Իրավունք 13:20 04/04/2022 Հայաստան

Գևորգ Դանիելյան. Ծանր վիրավորանքի վերաբերյալ նորմը ոչ միայն բովանդակությամբ է խիստ խնդրահարույց, այլև իրավակիրառ հարթությամբ

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Ծանր վիրավորանքի քրեականացումը առանձնակի աշխուժություն առաջացրեց ողջ իրավապահ համակարգում, հարուցված քրեական գործերի քանակը շուտով կգերազանցի ցանկացած այլ տեսակի հանցագործության, անգամ բնակարանային գողության ցուցանիշները:
Ստացվում է, որ իշխանության ներկայացուցիչներին հայհոյելու և, այսպես կոչված, ծանր վիրավորանք հասցնելու ձգտումները այդպես էլ չեն մարում, քրեական հետապնդումները պարզապես անզոր գտնվեցին:

Այս նոր հանցատեսակի իրավական ասպեկտների մասին Panorama.am-ի հարցերին պատասխանում է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը:

Panorama.am-Պարոն Դանիելյան, իրավապահ մարմինները, ստացվում է, մանրամասն ուսումնասիրում են օգտատերերի գրառումներն ու քրեական գործեր հարուցում՝ ծանր վիրավորանքի հոդվածով։ Իշխանության նման գրաքննությունն ինչո՞վ է պայմանավորված։
Գևորգ Դանիելյան-Այսպիսի տոտալ գրաքննությունն անխուսափելի էր՝ հաշվի առնելով և օրենսդրական աննախադեպ ոչ իրավաչափ լուծումները և, ցավոք, բարոյաքաղաքական մթնոլորտը: Հանցավորության, հատկապես ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների զգալի աճի պարագայում այսպիսի, իմ կարծիքով, բացահայտ հակասահմանադրական և միաժամանակ անօգուտ գործընթացների մեջ իրավապահ մարմինների հսկայական ներուժ ներգրավելը խիստ անհանգստացնող է:

Ի դեպ, այս  աննախադեպ ակտիվությունը մեծամասամբ թելադրված է այն իրողությամբ, որ ծանր վիրավորանքի համար զուտ ձևականորեն հռչակվեց, թե իբր այս հանցագործության դեպքում, գործեր կհարուցվեն մասնավոր մեղադրանքի, այսինքն՝ տուժողի դիմումի հիմքով, մինչդեռ՝ նշված 137.1. հոդվածի 2-րդ մասը, որն արդեն վերաբերում է հանրային մեղադրանքին, որի դեպքում հենց իրավասու մարմիններն են իրենց նախաձեռնությամբ գործեր հարուցում, ընդգրկում է բոլոր դեպքերը, մասնավոր մեղադրանքին տեղ չի թողնվել:

Խոսքը մասնավորապես այն մասին է, որ հանրային մեղադրանքի գործ է հարուցվում բոլոր այն դեպքերում, երբ նշված իրավանորմով նախատեսված արարքը կամ անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութերը տարածվում են՝ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով: Դե հիմա ինքներդ դատեք՝ ուրիշ ի՞նչ եղանակ «մոռացան»:

Հավելեմ, որ այս արարքը քրեականացնող հոդվածը զետեղված է ՀՀ քրեական օրենսգրքի «Անձի ազատության, պատվի և արժանապատվության դեմ ուղղված հանցագործությունները» վերտառությամբ 17-րդ գլխում, ուստի տուժող կարող է ճանաչվել ոչ թե պետական ծառայությունը կամ այլ հանրային արժեք, այլ բացառապես ֆիզիկական անձը՝ անկախ իր կարգավիճակից: Կան սակավաթիվ երկրներ, որոնք բարձրաստիճան պաշտոնյաներին վիրավորանք հասցնելը խելամտորեն չեն ամրագրել իբրև անձի դեմ ուղղված, բայց ես խոսում եմ հայրենական օրենսդրության մասին:

Ինչ խոսք, պակաս կարևոր դեր չի խաղում երկրում ձևավորված բարոյաքաղաքական մթնոլորտը, իրավապահ մարմինները պարզապես հետևում են այն քաղաքական դիրքորոշումներին, իմա՝ հրահանգներին, որոնք ակնհայտ հնչում են Ազգային ժողովում և այլ բարձր ամբիոններով: Դժվար է պատկերացնել, թե ինչ տեղի կունենար, եթե նույն ակտիվությամբ իրավապահ մարմիններն արձագանքեին մամուլի և տեղակատվական այլ համակարգերում արձանագրված առավել լրջագույն այլ հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներին, կամ երբ նույն ծանր վիրավորանքը, թեկուզ խիստ սահմանափակ դեպքերում, հասցվում է քաղաքական հակառակորդներին: Այս ընտրանքային, երկակի ստանդարտներով վերաբերմունքը հարիր չէ քրեական քաղաքականության տարրական սկզբունքներին: Մենք դարձյալ ընկնում են ճահիճ տանող շրջապտույտի մեջ, չհասկանալով, որ հանցավորության դեմ պայքարում են ոչ թե ընտրանքային խստությամբ, այլ պատժի անխուսափելիությամբ: 

Panorama.am -«Amnesty International»-ի 2021/22 տարեկան զեկույցում արձանագրվել է՝ Հայաստանում անցած տարվա ընթացքում շարունակվել են խոսքի ազատության անհիմն սահմանափակումները։ Իրավապաշտպան կազմակերպության նման գնահատականին միջազգային հանրության ի՞նչ քայլեր պետք է հետևեին։
Գևորգ Դանիելյան-Նախ, երկակի ստանդարտները բնորոշ են ոչ միայն ներքին քաղաքական կյանքին, այլև միջազգային իրավասու, ինչպես նաև ոչ կառավարական կազմակերպություններին: Հիշեցնեմ, որ սրանից ուղիղ 12 տարի առաջ, Հայաստանում գործող բոլոր օտարերկրյա դեսպանները «խիստ անհանգստացած» դիմել էին խորհրդարան՝ վիրավորանքի և զրպարտության արարքները ապաքրեականացնելու միջնորդությամբ, ինչը հարգվեց: Ի դեպ, ինքս ի պաշտոնե դեմ եմ եղել ապաքրեականացմանը, պատճառաբանելով, որ՝

ա) որևէ հետապնդման մասին չի կարող խոսք լինել, քանզի տարեկան հարուցվում է ընդամենը 2-3 քրեական գործ և
բ) քրեական գործեր հարուցվում են բացառապես մասնավոր մեղադրանքի, տուժողի դիմումի հենքով, դատախազը զրկված էր իր նախաձեռնությամբ գործ հարուցելու լիազորությունից:

Արդյունքում՝ լրատվամիջոցները, որոնք չխորանալով խնդրի էության մեջ, ոգևորված էին, հայտնվեցին էլ ավելի խոցելի վիճակում, քանզի դա նոր քաղաքացիական հայցերի խթան դիտարկվեց՝ փոխհատուցման մեծ չափերով, որոնք ներկայիս իշխանությունների կողմից էլ ավելի բարձրացան: Բայց անգամ դա չհանգեցրեց զանգվածային հետապնդումների, վերջապես՝ հայցերի թիվը տարեկան չէր գերազանցում 2 տասնյակը, մինչդեռ՝ ծանր վիրավորանքի գործերով ներկայումս քրեական գործերի թիվը, երբ դեռ մեկ տարի էլ չի անցել, արդեն մոտ է 300-ի սահմանագծին:   Սակայն, միջազգային կազմակերպությունները հիմա կատարյալ լռություն են պահպանում, չեն նկատում, ինչը ևս սպասելի էր, այս կառույցների համար չեն գործում իրավական հստակ սկզբունքներ, դրանք մեկնաբանվում են զուտ քաղաքական շահերի սպասարկման պրիզմայով:

Դժվար չէր ընկալել, որ խոսքը պատվի և արժանապատվության մասին է, որոնք միմյանցից էապես տարբերվող արժեքներ են: Եթե պատիվը ձևավորվում է առավելապես սուբյեկտիվ ընկալումների տիրույթում, որի պարագայում միևնույն արտահայտությունը կարող է որակվել մի դեպքում՝ ծանր վիրավորանք, մեկ այլ դեպքում՝ չեզոք խոսք, ապա արժանապատվությունը հանրային ընկալումների ու գնահատականների հանրագումար է և թելադրված է չէ տվյալ սուբյեկտի աշխարհայացքով:

Վերադառնալով ձեր հարցին, ցավոք, պետք է նկատեմ, որ այս փուլում, երբ միջազգային հանրությունը սևեռված է աշխարհաքաղաքական այլ գայթակղիչ զարգացումներն իր պատկերացումներին համահունչ տեսնելու խնդրի վրա, որևէ համարժեք, ներդաշնակ արձագանք ակնկալելը անմիտ զբաղմունք է: Ի դեպ, դրա մասին են վկայում նաև ձեր կողմից նշված «Amnesty International»-ի անթաքույց վերացական, ստանդարտ գնահատականները. այն ամենը, ինչ տեղի է ունենում այս շրջանում, սոսկ խոսքի ազատության անհիմն սահմանափակումներ որակելը՝ առնվազն հավասարազոր է չեզոք գովեստի:  

Panorama.am- Ծանր վիրավորանքի ապաքրեականացումը գործող իշխանության օրոք ի՞նչ ճանապարհով եք տեսնում։
Գևորգ Դանիելյան-Նախ, տեղյակ եք, որ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել է Սահմանադրական դատարան, որի քննությունը նշանակված էր մարտի 22-ին, ինչ-ինչ պատճառներով հետաձգվել է: Այս ատյանում հաջողություն չգրանցելու դեպքում հարկ կլինի քնարկումը տեղափոխել ՄԻԵԴ: Հիշյալ իրավական նորմը ոչ միայն իր բովանդակությամբ է խիստ խնդրահարույց, այլև իրավակիրառ հարթությամբ, քանզի քրեական գործեր հարուցելիս անգամ հաշվի չեն առնում, թե որ երկրում է կատարվել գրառումը, կոնկրետ նշված տեղեկատվական համակարգի սերվերը որտեղ է գտնվում և այլն: Խնդիրն այն, որ հենց այս չափանիշներով ամրագրված արարքները այլ երկրներում չեն առաջացնում քրեական պատասխանատվություն, այս տեսանկյունից մենք եզակի ենք, ուստի իրավական աջակցության մասին խոսք լինել չի կարող:

Ինչևէ, հապճեպ օրենքներ գրելը, առավել ևս դրանք կիրառման մեջ դնելը երբեք չի կարող դիտարկվել իբրև հանցավորության դեմ պայքարի առանցքային միջոց, ավելին՝ դրանք ունենում են խիստ բացասական ազդեցություն: Դա ծայրահեղ միջոց է, որին դիմում են, երբ ողջամիտ և կշռադատված քայլերը ի զորու չեն ապահովելու  նվազագույն արդյունքները: Իսկ այս համատարած երկպառակտվածության, միմյանց նկատմամբ անհարկի չարության մթնոլորտը ձաևորվել է հենց քաղաքական այն մշակույթի արդյունքում, որի շրջանակներում նախապատվությունը տրվեց քաղաքական հակառակորդներին անհիմն նսեմացնելու, յուրայիններ և օտարներ «խաղալու», ավանդական սովորույթի նորմերը հրապարակայնորեն ոտնահարելու ակցիաներին:

Հուսանք, որ իրավասու կառույցներն իրենք կգիտակցեն այս նախաձեռնության անհեթեթությունը և այն վերանայելու համարձակություն ու կամք կունենան:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:17
Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել
Գերմանիայի բնության պահպանության միության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի (Ciconia nigra)...
Աղբյուր` Panorama.am
22:44
Վահան Կոստանյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում է եղել
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի մշտական...
Աղբյուր` Panorama.am
22:21
Երեք մեքենաների մասնակցությամբ վթարի հետևանքով 5 հոգի հոսպիտալացվել են
ՆԳՆ փրկարարական ծառայությունից հայտնում են. «Մայիսի 7-ին, ժամը 16:38-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
21:58
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս։ «Մայիսի 7-ին, ժամը 20:40-ին (Գրինվիչի...
Աղբյուր` Panorama.am
21:33
Կխնդրեմ՝ հասկանալով խոսեն, ոչ թե որին ինչ հարմար ա՝ դա գրեն ու հրապարակեն․ Կիրանցի գյուղապետ
«Ուրեմն ասեմ հետևյալը՝ սահմանազատումն ամբողջությամբ Կիրանցում չի վերջացել։ Ես շեշտել եմ՝ ամենամեծ վտանգը  ու վախը կա հենց էս քթի...
Աղբյուր` Panorama.am
21:02
Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի կողմից հրապարակած հայտարարությանը
Քիչ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ կապ հաստատելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին հետ՝ իր ամբողջական...
Աղբյուր` Panorama.am
20:55
Ոչ մի անձնային և խմբային շահ չի սպասարկվելու․ Սուրեն Պետրոսյան
 «Այս պայքարն ազգային և համազգային է, սա պետք է ֆիքսել։ Սա ոչ միայն պետականության անկման գործընթացը կասեցնելու մասին է , այլև...
Աղբյուր` Panorama.am
20:36
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
 «Ես այդ անձի կեղծ թեզերը փորձում եմ չմեկնաբանել, բայց մի բան կարող եմ ասել՝ եկեղեցին կոչնակը հնչեցնելով հայտարարել է  Հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
20:23
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
«Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից»,-  այս մասին Բագրատ Սրբազանի գլխավորած դեպի Երևան քայլերթի...
Աղբյուր` Panorama.am
20:03
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
«Այս օրերի ընթացքում ինչ տեսակի սուտ ասես, որ չեն հնչեցրել՝ իբր Սրբազանը երկու տղա ունի և բանակից ազատել է, ասացին՝ նարկոբիզնեսով են...
Աղբյուր` Panorama.am
19:47
Իրազեկման ավտոերթ՝ Գյումրիում
 «Շիրակը հանուն Հայրենիքի» շարժումը իրազեկման ավտոերթ է անցկացնում Գյումրի քաղաքի փողոցներում: Ավտոերթի  մասին շարժման...
Աղբյուր` Panorama.am
19:26
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
«Չենք հավատում Կառավարությանը»,- ասում է Կիրանց գյուղի բնակիչը։ - Եթե 8 կետը դրել են, երեքը ինչի՞ են թողել,- ասաց նա։ -...
Աղբյուր` Panorama.am
19:15
LiveAra հարթակը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը տեղեկացնում է․ «Ուրախ ենք տեղեկացնել, որ #LiveAra հարթակը սիրով միանում է Բագրատ Սրբազանի նախաձեռնած...
Աղբյուր` Panorama.am
19:07
Երբ հայ ժողովուրդը ելել է իմաստավորված պայքարի, հաղթել է․ Շարմազանով
«Մենք մեր հերոսական պատմության ժառանգներն ենք, որքան էլ հետնորդները ցանկանան մեզ հեռացնել Հայկ նահապետի արժեքներից, իրավունք չունենք...
Աղբյուր` Panorama.am
18:42
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի...
Աղբյուր` Panorama.am
18:26
Իշխանությունը րոպե-րոպե հետևում է Արթուր Վանեցյանի շարժին․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ «Այսօր «Հայկական ժամանակը» գրել է. ««Հայրենիք» կուսակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:15
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Ակբա բանկն առաջինը Հայաստանում մեկնարկում է Չինաստանի խոշորագույն UnionPay International վճարային համակարգի UnionPay Gold և UnionPay Business...
Աղբյուր` Panorama.am
18:10
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:03
Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. Փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը  հայտնում է, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վանաձորում որդին սպանել է տարեց մորը
ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնից ապրիլի 28-ին հաղորդում էր ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության և պաշտպանվածության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները․ Արտակ Զաքարյան
«ՔՊ-ական կառավարիչներն այս ամենը ֆունդամենտալ կերպով ձախողելուց հետո, հասել են Հայաստանի Հանրապետության գոյությունը վտանգելուն և չեն էլ թաքցնում դա»:
Աղբյուր` Panorama.am
17:44
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Վանեցյան. Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, արձագանքելով այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանի՝ իր հասցեին արված  հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
17:22
Շատ հնարավոր է ես այստեղ մեռնեմ. «Զվարթնոց»-ում հացադուլ հայտարարած լրագրող Լեո Նիկոլյան
Արդեն 16 օր է «Զվարթնոց» օդանավակայանում շարունակում է հացադուլ իրականացնել ռազմական և հետաքննող ֆրանսահայ լրագրող  Լեո...
Աղբյուր` Panorama.am
17:19
Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2023-2024 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և...
Աղբյուր` Panorama.am
16:36
Իշխանությունները ցույց են տալիս, որ թքած ունեն միջազգային հանրության կարծիքի վրա.Դավիթ Ֆիդանյան
«Մենք բարձրաձայնում ենք այն խայտառակ բռնաճնշումների մասին, որոնք իրականացվում են ներկայիս վարչախմբի կողմից իր քաղաքական ընդդիմախոսների...
Աղբյուր` Panorama.am
16:16
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Չնայած վատ եղանակին, առատ տեղումներին ու կարկուտին՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած քայլերթի մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
14:26 07/05/2024

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}