Քաղաքական 13:17 08/04/2022 Հայաստան

Հարցումները հերքում են Արարատ Միրզոյանի հայտարարությունները. Թուրքիայի հետ համագործակցությունը հայաստանցիները սպառնալիք են դիտարկում

Հայաստանի բնակչության գերակշիռ մասը՝ 97.1 տոկոսը Թուրքիային համարում է թշնամի պետություն, 2.5 տոկոսն այդ երկիը համարում է մեզ համար ոչ բարեկամ, 0.1 տոկոսը՝ բարեկամ։

Այս տվյալները վերցված են «Հայաստանյան հասարակությունը Խաչմերուկում. Արտաքին քաղաքական կողմնորոշումներ, առաջնահերթություններ և ընկալումներ» սոցիոլոգիական հետազոտությունից։



Այն իրականացվել և ամփոփվել է 2021թ. մարտ-դեկտեմբերին ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի և «Սոցիես» փորձագիտական կենտրոնի սոցիոլոգների կողմից՝ Կոնրադ Ադենաուր հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։ Հետազոտության շնորհանդեսը կայացել է ապրիլի 5-ին։

Թուրքիայի վերաբերյալ նման վերաբերմունքի մասին փաստող արդյունքները խիստ ուշագրավ են հատկապես ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանի՝ թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում հնչեցրած հայտարարության համատեքստում։

Հիշեցնենք, որ պատասխանելով հարցին, թե ի՞նչ կարող եք ասել կարգավորման գործընթացի վերաբերյալ հայ ժողովրդի մոտեցման մասին, Միրզոյանը հայտարարել էր. «Ընդհանուր առմամբ, Հայաստանի բնակչությունը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Դա արտացոլված է նաև հասարակական կարծիքի վերաբերյալ հարցումներում։ Իհարկե, և՛ հայկական, և՛ թուրքական հասարակություններում կան խմբեր, որոնք, այսպես ասեմ, թերահավատորեն են վերաբերվում այս գործընթացին»։

Ի դեպ, ԱԳՆ-ից ի պատասխան ԶԼՄ-ների գրավոր հարցումների չէին մատնանշել հստակ հարցում, որը կհիմնավորեր Միրզոյանի «հավաստիացումը»։ Ավելին վերջին հարցումները, ինչպես տեսանք, փաստում են՝ հայաստանցիները Թուրքիային թշնամի երկիր են համարում։

Ըստ հետազոտության, Հայաստանում Ադրբեջանի և Թուրքիայի՝ որպես միանշանակ թշնամական պետությունների հանդեպ հանրային կարծիքը գրեթե նույնական է։

Ադրբեջանին թշնամի պետություն է համարում հարցվածների 98.6 տոկոսը, ոչ բարեկամ՝ 1 տոկոսը։

«Թուրքիայի հետ Հայաստանի հնարավոր համագործակցությունը հասարակության պատկերացումներում լի է սպառնալիքներով և ցանկալի չէ»,- ասված է հետազոտության մեջ։

Ըստ սոցհարցման արդյունքների, հայաստանցիների մոտ 70 տոկոսը կարծում է, որ Թուրքիայի հետ ավելի սերտ համագործակցությունը կվտանգի հայ ազգային ավանդական արժքները,  Հայաստանի ինքնիշխանությունը, բնակչության աճը, ավելի քան 50 տոկոսի կարծիքով, այն կհանգեցնի Հայաստանի տնտեսապես շահագործմանը։

Տարածաշրջանի երկրներից Ռուսաստանին հարցվածների մոտ 47 տոկոսը համարում է բարեկամ, 39 տոկոսը՝ ոչ բարեկամ, ոչ թշնամի, 13 տոկոսը՝ թշնամի։ Իրանին հարցվածների ավելի քան 45 տոկոսն է համարում բարեկամ, 48.5 տոկոսը ոչ բարեկամ, ոչ թշնամի, ավելի քան 4 տոկոսը՝ թշնամի։

Սոցիոլոգիական հետազոտության համահեղինակներ Արթուր Աթանեսյանը, Արթուր Մկրտիչյանը համարում են, որ Իրանի՝ որպես բարեկամական պետության հանդեպ վերաբերմունքի կտրուկ աճը կարելի է բացատրել 2020 թվականի ռազմաքաղաքական իրադարձությունների պայմաններում Ադրբեջանի ու Թուրքիայի գործողությունների նկատմամբ Իրանի կոշտ դիրքորոշմամբ։

«2020թ.  պատերազմական իրադարձությունների պայմաններում Թուրքիայի, Ադրբեջանի, Իսրայելի հասցեին Իրանի կողմից արված կոշտ հայտարարություններն ու զգուշացումները նպաստեցին հայաստանյան հասարակության մեջ Իրանի՝ որպես բարեկամ երկրի հանդեպ հանրային կարծիքի էական աճին՝ գրեթե հավասարեցնելով այդ պետության՝ որպես բարեկամի կերպարը հետզհետե նվազող ՌԴ բարեկամական կերպարին».- ասված է հետազոտության մեջ։

Հետազոտության մեջ անդրադարձ կա նաև Հայաստանի անվտանգության և զարգացման հարցերում Ռուսաստանի, ԵՄ-ի, ՌԴ-ի, Թուրքիայի, Չինաստանի ու այլ պետությունների ակնկալվող դերակատարմանը։ Հայաստանցիների ընկալումներում ինչպես Հայաստանի անվտանգության ապահովման, այնպես էլ տնտեսական զարգացման հարցերում Ռուսաստանն ունի առաջատար դիրքեր՝ համապատասխանաբար 53.5 տոկոս և 52 տոկոս։ ԵՄ պետություններն անվտանգության ոլորտում Ռուսաստանին էապես զիջում են՝ համապատասխանաբար 34 տոկոս և 49 տոկոս։

Տարածաշրջանում Թուրքիայի կարևոր դերակատարման առումով առաջարկվել է գնահատել նաև Թուրքիայի հնարավոր ազդեցությունը Հայաստանի զարգացման առումով։

