Իրավունք 17:20 19/04/2022 Հայաստան

ԱԺ լուծարման իրավական լուծում չկա, բացառապես քաղաքական հարթակում գտնվող խնդիր է. Գոհար Մելոյան

Ութերորդ գումարման Ազգային ժողովի ձևավորման հենց սկզբից շատերն են բարձրաձայնել, պահանջել, որպեսզի ընդդիմադիր պատգամավորները մանդատները չվերցնեն, մանդատները վայր դնեն՝ դա համարելով այս իշխանությանն իրենց դժգոհությունն արտահայտելու, իշխող ուժի գործողությունները չլեգիտիմացնելու միջոց։

Panorama.am-ը զրուցել է սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանի հետ՝ Ազգային ժողովի լուծարման հնարավոր ճանապարհների, ընդդիմադիր պատգամավորների՝ մանդատները վայր դնելու դեպքում հնարավոր հետևանքների մասին։

Panorama.am - Այսօր, ըստ գործող Սահմանադրության, Ազգային ժողովը ցրելու ի՞նչ հնարավորություն կա։

Գոհար Մելոյան - Սահմանադրության համաձայն, Ազգային ժողովի լուծարման հիմնական եղանակները կառավարության ծրագիրը չհաստատելն է կամ եթե վարչապետը երկու անգամ անընդմեջ չի ընտրվում։ Պարզ է, որ տվյալ ստեղծված իրավիճակում այս երկու դեպքերն էլ հնարավոր չէ։

Սահմանադրությունը նախատեսում է վարչապետին անվստահության հայտնելու պրոցես, սակայն այդ պրոցեսն էլ հնարավոր չէ, քանի որ Սահմանադրությունը մեկ տարի ժամկետ է սահմանում, այսինքն վարչապետի ընտրվելուց մեկ տարի անց նոր հնարավոր է նրան անվստահություն հայտնելու ընթացակարգը մեկնարկել։

Ստեղծված իրավիճակում, սահմանադրաիրավական ճանապարհով  Ազգային ժողովը լուծարելու հնարավորություն առկա չէ։

Panorama.am - Իսկ ստորագրությունների կոնկրետ քանակ ապահովելու մեխանիզմ չկա՞ կամ հանրաքվեի միջոցով։

Գոհար Մելոյան - 2015 թվականի Սահմանադրությամբ հանրագրերի ինստիտուտը ներմուծվեց, կոնկրետ հարցերի շուրջ հանրաքվե իրականացնելու հնարավորություններ կան, որպես իրավական մեխանիզմներ, սակայն, դրանք Ազգային ժողովը լուծարելու հիմք չեն։ Դրանք որպես օրենսդրական նախաձեռնություններ կամ հանրային կամքն ու կարծիքը ներկայացնելու գործիքակազմ կարող են օգտագործվել, որ, օրինակ, ցույց տալու համար՝ Հայաստանի բնակչության մի որակյալ հսկայական հատված այս հարցի շուրջ այսպիսի կարծիք է հայտնում։

Սակայն դրա համար էլ կա սահմանված ընթացակարգ, որը բավականին ժամանակատար է, իմ գնահատմամբ,  ոչ այդքան հնարավոր։ Սահմանվում է  ընթացակարգ, որ տեղական ինքնակառավարման մարմիններում անձինք նստեն, այնտեղ ստորագրահավաք իրականացնեն, ինչն ակնհայտ է, որ այդ պարագայում քաղաքացիները, հատկապես գյուղական համայքներում, բավականին կաշկանդված են, որ գնան ու իրենց կամարտահայտությունը ստորագրությամբ դրսևորեն տվյալ հարցի շուրջ։

Հանրաքվեով էլ կրկին լուծարման վերաբերող ընթացակարգ չկա, սակայն եթե աղերսելի ինչ որ հարց, օրինակ, Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը ճանաչելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերաբերյալ հարցեր բարձրացվի, քանի որ այս իշխանությունն անընդհատ փորձում է  ժողովրդի կամարտահայտությունը մատնացույց անել իր գործողություններն արդարացնելու նպատակով։

Օրինակ, հաշվի առնելով հանրային ձայնը, ընդդիմադիր կողմի, մարդկանց հակասող դիրքորոշումները՝ կարող էին հատկապես հուզիչ ու պետականության տեսանկյունից ճակատագրական հարցերի շուրջ իշխանությունը նախաձեռներ հանրաքվե, որպեսզի ցույց տային, որ հանրային աջակցություն ունեն նմանաբնույթ հարցեր բարձրացնելով։ Բնական է, որ իրենք էլ այդ քայլին չեն դիմում։ Ոչ վաղ անցյալում «Այո»-ի և «Ոչ»-ի հանրաքվեն իրենք նախաձեռնեցին, իրենք էլ չեղարկեցին, որովհետև որոշակիորեն, իմ գնահատմամբ, վստահություն չունեին արդյունքների վերաբերյալ։

Հիմա, իմ գնահատմամբ, այս հարցի շուրջ չկա իրավական լուծում, սա բացառապես քաղաքական հարթակում գտնվող  խնդիր է և քաղաքական ճանապարհով է հնարավոր լուծում տալ, որովհետև իշխող ուժն, ակնհայտորեն, իրավական ճանապարհով ինքնուրույն հեռանալու միտում չունի։

Panorama.am - Եթե ընդդիմադիրներ խմբակցությունների պատգամավորները մանդատները վայր են դնում, ի՞նչի կարող է դա հանգեցնել, ի՞նչ հետևանք կարող է ունենալ։

Գոհար Մելոյան - Երբ նոր էր ձևավորվում 8-րդ գումարման Ազգային ժողովը, կրկին բավականին արդիական էր այս հարցը, ինչո՞ւ են մանդատ վերցնում և այլն։ Ընդդիմադիր ուժերի կողմից մանդատների վայր դնելը որևէ իրավական հետևանք չի ունենալու, որովհետև իրենց թվակազմով բացարձակ մեծամասնությունը օրվա իշխող ուժն է կազմում, իրենց պատգամավորների թվաքանակով օրակարգային հիմնական հարցերը կարող են լուծել, ընդունել օրենքներ, սահմանադրական օրենքներ։

Panorama.am - Այսինքն, եթե ընդդիմադիր պատգամավորները վայր են դնում մանդատները, այս խորհրդարանը կշարունակի իր բնականոն գործունեությունը։

Գոհար Մելոյան - Այո։ Իրավական առումով Սահմանադրությունը որևէ հետևանք չի նախատեսել ընդդիմադիր ուժերի կողմից մանդատները վայր դնելու դեպքում։ Հասկանալի լուծում է  Սահմանադրության կողմից, քանի որ նման հետևանք նախատեսելու պարագայում ընդդիմությունը կարող էր երկրում քաղաքական անկայուն իրավիճակ ստեղծել պարբերաբար մանդատները վայր դնելով ու կաթվածահար անելով  խորհրդարանը, կառավարման գործընթացը։ Այդ իսկ պատճառով, բնական է, որ նման լուծում չի նախատեսվել։

Այլ իրավիճակ կունենայինք, եթե խորհրդարանական ընդդիմությունը իր թվաքանակով ավելի մեծաքանակ լիներ, բացարձակ մեծամասնություն չունենար իշխող ուժն ու չկարողանար իր բնականոն աշխատանքն ապահովեր։ Այլ իրավիճակի կառերեսվեինք։

Իմ գնահատմամբ, երբ միայն իշխող ուժից կազմված կլինի Ազգային ժողովը, այնուամենայնիվ, քաղաքական ճգնաժամ ստեղծվում է, որովհետև օրենսդիր մարմնում միայն մի ուժ է ներկայացված լինում, ընդդիմադիր ուժը հնարավորություն չի ունենում ներկայացվածություն ունենալ և այլևս հանրային կարծիքի ձայնը լսելի չի լինում, հանրային հաշվետվողականություն խնդիր ենք ունենում և այլն, էլի տեղափոխվում ենք քաղաքական ճգնաժամի դաշտ։

Եթե հիշում եք, նախկին ընդիմադիր ուժերն իրենց մանդատներն օգտագործում էին մի շարք օրակարգային հարցեր բարձրաձայնելու համար, ուղղակի հիմա անհամեմատ ավելի օրհասական խնդիրներ ունենք օրակարգում, ազգային անվտանգության լրջագույն խնդիրների ենք առերեսվել, որ այլևս օրակարգային է դարձել ընդդիմադիր ուժերի կողմից իրենց մանդատներն օգտագործելու արժանահավատության և ընդհանրապես անհրաժեշտության հարցը։

Panorama.am - Եթե ընդդիմադիր պատգամավորները վայր են դնում իրենց մանդատները, այդ մանդատների ճակատագիրն ի՞նչ է լինում, տրվում են մեծամասնությա՞նը, ընտրություններին մասնակցած այլ ուժերի՞։

Գոհար Մելոյան - Ըստ սահմանադրաիրավական կարգավորումների, եթե մանդատները վայր են դնում, նույն ուժերի ցուցակներում գտնվող անձինք, ըստ հերթականության, պետք է ստանձնեն մանդատները, եթե իրենք էլ են հրաժարվում մանդատներից, որևէ այլ ուժ հնարավորություն չի ունենում այդ մանդատները ստանալ։ Այսինքն, այսօրվա խորհրդարանի պայմաններում, 35 մանդատները մնում են ազատ։

Panorama.am - Փաստորեն, այսօրվա իրավիճակում միակ լուծումը քաղաքական է, իրավական առումով որևէ հնարավորություն չկա։

Գոհար Մելոյան - Ըստ  սահմանադրաիրավական լուծումների, իրավական ճգանաժամ ստեղծելու իրավական ճանապարհ չկա։

