Քաղաքական 13:08 20/04/2022 Հայաստան

Ի՞նչ են խոսում Ազատության հրապարակում. «Նիկոլն ասաց՝ Թուրքիայի ու Ադրբեջանի համար ես այլևս Ջոնի Բրջոնի եմ»

Ազատության հրապարակում այս պահին հասարակական-քաղաքական շատ գործիչներ կան։

5165 շարժման նախաձեռնող խմբի անդամ Մենուա Սողոմոնյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ այսօր ժամը 17-ին ԱԳՆ շենքի դիմաց նախատեսված բողոքի ակցիայի մանրամասներից։

«Մեր անհամաձայնությունն ենք հայտնելու վարվող արտաքին քաղաքականության հետ։ Իրականացնելու ենք իրազեկման ակցիա ուսանողների շրջանում։ Ուզում եմ շեշտել, որ բուհերի կողքով անցնելիս նպատակ չունենք դասապրոցեսը  խաթարել, չնայած Արցախն ավելին է, քան ցանկացած դասապրոցես։ Այսօր այս պահին դրությամբ մենք բուհի ներս չենք մնալու, երկար չենք մնալու բուհերի առջև, իրազեկման ակցիաներ ենք անելու, ովքեր կցանկանան, կարող են այդ պահին միանալ կարմիր ժապավեն ակցիային»,-ասաց Սողոմոնյանը։

Նրա խոսքով, եթե ուսանողները կարող են նաև գալ ու իրենց աջակցությունը հայտնել Արցախի ու արցախցու ճակատագրով մտահոգ, անկախության սերնդին պայքարի դուրս գալու հորդորով հացադուլ հայտարարած Նվեր Կիրակոսյանին ու Արթուր Ավագյանին։

«Երիտասարդները, լինելով ազգի սերուցքը, չպետք է անմասն գտնվեն այս գործընթացներից»,-ասաց Սողոմոնյանը։

Նա հիշեցրեց՝ 5165 շարժումը հայտարարել է, որ դադարեցնում է քաղաքական կոմպոտենտը, միանում են հանուն հայրենիքի անվտանգության պայքարին։

«Մենք նկատում ենք հետաքրքրության մեծացում, դրական ազդակներ ու արձագանքներ ենք ստանում»,-ասաց Սողոմոնյանը։

Ազատության հրապարակում են նաև նույն շարժման հիմնադիր, Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը, շարժման համակիր Էդգար Ղազարյանը, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը, քաղաքական-հասարակական  գործիչ Նաիրա Զոհրաբյանը։

Անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին հայտարարած «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ամփոփելով անցած չորս օրերի արձագանքները, նշեց՝ տեսնում է, որ հաջողության հասնելու ներուժ կա։

«Մարդիկ հասկացել են, թե ինչ է կատարվում մեր երկրում, ինչ սպառնալիքներ կան մեր երկրի համար։ Ես համոզված եմ՝ մարդիկ կմիանան, սպասում են գործողությունների։ Հստակ պլան ունենք, այս ակցիան տալիէ  իր պտուղները, դրա մասին խոսում են, օրակարգում այս թեման կա։ Ես ասել եմ՝ այստեղ եմ առանց կուսակցական դրոշների։ Ես ասում եմ, հայ մարդ, դուրս արի փողոց ու պայքարի քո արժանապատվության, անվտանգության համար։ Ես տեսնում եմ դրական արձագանքներ»,-ասաց Վանեցյանը լրագրողերի հետ զրույցում։

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով Մոսկվա մեկնելուց առաջ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում Շառլ Միշելի խոստացած օգնությանը, այն որակեց կաշառք Արցախը հանձնելու դիմաց։

Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական հաղորդագրության Փաշինյանը և Միշելը քննարկել են ԵՄ-ի Արևելյան գործընկերության տնտեսական և ներդրումային պլանի շրջանակներում Հայաստանին 2.6 միլիարդ եվրո հատկացնելու պայմանավորվածության կատարման ընթացքը, ընդգծել ներդրումային փաթեթով նախատեսված ծրագրերի արդյունավետ իրագործման կարևորությունը։

«Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, երբ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ասում էր՝ միջազգային հանրությունն ինձանից պահանջում է իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը, ինչը նշանակում է թողնել Արցախն Ադրբեջանի կազմում, դրա գինը այն կաշառքն է, որի նախօրեին հրապարակավ առաջարկեց Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Հիմա մենք կանգնած ենք պարզ ընտրության առաջ՝ կամ Արցախի ցեղասպանություն ու Հայաստանի ինքնիշխանության փուլային կորուստ, կամ Նիկոլ Փաշինյանի հեռացում։  Մենք բոլորս մի հարցում համամիտ ենք, այդ իշխանությունն ազգակործան պատուհաս է, և պետք է հեռանա»,-ասաց Զոհրաբյանը։

Զոհրաբյանը լավ է ճանաչում իր նախկին գործընկեր Նիկոլ Փաշինյանին։ Ապրիլի 13-ի ելույթն էլ այս համատեքստում է մեկնաբանում. «Ուզում էր ասել՝ Շուշին հանձնվել է»։ Սպասում էր, որ դատախազության ու ԱԱԾ աշխատակիցները պետք է մտնեին ԱԺ դահլիճ ու կալանվորեին Փաշինյանին, մինչդեռ նման բան չեղավ։

