ՊՆ. Հայկական կողմը Ադրբեջանի ԶՈՒ ուղղությամբ կրակ չի բացել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե ապրիլի 3-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները գնդակոծել են Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանագոտում տեղակայված ադրբեջանական դիրքերը՝ չի համապատասխանում իրականությանը։
«Հայկական կողմը Ադրբեջանի ԶՈՒ ուղղությամբ կրակ չի բացել, իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ զինված ուժերի լիարժեք վերահսկողության ներքո»,-հայտնում են պաշտպանության նախարարությունից։
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները