատասխան չի տվել, երրորդ երկրներից ստացված տեղեկատվությամբ մեր առաջարկն ընդունելի չէ Ադրբեջանի համար»:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը կամ չի ընդունում, կամ չի արձագանքում այս առաջարկներին, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը փորձում է սահմանին լարվածությունը և ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը պահել նաև սահմանագծման գործընթացի ժամանակ, Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ձևակերպելու և այդ պահանջները չբավարարելու պարագայում ռազմական սադրանքների դիմելու համար:

Նա կարծիք հայտնեց, որ անհրաժեշտ է սահմանային իրադրության միջազգային մոնիտորինգի մեխանիզմ գործարկել, որի վերաբերյալ մի քանի տարբերակ են առաջարկել Ադրբեջանին և ընդունելի կլինի այդ տարբերակներից ցանկացածը, որը կընդունի Ադրբեջանը:

Անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին՝ գործադիրի ղեկավարը արձանագրեց, որ ադրբեջանի զինված ուժերը բացի այն, որ ներխուժել են Ռուսաստանի դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի, շարունակում են Արցախի մի շարք գյուղերի բնակչությանն ահաբեկող հայտարարություններ անել բարձրախոսներով՝ խաղաղապահների աչքի առաջ՝ մարդկանցից պահանջելով լքել իրենց տները, հակառակ դեպքում սպառնալով ուժի գործադրմամբ նրանց հեռացնել այնտեղից:

«Հայ առաքելական քրիստոնյա հավատքի բնակչություն ունեցող գյուղերի բնակիչների համար նույնիսկ օրվա գիշերային ժամերին ադրբեջանցիները բարձրախոսներով մուսուլմանական ազան են միացնում: Մենք իհարկե մեծ հարգանք ունենք իսլամական կրոնի և քաղաքակրթության նկատմամբ, բայց այն ինչ անում է Ադրբեջանը մարդկանց խղճի և կրոնի ազատության նկատմամբ բռնություն է, կրոնական ատելություն հրահրելու միջոց և ի վերջո վիրավորում է մեր հայրենակիցների կրոնական զգացմունքները»,-ասաց փաշինյանը:

Նա դիտարկեց նաև Արցախում հայկական ամեն բանից ազատելու Ադրբեջանի քաղաքականությանը և, հիշատակելով Ադրբեջանի մշակույթի նախարարի փետրվարի 23-ին արած այն հայտարարությունը, ասաց . «Սա նշանակում է, որ Ադրբեջանը հրապարակայնորեն և պաշտոնապես մեկնարկում է իրեն հասանելի հայկական մշակութային ժառանգության նենգափոխումը, վերացումը»:

Փաշինյանի խոսքով՝ 2021 թվականի մարտի 16-ին Հադրութի շրջան կատարած այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, խոսելով Ծակուռիի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու վերաբերյալ, հայտարարել է. «Հայերը ինչպես պղծել են մեր մզկիթները, այնպես էլ հին աղվանական տաճարն էլ են պղծել: Բայց մենք կվերականգնենք։ Այս բոլոր գրությունները կեղծ են, հետո գրված գրություններ են»։

Ըստ գործադիրի ղեկավարի՝ Ադրբեջանի այս քայլերը բացահայտ մարտահրավեր են ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից 2021թ. դեկտեմբերի 7-ին կայացված հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշմանը, որը հստակ պարտավորեցնում է Ադրբեջանին. «Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների և արտեֆակտերի դեմ»:

Հայտարարելով, որ այդ բոլոր իրավիճակները պետք է պատշաճ միջազգային քննության և գնահատականի և հասցեական գնահատականի արժանանան՝ Փաշինյանն արձանագրեց, որ Արցախի հայ բնակչությունը ամեն օր ահաբեկվում է և դրա նպատակը նրանց իրենց տներից ու հայրենիքից տեղահանելն է:  

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}