«Մեգամոլ»-ի տարածքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել
Ապրիլի 8-ին, ժամը 15։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Մեգամոլ» առևտրի կենտրոնի տարածքում պայթուցիկ սարք է տեղադրված:Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։
«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:
Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ տարահանել են մոտ 5000 քաղաքացու:
Տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել»,- ասվում է հաղորդագրությունում:
Հարակից հրապարակումներ`
- «Ռոսիա մոլ»-ի տարածքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել
- Պայթուցիկ սարքերի տեղադրման մասին ահազանգերից հետո «Ռոսիա մոլ», «Մեգամոլ», «Մետրոնոմ» առևտրի կենտրոններից մարդիկ տարհանվում են
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