Քաղաքական 18:45 11/04/2022 Հայաստան

Եռաբլուրում սեռական բնույթի ամենավերջին հայհոյանքը հնչեցնում են Փաշինյանի հասցեին. Զոհվածի հայր

Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանն ասուլիսում վերլուծել է հայ ժողովրդի արժեքային համակարգի դեմ կատարվող նպատակային քայլերը, 44-օրյա պատերազմը և ներքաղաքական գործընթացները:

«Հայերի մշակույթը, կենցաղաբանությունն իսկապես բարձր է եղել: Երբ արևմուտքը փողերը տալիս էր, որ մենք դպրոցական ծրագրեր փոխեինք, մենք մտածում էինք՝ թող գումարները տան, բայց մեր ծրագրերը վերցնեն, քանի որ մերն ավելի առողջ էին, քան իրենցը: Այն ժամանակ անգամ գալիս էր մի պահ, երբ նրանք խեղում են պատանիների հոգիները, պիտի ասեմ նաև՝ գեղարվեստական ստեղծագործություններով, որոնց մի մասին ծանոթանալով հասկացա, որ  դրանցով երախաները կարող են մղվել դեպի տրանսգենդեր դառնալը, այսինքը՝ նրանց համար այն դառնում էր օրինաչափություն:

Իսկ հոգով և մարմնով խեղվածներն իրենց պարտադրում են, նրանք ստիպում են, որ իրենց համայնքը կայացնեն, ներկայանալի դառնան և գնահատելի լինեն, չգիտես ինչու: Որպես Առաքելական եկեղեցու հետևորդներ, մեր քրիստոնեական հավատքը մեզ չի ստիպում գնալ դռները ծեծել ասել՝ եկեք մեր հավատքին: Բայց դրանք՝ այդ խեղվածները պարտադրում են: Մեր պապե՞րն ու տատե՞րն էին դրանց հավատակիրները: Ո՛չ, այն դրսից պարտադրված է՝ մեր միասնականությունը, հավատը կոտրելու ձևն ու ճանապարհն է: Պիտի ասեմ, որ նույնիսկ այսքան տրորված լինելով, միևնույնն է, մեր գենը էլի հաղթելու է, որովհետև այն ամենը, ինչը կատարվում է, ժամանակավոր ալիքներ է:

Ափսոս, որ մենք այս բարդ ժամանակահատվածում իշխանական ամենաթույլ օղակն ունեցանք, եթե կարելի է դրանց իշխանություն համարել, և այս ամենի մեջ պարտվողականությունն իշխեց: Հիմա նրանք ունեն միայն բացատրություններ, թե այստեղ պարտվում ենք այս պատճառով, այնտեղ՝ այն պատճառով, թե էն դժգույն քաղաքը ի՞նչ եք անում, այս սարի վրա ձյուն է, ի՞նչ ենք անում: Բայց այս ամենն իրոք աշխատեց, մարդկանց մի մասը մտածեց՝ հա, իրոք ի՞նչ ենք անում դրանք:

Ի վերջո սա տանում է դեպի խելագարություն, որովհետև որևէ բանի հետ պայմանականորեն որևէ կապող բան չես կարող գտնել: Մեր պետականության ատրիբուտների կորուստն իսկապես կարող է մեզ որպես պետություն վերացնել: Օվկիանոսում, երբ հսկա մեծ նավերն անցնում են, փոքրերը կամ ալիքների տակ տարերային ընթացքին են գնում՝ երբ չունեն խարիսխ և հսկայի վրա չեն, իսկ ավելի փոքրերն ալիքների տակ են մնում: Մենք տեսանք մեր փոքրանալը, թե՛ տարածքային կորուստով, թե՛ հոգեպես պատրաստ չլինելով: Մենք հիմա միմյանց վրա ցեխ ենք շպրտում՝ դրոշի փոքրիկ խնդիրը մեծացնելով: Այդ խաղերը ինչի՞ համար է, թե իբր մենք միասնական ենք: Այդ որտե՞ղ մեր ուժը ցույց տվեցինք, որ դառնանաք թելադրող»,-ասաց բանաստեղծը:

Ինչո՞ւ հանկարծ որոշեցիք ձեր այդ պարտությունը թողնել զինվորի հաղթական ուսերին

Անդրադառնալով 44-օրյա պատերազմին և նրա հետևանքներին՝ Խաչիկ Մանուկյանն ասաց. «Ես ափսոոսում եմ, որ մեր հաղթական չքնաղ ազգն իսկապես այս մոլորությունների մեջ է, ափսոսում եմ, որ ուենացնք այն թրքաքայլականների բանակը, որը վերջնականորեն տանում է պետականության կորստի՝ հուսախաբության, հայրենիքի սահմանները կորցնելով և տարածքներն օտարելով: Ես չգիտեմ ինչ ջանքեր են պահանջվելու մեզանից, որ մենք կարողանանք այս կորուստները վերականգնենք, այն դեպքում, երբ անփարատելի կորուստներ էլ կա: Իրենք ի՞նչ էին ասում, երբ եկան: Ասում էին այս կանենք, կոպեկ-կեպեկ հետ կբերենք… Այսինքն՝ ասում էին, որ այդ ամեն ինչը հետ բերվող է, իսկ իրենց արածն այլևս հետ բերել չի լինելու: Չեն լինելու այդ հազարավոր կյանքերը, խեղված մարմինները… Հանուն ինչի՞: Անգամ չկարողացաք այդ քաջերի հաղթականությունը միջազգայնորեն պահել:

Քաղաքական խայտառակ պարտության արդյունքն էր այն: Ես միշտ եմ ասում, քանի որ այստեղ զինվորը չպարտվեց: Բայց իրենք ինչո՞ւ են պարտությունը թողնում զինվորի վրա, այն էլ այն զինվորի, որն աշխարհի արսենալի դեմ էր ելել և կարողացել էր իր հաղթականությունը ցույց տալ: Ինչո՞ւ հանկարծ որոշեցիք ձեր այդ պարտությունը թողնել զինվորի հաղթական ուսերին, չէ որ զինվորների պահած այդ հողերը դուք վերադարձրիք: Այսօր վախենում եք խոսել հաղթություններից, չէ, որ հակառակորդը, որին ես թշնամի եմ համարում, դուք՝ բարեկամ, ձեզ ասում է «հարբած ծաղրածու»: Այս վիրավորանքը մնում է և այս ժողովուրդը խելքը գլուխը չի հավաքում, չի հավատում, որ եթե սա հարբած ծաղրածուն է, ապա մենք, այդ արենայի փոշին ենք մարքրում: Եթե միջազգային հարթակներից են նման բան հնչեցնում, նշանակում է մենք այդ ծաղրածուի ծաղրածուն ենք: Սա մեծ խաղերի արդյուքն էր, բայց ժողովրդի մեծ մասը նաև հասկանում է, որ քաղաքական կուրսը սխալ է ընտրված, որ գնում ենք վերջնական կործանման: Ես որ ասում եմ կործանման, միայն պետությունը  նկատի չունեմ, նայև ազգը»:

Քանի դեռ պատերազմը ձախողողների չենք կարողանում պատասխանատվության ենթարկել, մենք շարունակելու են պարտվողական ընթացքում մնալը

Բանաստեղծն անդրադարձավ նաև պատերազմի ժամանակ ՀՀ ռազմավարական գործընկերոջ՝ ՌԴ-ի պահվածքին. «Պետք է խոստովանեմ, որ պատերազմի ժամանակ Ռոսաստանն իրեն շատ վատ դրսևորեց: Իրենք էլ, կարծում եմ, պետք է խոստովանեն, որ բարեկամությունն այդպես չի լինում, չի կարելի մենակ թողնել այդ զորքերի դեմ, չէ որ նույն այդ մոջահեդները, ՆԱՏՕ-ի թուրքական ստորաբաժանումները եկան մեր զավակների դեմ կռվեցին: Չէր կարելի թողնել, որ նրանք այդքան լպիրշ գտնվեին,  հարձակվեին այդ փոքրիկ հողակտորի վար: Նրանք պետք է բռունցքը խփեին: Սա ռուս որոշ վերլուծաբաններ արդեն տեսել են, նրանցից որոշներն էլ անգամ ներողություն են խնդրել հայերից: Եթե իրար դեմ թողնեն հային և ադրբեջանցուն, երբեք ադրբեջանցին չի կարող հաղթել հայ զինվորին:

Պետք է պարտության պատճառների բացահայտութմերն արվեն, այն շատ կարևոր է: Աշխարհում մեզ արդեն բանի տեղ չեն դնում, չեն նկատում, քանի որ հասկացան, որ հայերը շրջանցում են իրենց հաղթական ուղին, իրեն պետեկանությունը կերտելու ընթացքը… Էլ շրջանցելն ինչպես է լինում: Քանի դեռ պատերազմը ձախողողների չենք կարողանում պատասխանատվության ենթարկել ,մենք շարունակելու են պարտվողական ընթացքում մնալը՝ մինչև վերջնական տապալվել և վերանալը: Ինչքն մեր երկրի համար սրտացավ չենք, որ իրանի ինչ-որ պաշտոնյա են հայտարարում, որ թույլ չենք տա հայաստանի սահմանին կպնեն»:

Հոգեբաններին ուղարկեք ձեր ամուսինների հետ զբաղվեն, որ վաղը մյուս օրը, հասկանալով, թե ինչ են արել, ինքնասպանվելուց առաջ չգնդակահարեն իրենց ընտանիքները

«Ես գնում եմ Եռաբլուր, իմ հերոս տղայի շիրիմի կողքին գալիս են այլ ծնողներ: Մայր կա, որի միակ որդին է զոհվել, ասում է՝ ես մի նպատակով եմ ապրում, որ Աստծո ամեն օրը նզովեմ փաշինյանների ընտանիքը: Կան որ գալիս են Եռաբլուր և անընդհատ հայհոյում են փաշինյաններին: Անգամ ես, որ հասկանում եմ, որ ծնող են, ասում եմ, որ չհայհոյեն, հնարավոր է հեռու կանգնած ծնողները չեն ցանկանում լսել հայհոյանքը: Սեռական բնույթի ամենավերջին հայհոյանքը հնչեցնում են Փաշինյանին: Դե հիմա, մարդիկ իրենց փարատումն այդտեղ են գտնում, իսկ վերջնական փարատումը լինելու է այն, որ բոլոր այս ազգակործանները ռադ լինեմ իշխանական համակարգից:

Գնացեք Եռաբլուր և հանդիպեք ծնողներին, տեսեք ձեզ ինչպես են ընդունում: Այն եռաբլուրը, որը դուք ծիծաղելով եք բարձրանում, հիշում ուրախ պատմություններ, այն դեպքում, երբ մենք փորձում ենք մեր արցունքները զսպել, որպեսզի դրանք նկատելի չդառնան, որովհետև մեր զավակները հաղթող են, հզոր են, մեծ են, քաջ են, ձեզ պես վեհերոտ ու վախկոտներ չեն: Աթոռները ձեր վրա են նստած, դուք չեք աթոռներին:

Երբ մեզ ուղարկում եին հոգեբանների հետ, որպես զավակ կորցրածների, հոգեթերապիայով զբաղվելու, ես ասել եմ՝ հոգեբաններին ուղարկեք ձեր ամուսինների հետ զբաղվեն, որ վաղը մյուս օրը, հասկանալով, թե ինչ են արել, ինքնասպանվելուց առաջ չգնդակահարեն իրենց ընտանիքները: Որ հասկանան, թե ինչ արեցին մեր երկրի հետ, այդ դավաճանությունը ողբերգությունը: Ես չգիտեմ թե իրենց միտքը, հոգին թույլ կտա, թե ինքնախաբեությունն այնքան է խժռել նարանց, որ չեն կարողանում իրենք իրենց հետ անկեղծանալ»,-հայտարարեց զոհված հերոս Վաչագանի հայրը՝ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:31
Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Եվրոպական ռինգում հայ մարզիկը...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար.Վահագն Մախսուդյան
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Վահագն Մախսուդյանը դատարանի շենքից դուրս գալիս ասաց. «Ինձ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Գարեգին Երկրորդն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին։ «Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}