«Ասում է՝ ծնողներ, ես տարել եմ, մորթել եմ ձեր որդիներին։ Չեղավ արձագանք, այն, ինչ պետք է լիներ։ Ասում է՝ Արցախի կարգավիճակի նշաձողը պետք է իջեցնենք, այն, ինչ իրենից երկու օր առաջ ասեց Ալիևը։ Ինձ մոտ տպավորություն է՝ Նիկոլն ասում է, լավ ես է՞լ ինչ պետք է անեմ, որ համախմբվեք ու ինձ հեռացնեք։ Ինձ մոտ տպավորություն էր, որ այդ մարդը ներքին աղերս ուներ, ասում էր՝ ինձ հետ չեն բանակցում, միջազգային հանրությունն ինձ լուրջ չի ընդունում, Թուրքիայի ու Ադրբեջանի համար ես այլևս Ջոնի Բրջոնի եմ, էդ մարդն էլ ի՞նչ ասի, սիրելի հայրենակիցներ»,-ասաց Զոհրաբյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս
Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Աղբյուր` Panorama.am
13:33
«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ
Երեկ, այսօր Երևանում, նաև Հայաստանի տարբեր քաղաքներում, ճանապարհներին բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ ի աջացություն տավուշցիների, ովքեր արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:15
ՌԴ ՊՆ ԳՇ պաշտոնյան հայտնում է՝ Ակնայում ռուսները և թուրքերը համատեղ լուծել են բոլոր խնդիրները
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնն ավարտել է իր գործունեությունը։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած...
Աղբյուր` Panorama.am
12:58
Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան
Արման Նավասարդյանը ապրիլի 30-ից մասնակցելու է 25-օրյա պահեստազորայինների վարժական հավաքի։
Աղբյուր` Panorama.am
12:40
Ծնողներ, արցախցիներ, Եկեղեցի ու... մի խումբ կենդանի
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան գրում է. «Զոհվածների ծնողները ասում են պայքարեք, որ մեր բախտին չարժանանաք։...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ինչո՞ւ են լռում արևմտյան իրական դեսպանները և նրանց ինքնակոչ հայաստանյան «խոսնակները»
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալոց երեկ Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանների կողմից կանանց բերման ենթարկելուն,...
Աղբյուր` Panorama.am
12:11
Հողի հետ խլում են անմահացած որդիներին
44 օրյա պատերազմի հերոս, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայրը Արտակ Հովհաննիսյանը գրել է. «Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի...
Աղբյուր` Panorama.am
12:05
Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել. Քաղաքագետ
«Պարզ է, չէ, որ Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել, դա զգուշացում...
Աղբյուր` Panorama.am
11:57
2 մլրդ դոլարի պարտքի սպասարկման և տոկոսի մարման պարտավորություն 2025 թվականին
Փետրվարի 29-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 11.94 մլրդ ԱՄՆ դոլար, որից արտաքին պարտքը եղել 6.44 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքն` 5.5...
Աղբյուր` Panorama.am
11:55
Շարունակվում են անհնազանդության ակցիաները
Հանրապետության ու մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակվում են անհնազանդության ակցիաները՝ իրենց աջակցությունը հայտնելու Ադրբեջանին տարածքների...
Աղբյուր` Panorama.am
11:38
Փարիզում գողացել են Rafale կործանիչ արտադրող ընկերության գաղտնի տվյալներով պայուսակը
Rafale կործանիչներ արտադրող ֆրանսիական Dassault Aviation ավիաշինական ընկերության աշխատակցից գողացել են համակարգիչ, որը պարունակում է ազգային...
Աղբյուր` Panorama.am
11:23
Վահե Հովհաննիսյան. Ինչ շարժում է սկսվում
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր  Վահե Հովհաննիսյանը գրում է. «Սկսված «Տավուշյան շարժումը» կարիք ունի...
Աղբյուր` Panorama.am
11:16
Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվում է գրեթե սահմանագծին
«Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է քարտեզային տեսանյութ՝ «ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում»
Աղբյուր` Panorama.am
11:06
Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել իրենցից մեկի դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ը գրում է, որ ժամը 10։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
10:54
ՀՀ ԱԳՆ-ն՝ Միրզոյանի և Բայրամովի հնարավոր հանդիպման մասին
Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևանը կտեղեկացնի, երբ դրա շուրջ...
Աղբյուր` Panorama.am
10:37
Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում. Աբրահամյան
«Գոնե վերևի էշելոններում ՀՀ-ին սպասվող աղետը ընկալում են, սակայն այս դեպքում իշխանության պահպանման թեման նրանց համար կյանքի ու մահի հարց է և դա երկարաձգելու համար զոհաբերվում է Հայաստան պետությունը»։
Աղբյուր` Panorama.am
10:26
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Կոնվերս Բանկը մասնակցելու է ապրիլի 27-28-ը կայանալիք Career City Fest-ին՝ ներկայացնելով Բանկի HR բրենդը և թափուր հաստիքները: Բանկից...
Աղբյուր` Panorama.am
10:12
Պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել Երևան:   
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}