Panorama.am – Շնորհակալություն հարցերին պատասխանելու համար։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:11
Հողի հետ խլում են անմահացած որդիներին
44 օրյա պատերազմի հերոս, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայրը Արտակ Հովհաննիսյանը գրել է. «Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի...
Աղբյուր` Panorama.am
12:05
Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել. Քաղաքագետ
«Պարզ է, չէ, որ Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել, դա զգուշացում...
Աղբյուր` Panorama.am
11:57
2 մլրդ դոլարի պարտքի սպասարկման և տոկոսի մարման պարտավորություն 2025 թվականին
Փետրվարի 29-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 11.94 մլրդ ԱՄՆ դոլար, որից արտաքին պարտքը եղել 6.44 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքն` 5.5...
Աղբյուր` Panorama.am
11:55
Շարունակվում են անհնազանդության ակցիաները
Հանրապետության ու մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակվում են անհնազանդության ակցիաները՝ իրենց աջակցությունը հայտնելու Ադրբեջանին տարածքների...
Աղբյուր` Panorama.am
11:38
Փարիզում գողացել են Rafale կործանիչ արտադրող ընկերության գաղտնի տվյալներով պայուսակը
Rafale կործանիչներ արտադրող ֆրանսիական Dassault Aviation ավիաշինական ընկերության աշխատակցից գողացել են համակարգիչ, որը պարունակում է ազգային...
Աղբյուր` Panorama.am
11:23
Վահե Հովհաննիսյան. Ինչ շարժում է սկսվում
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր  Վահե Հովհաննիսյանը գրում է. «Սկսված «Տավուշյան շարժումը» կարիք ունի...
Աղբյուր` Panorama.am
11:16
Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվում է գրեթե սահմանագծին
«Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է քարտեզային տեսանյութ՝ «ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում»
Աղբյուր` Panorama.am
11:06
Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել իրենցից մեկի դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ը գրում է, որ ժամը 10։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
10:54
ՀՀ ԱԳՆ-ն՝ Միրզոյանի և Բայրամովի հնարավոր հանդիպման մասին
Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևանը կտեղեկացնի, երբ դրա շուրջ...
Աղբյուր` Panorama.am
10:37
Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում. Աբրահամյան
«Գոնե վերևի էշելոններում ՀՀ-ին սպասվող աղետը ընկալում են, սակայն այս դեպքում իշխանության պահպանման թեման նրանց համար կյանքի ու մահի հարց է և դա երկարաձգելու համար զոհաբերվում է Հայաստան պետությունը»։
Աղբյուր` Panorama.am
10:26
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Կոնվերս Բանկը մասնակցելու է ապրիլի 27-28-ը կայանալիք Career City Fest-ին՝ ներկայացնելով Բանկի HR բրենդը և թափուր հաստիքները: Բանկից...
Աղբյուր` Panorama.am
10:12
Պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել Երևան:   
Աղբյուր` Panorama.am
10:04
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին կալանքից ազատելու միջնորդությունն այսօր Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Դադոյանը չբավարարեց։...
Աղբյուր` Panorama.am
09:54
ԵԱ. Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկավ եզրափակիչ
Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը (92 կգ) հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ կուբացի Ալֆոնսո Լորեն Բերտոյին և դուրս եկել Եվրոպայի...
Աղբյուր` Panorama.am
09:53
Աննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում. «No comment»
Համացանցում հրապարակվել են գաղտնի հրապարակված կադրեր Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանից, երբ վերջինը գնացքով մեկնում է Գյումրի։ Տեսանյութում...
Աղբյուր` Panorama.am
09:48
Բելառուսը հայտարարել է պետության արևմուտքում լարվածության աճի մասին
Արևմուտքի գործողությունների պատճառով Բելառուսի արևմտյան սահմանին իրավիճակը գնալով սրվում և պայթյունավտանգ է դառնում։ Այդ մասին ՏԱՍՍ-ին ասել է...
Աղբյուր` Panorama.am
09:45
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Ապրիլի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է երեքշաբաթյա...
Աղբյուր` Panorama.am
09:33
Թուրքական դրոշներով հակահայկական ակցիայի մասնակիցները վանկարկում են «Փաշինյան»
Թելեգրամի ալիքներում արագորեն տարածվում է մի տեսանյութ, որտեղ Թուրքիայի, Ադրբեջանի դրոշներ բռնած բազմաթիվ մարդիկ վանկարկում են «Փաշինյան,...
Աղբյուր` Panorama.am
09:21
Ապրիլի 26-ին փոխանակման կետերում դոլարն էժանացել է, եվրոն և ռուբլին՝ թանկացել
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 26-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.83 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Գյումրիում ՔՊ-ի առջև ծառացած հարցերն ու խոչընդոտները լուծելու...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշի մարզի Կիրանցի հատվածում Վրաստան տանող ճանապարհը քանի օր է՝ գյուղացիները շարունակում են...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորները չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր ՔՊ-ն կհանդիպի ՍԴ դատավորի թեկնածու, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են»
«Հրապարակ» թերթը գրում է. «Շուրջ մեկ շաբաթ ընթացող բողոքի ակցիաները երեկ դուրս եկան Տավուշի սահմաններից ու տարածվեցին ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Եթե Հուլիոս Կեսարի՝ «Եկա, տեսա, հաղթեցի» հանրահայտ ասույթի ոճը տեղադրենք մեր օրերի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Հրապարակ». ԿԳՄՍ-ում կառուցվածքային փոփոխությունների արդյունքում լուծարվում է սփյուռքի բաժինը
«Հրապարակ» թերթը գրում է. «ԿԳՄՍ նախարարությունում կառուցվածքային փոփոխություններ են նախապատրաստվում։ Ըստ հավաստի...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Ժողովուրդ». Բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ անգամ չայցելեց փողոցում ապօրինի բերման ենթարկվածներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հանրապետության նախագահի աշխատակազմը նախագահին սպասարկող մեքենաների համար ձեռք է բերել 216...
Աղբյուր` Panorama.am
09:01
Դավթաշենում ինքնաբուխ իրազեկման ակցիա իրականացվեց
Դավթաշենում ինքնաբուխ իրազեկման ակցիա իրականացվեց. քաղաքացիները 15 րոպեով փակեցին ճանապարհը «Սա միայն Տավուշի ռազմավարական տարածքների...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Երբ Ալիևը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի տարբեր մարզերում ծավալված խաղաղ անհնազանդության երեկվա ակցիաներն իշխանական թիմում...
Աղբյուր` Panorama.am
08:55
Ապրիլի 26-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:44
Տավուշցիների պայքարին են միացել հասարակական-քաղաքական, մշակույթի ու արվեստի գործիչներ, հոգևորականներ
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք որ տեղի բնակիչների պայքարին միացել են նաև Կարին Տոնոյանը,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}