Հայաստանցիների մեծամասնությունն այդ պետության հնարավոր դերակատարումն անցանկալի է համարում, միայն 3 տոկոսն է նշում Թուրքիայի ազդեցության մասին Հայաստանի տնտեսության վրա։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:20
45-ամյա տղամարդու ականջը Հակարիի կամրջի մոտ կտրել են
shamshyan.com-ի հաղորդմամբ, նա պնդում է՝ «Խաչակիրներ» ջոկատի հրամանատարի հրահանգով է դա արվել։
Աղբյուր` Panorama.am
23:59
Մեծապես վտանգված է Արցախի հայկական հոգևոր և մշակութային ժառանգությունը. Գարեգին Երկրորդ
Սեպտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ավստրալիայի...
Աղբյուր` Panorama.am
23:50
Արցախից բռնի տեղահանված 78 հազար 354 մարդ արդեն Հայաստանում է
Սեպտեմբերի 28-ին ժամը 22:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 78 354 անձ, հայտնում է ՀՀ կառավարությունը։ «Բոլոր...
Աղբյուր` Panorama.am
23:44
Արցախի թեման դեռ կարող է շատ ջուր տանել ու սա դեռ սկիզբն է․ քաղաքագետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կարճ. - ռուսներին պետք էր պատերազմը, որպեսզի զորք մտցնեն Արցախ, -...
Աղբյուր` Panorama.am
23:36
«Ազգային առաջընթաց» կուսակցությունը գնում է ավագանու նոր ընտրությունների
«Մեր խմբակցությունը հայտարարում է, որ գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների, իսկ դա անելու համար ընդամենը մենք պետք է ներկա չգտնվենք...
Աղբյուր` Panorama.am
22:10
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքում երեխա է ծնվել
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Տավուշի մարզում վերաբնակեցված ընտանիքում այսօր առավոտյան երեխա է ծնվել։   Մարտակերտի...
Աղբյուր` Panorama.am
21:44
Արցախցի Աննա Գասպարյանն արդեն Բյուրականի աստղադիտարանի աշխատակից է
Ինչպես 1988-1994թթ-ի Արցախյան շարժման և 2020թ-ի պատերազմի օրերին, այնպես էլ այսօր Բյուրականի աստղադիտարանը (ԲԱ) կանգնած է Արցախի մեր քույրերի և...
Աղբյուր` Panorama.am
21:35
Բեյրութում ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել Ադրբեջանի դեսպանատան դիմաց բողոքի ցույց անողների դեմ
Բեյրութում Լիբանանի ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազ է օգտագործել Ադրբեջանի դեսպանատան դիմաց ի պաշտպանություն Արցախի...
Աղբյուր` Panorama.am
21:13
Դուք իրավունք չունեք մեր անունից նման որոշում կայացնելու․ Նաիրա Մելիքյանը՝ «Մայր Հայաստան»-ից դուրս գալու պատճառների մասին
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը ներկայացրել է «Մայր Հայաստան» շարժմանն իր անդամակցությունը...
Աղբյուր` Panorama.am
21:08
Եվրախորհրդարանը պատրաստվում է ընդունել Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանին դատապարտող բանաձև
Եվրախորհրդարանի պատգամավորները հոկտեմբերի 3-ի լիագումար նիստում կքննարկեն իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, նախատեսվում է Բաքվին դատապարտող բանաձև...
Աղբյուր` Panorama.am
20:59
ԱՄՆ-ն հայտնում է Հարավային Կովկասում Աղետների արձագանքման թիմ տեղակայելու մասին
ԱՄՆ-ն հայտնում է, որ Հարավային Կովկասում Աղետների արձագանքման թիմ (Disaster Assistance Response Team) է տեղակայել՝ համակարգելու ԱՄՆ-ի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Կամակատար քննչական մարմինների և դատավորների միջոցով շուրջ 70 անձ ենթարկվել են ապօրինի ձերբակալությունների․ Ազգային կոմիտե
Ազգային կոմիտեն հայտարարություն է տարածել ապօրինի ձերբակալվածների վերաբերյալ, որում ասվում է․ «Արցախահայության կյանքի իրավունքը...
Աղբյուր` Panorama.am
20:33
Ժամը 18։00-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 74 400 անձ է մուտք գործել Հայաստան
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 74 400 անձ է մուտք գործել Հայաստան։Այս մասին տեղեկացրել են Կառավարությունից։ Հակարիի կամուրջը...
Աղբյուր` Panorama.am
20:27
Սիրելի՜ս, ներիր, որ ուժեղ չգտնվեցի քո գրկում մեռնելու համար...․ Ծովինար Բարխուդարյան
 Արցախի Հանրային հեռուստատեսության խմբագիր֊հաղորդավար Ծովինար Բարխուդարյանը գրում է․ «Մեր տանը ճամպրուկ չկար,որովհետև մենք երբեք...
Աղբյուր` Panorama.am
20:17
Եթե լուսանկարներում պատկերված իրերը Ձեր հարազատներինն է, կարող եք մոտենալ օպերատիվ շտաբ․ ԱՀ ՆԳՆ
 ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտարարություն է տարածել,որում ասվում է․ «Սեպտեմբերի 25-ին վառելիքի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Վերջին մի քանի տասնամյակում առաջին անգամ ուժի կիրառմամբ լուծարվում է պետականություն․ Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Վերջին մի քանի տասնամյակում առաջին անգամ ուժի կիրառմամբ լուծարվում է պետականություն։ Պատկերացնո՞ւմ...
Աղբյուր` Panorama.am
19:57
Որևէ կերպ, որևէ միջազգային կառույցից չեմ կարողանում Դավիթ Բաբայանի մասին տեղեկություն ստանալ․ Նաիրա Զոհրաբյան
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է․ «Դավիթ Բաբայանը, Արցախի նախկին արտգործնախարար, նախագահի օգնական, դիվանագետ, մտավորական,...
Աղբյուր` Panorama.am
19:45
Ռուբեն Վարդանյանն այս փորձությունը պատվով է անցնելու․ Թանդիլյան
Ռուբեն Վարդանյանի կուսակից Մանե Թանդիլյանը գրում է․ «Ռուբեն Վարդանյանն այս փորձությունը պատվով է անցնելու, նա այդպիսին է՝ պատվով հայ...
Աղբյուր` Panorama.am
19:36
Ձերբակալում ես միլիարդատիրոջը, դատում, իսկ հետո մի քանի միլիարդ գրավի դիմաց բաց թողնում․ Գարիկ Քեռյան
Քաղաքագետ Գարիկ Քեռյանը գրում է․ «Վարդանյանի ձերբակալության մասին մի հիշարժան վարկած կա. ըստ որի գործ ունենք պարզ ռեկետի հետ:...
Աղբյուր` Panorama.am
19:26
ՌԴ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը օգոստոսի 1-ից կընդունի քաղաքացիներին
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Հարգելի քաղաքացիներ, Խնդրում ենք նկատի ունենալ, որ օգոստոսի...
Աղբյուր` Panorama.am
19:14
ՃՏՊ Ալավերդի-Շնող ավտոճանապարհին. կան տուժածներ
Սեպտեմբերի 28-ին, ժամը 13:16-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի-Հաղպատ...
Աղբյուր` Panorama.am
18:59
Երևանի կենտրոնում գտնվող գույքն օրենքի խախտմամբ օտարվել է «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությանը․ Դատախազություն
2009 թվականի փետրվարի 19-ին Եզնիկ Կողբացի 50ա հասցեում գտնվող անշարժ գույքն առանց մրցույթի՝ ուղղակի վաճառքով, օտարվել է «Լոկալ...
Աղբյուր` Panorama.am
18:51
Փաշինյանը միտումնավոր փչացնում է մեր հարաբերությունները Իրանի և Ռուսաստանի հետ․ Անդրանիկ Թևանյան
Ազգային կոմիտեի անդամ Անդրանիկ Թևանյանը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը շարունակում է միտումնավոր թշնամացնել Հայաստանին Ռուսաստանի հետ....
Աղբյուր` Panorama.am
18:43
Ֆրանսիայի անհետաձգելի բժշկական օգնությունն այսօր կհասնի Հայաստան
Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունից։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ցանկանում եք սաղմնային վիճակում սպանել գաղափարը, ստեղծեք կոմիտե․․․
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն, իր էջում անդրադառնալով կոմիտեի ստեղծման գաղափարին, մեջբերել է հետևյալ տողերը․ «Եթե ցանկանում եք ...
Աղբյուր` Panorama.am
18:28
«Սևան» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգված և արգելված իրեր
Արգելված իրերի և թմրամիջոցների հայտնաբերմանն ուղղված միջոցառումների շրջանակներում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության...
Աղբյուր` Panorama.am
18:19
Դուք Արցախի հայաթափման, բռնի տեղահանման և էթնիկ զտման հանցակից եք․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «ԱՆՍԱՀՄԱՆ ՑԻՆԻԶՄ ՈՒ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՆՎԱՍՏԱՑՈՒՄ՝ ՀՈՒՄԱՆԻՍՏԻ ԴԻՄԱԿԻ...
Աղբյուր` Panorama.am
18:09
Պահանջում ենք ԵԱՀԿ ՄԻՆՍԿ-ի խմբի համանախագահ երկրներից գործնական քայլեր ձեռնարկել ապօրինի ձերբակալված անձանց ՀՀ վերադարձնելու ուղղությամբ․ Ազգային կոմիտե
Ազգային կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Ազգային կոմիտեն խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի...
Աղբյուր` Panorama.am
18:09
Տոկաև.Ղազախստանը հետևելու է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ռեժիմին
Ղազախստանը կհետևի Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների ռեժիմին, և Բեռլինն այս հարցում որևէ մտահոգություն չպետք է ունենա։ ՏԱՍՍ-ը գրում է, որ...
Աղբյուր` Panorama.am
18:05
ԿԸՀ-ն հաստատել է Երևանի ավագանու կազմը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 28-ի նիստում ամփոփել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակից ուժերի համամասնական ցուցակներում...
Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}