Քաղաքական 15:06 18/04/2022 Հայաստան

«Հայրենիք» կուսակցությունը հայրենիքի գողին հայրենիքից վռնդելու ակցիա է անցկացնում. Էդգար Ղազարյան

«Մի խումբ մտավորականներ, քաղաքական-հասարակական գործիչներով նախաձեռնել էինք անժամկետ գործողությունների շարք, որի մեկնարկը տրվելու է վաղը՝ ապրիլի 19-ին, ժամը 12-ին Ազատության հրապարակում կազմակերպվող ասուլիսով»,- «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը և հավելեց, որ այդ գործողությունները կդադարեն այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը կվռնդվի իշխանությունից:

Նա նկատեց, որ նախորդ օրը հայրապետական պատարագ էր Սուրբ Գրիգոր Լուսավորչի մայր տաճարում, որին իշխանության ոչ մի ներկայացուցիչ չէր մասնակցում:

«Այն իր մեջ խորհուրդ ունի: Մենք հարգում ենք իշխանության ներկայացուցիչների զգացողությունը, որովհետև մինչև մայիսի 1-ը ռամադան է և իրենք բնական է, որ ռամադանի ընթացքում չէին կարող մասնակցել քրիստոնեական գլխավոր տաղավար տոներին, հայրապետական պատարագներին՝ առավել ևս»,- ասաց Ղազարյանը:

Արձանագրելով, որ Սուրբ Հարության տոնը մարդկանց հոգու վերածննդի օրն է՝ բանախոսն ասաց, որ 2018 թվականից հետո սպանվել է Հայաստանի հասարակության քաղաքական գիտակցությունը, մտածողությունը, պայքարի ձգտումը և հայտարարեց, որ ներկայում ՀՀ քաղաքացիներն ապրում են հարության, վերելքի շրջանը:

Էդգար Ղազարյանի խոսքով՝ աստվածային խորհրդով այս վերելքը զարթոնք է ապրելու, կյանք է ունենալու և այդ կյանքը հավիտենական է լինելու, ինչն էլ կազմակերպվող անհնազանդության արշավի խորհուրդն է:

Անդրադառնալով Արթուր Վանեցյանի նախաձեռնած անժամկետ ակցիային՝ բանախոսն ասաց. ««Հայրենիք» կուսակցությունը հայրենիքի գողին հայրենիքից վռնդելու ակցիա է անցկացնում»:

Նա Նիկոլ Փաշինյանին հայրենիքի գող է համարում, քանի որ վերջինս իրենից հայրենիք է գողացել:

«Սա ապօրինի իշխանություն է՝ թշնամու շահերը սպասարկող ապօրինի իշխանություն է, Նիկոլ Փաշինյանից մեծ թալանչի հայ ժողովրրդի պատմության մեջ գոյություն չի ունեցել»,- հայտարարեց Ղազարյանը և փաստերով հիմնավորելով, որ պատերազմի հետևանքով Փաշինյանը 25 մլրդ դոլարի վնաս է արդեն հասցրել ՀՀ-ին, հավելեց. «2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Նիկոլ Փաշինյանը գնացել վեր էր ընկել ՊՆ բունկերում, եթե նա այնտեղից դուրս չգար, մենք չէինք ունենա այսօրվա մարտահրավերները, սրա ամեն օրն աղետ է մեր ժողովրդի համար»:

Նա բացատրեց, որ եթե խաղաղության պայմանագիրը կնքվի ապա հաջորդ օրն Ադրբեջանը կփակի Բերձորի միջանցքը, կասի, որ Հայաստանը ճանաչել է իր սահմանները, խաղաղապահներին էլ կհրավիրի դուրս՝ ասելով, որ կոնֆլիկտ այլևս չկա և արցախցիներին կստիպի ապրել ադրբեջանական դրոշի ներքո:

Էդգար Ղազարյանըի խոսքով՝ որպեսզի նման բան տեղի չունենա, արցախցիները պետք է գան այսօր Երևան և մասնակցեն անժամկետ ցույցերին:

Նույն կոչով նա դիմեց սյունեցիներին, հիշեցնելով, որ Ադրբեջանի դրոշը Կապանի մարզպետարանից հեռու է 600-800 մետր և այն Ադրբեջանի դիրքերից մարզպետարանի կտուր տեղափոխելը 15 րոպե է, առավել ևս, երբ Ալիևը հայտարարել է, որ Սյունիքը պատմական ադրբեջանական տարածք է:

«Սեպտեմբերին, Սելիմի լեռնանցքից, Վարդանյաց լեռներով մեր սարքած ճանապարհից, Եղեգնաձոր գետափի խաչմերուկից այն կողմ դառնալու է Ադրբեջան, եթե այս մարդը մնաց Հայաստանի ղեկավար»,- հայտարարեց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը և կոչ արեց բոլոր մարզերի քաղաքացիներին միանալ մայրաքաղաքում մեկնարկած անհնազանդության միջոցառումներին:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}