Քաղաքական 23:24 20/04/2022 Հայաստան

Պատերազմը եղել է Շուշիի՞ համար, մնացած տարածքներում քամի՞ էին քշում, թե՞ փուչիկ էին տրաքացնում. Տիրան Խաչատրյան

«Նշաձող իջեցնելու հետ կապված խիստ բացասական է իմ մոտեցումը, չեմ պատկերացնում նշաձող իջեցնելն ինչ է նշանակում։ Իմ կարծիքով, դա էլի իր երևականությունները կյանքը կոչելու կամ մարդկանցով խաղալու ձևերից մեկն է»,- Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը՝ անդրադառնալով  Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ «այսօր միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է. մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը և  միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի և Արցախի շուրջ»։

Նա նշեց, որ ոչ մեկ չի կարող ասել, որ մենք բանակ չենք ունեցել. «Եթե բանակ չենք ունեցել, այսքան տարիներ անվտանգությունից սկսած վերջացրած տարբեր միջազգային միջոցառումներին մասնակցելուց, ովքե՞ր էին մասնակցում ու հեղինակություն ապահովում»։ 

Ինչ վերաբերում է զրահաբաճկոնների մասին Փաշինյանի հայտարարությանը, որ «առաջին անգամ պատերազմից մի քանի օր անց իմացա, որ բանակում կա սաղավարտի և զրահաբաճկոնի խնդիր» ու դրան պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, այնուհետև՝ Մովսես Հակոբյանի արձագանքին, Տ.Խաչատրյանն ասաց. «Ես չեմ ուզում որևէ մեկին վիրավորեմ կամ ասածներին հակասեմ, բայց ոչ Փաշինյանը, ոչ Տոնոյանը, ոչ Մովսես Հակոբյանը ճիշտ չեն ասում»։

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ինքը պատասխանատվություն չի զգում այսօրվա համար, հիշեցնելով նաև այն հայտարարությունը, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը պահանջում էր Փաշինյանի ու կառավարության հրաժարականը,  նա  ասաց. «Մենք հայտարարեցինք, որ այն քաղաքականությունը, որ իրենք տանում են, ազգակործան է և դրա շարունակությունը բերելու է այս օրվան։ Մենք դա հայտարարեցինք և պահանջեցինք իրենց հեռացումը։ Դուք ո՞նց եք պատկերացնում, որ ռազմական հեղաշրջո՞ւմ պետք է լիներ, դուք այդպե՞ս եք պատկերացնում այդ պատասխանատվությունը։ Եվ այդ ռազմական հեղաշրջման հետևանքով ի՞նչ կլիներ, ո՞վ էր դրա պատասխանատվությունը կրելու, կամ միջազգային հանրությունը ո՞նց էր վերաբերվելու դրան։ Եթե լիներ ռազմական հեղաշրջում, ներքին բախումներ և այլն, ի՞նչ էր ստացվելու։ Այսինքն՝ մենք երկրի անվտանգությունը ապահովելու փոխարեն ներսից քանդելու խնդիրներ էինք ստեղծելո՞ւ»։

Դիտարկմանը, որ այդ դեպքում ձեզ մեղադրում են քաղաքականության մեջ մտնելու մեջ, Տիրան Խաչատրյանն ասաց․ «Ինչո՞վ էր քաղաքականացված այդ քայլը։ Այդ մեղադրողները թող ապացուցեն կամ ինչ-որ բացատրություն տան, դրա քաղաքական լինելը ինչով է հիմնավորվում, օդո՞վ, իրենց դատարկ ցնորաբանություններից վերցնել ու ասել, որ տենց ա։ Եթե քաղաքականության մեջ մտնել լիներ, մենք վաղուց կալանավորված կլինեինք»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այլ հայտարարություններին, մասնավորապես, պատերազմը եղել է Շուշիի համար, կամ՝ «կարող էինք պատերազմն ավելի վաղ կանգնեցնել, բայց, իհարկե, կունենայինք նույն վիճակը, սակայն առանց զոհերի», նա ասաց․ «Պատերազմը եղել է Շուշիի՞ համար, մնացած տարածքների համար պատերազմ չի՞ եղել։ Մնացած տարածքներում քամի՞ էին քշում, թե փուչիկ էին տրաքացնում։ Լավ, պատերազմը որտեղի՞ց է սկսվել, Շուշիին հասնելու շատ ավելի կարճ ուղիներ կային։ Արդյո՞ք այդպես է, իհարկե այդպես չէ»։

Պատերազմը կանգնեցնելու հետ կապված. «Դա իրեն պետք է հարցնեք։ Դրանք դիվանագիտական խնդիրներ են, որով ինքը կարող էր կանգնեցնել ու չկանգնեցրեց։ Ասաց չէ՝ կարող էի կանգնեցնել։ Ինչո՞ւ չկանգնեցրեց։ Իրեն հարցրեք»։

Տ.Խաչատրյանը չի կարծում, որ  Հայաստանը 44-օրյա պատերազմը հաղթելու շանսեր ուներ. «Այդ իրավիճակում, հակառակորդի ուժերի և հնարավորությունների պայմաններում, չեմ կարծում»։ 

Լրագրողների հարցին, թե իշխանություններն ասում են, որ եթե խաղաղության ճանապարհով չգնանք, ապա դրա այլընտրանքը պատերազմն է, արդյո՞ք մեր բանակը կարող է դիմագրավել, թե ոչ, Տիրան Խաչատրյանն ասաց․ «Հիմա չկա՞ պատերազմի վտանգը։ Հակառակորդի ոտնձգություններին որևէ տեղ ինչ-որ բանով փորձո՞ւմ են հակազդել, կա՞ այդպիսի տրամադրվածություն։ Ասեմ ավելին, որտեղ եղել է ուժերի կենտրոնացում հետպատերազմական ժամանակահատվածում, ասել, թե մեր զորքերն այդպիսի ինչ-որ կորուստներ են ունեցել, այդպես չէ։ Հակառակորդը բազմակի անգամ կորուստներ է ունեցել։

Դա ուղղակի հանրությանը, ժողովրդին և հատկապես իր համակիրներին խաբելու համար է ասում։ Այդպես չի։ Ես չեմ ասում՝ հիմա ի վիճակի են լայնամասշտաբ, գերտերությունների կամ հզոր ուժերի հետ պատերազմի մեջ մտնել, բայց միանշանակ համոզված եմ նաև, որ առանձին ուղղություններով որոշակի խնդիրներ լուծելու հնարավորություն և կարողություն ունեն։

Բանակը մենք չպետք է դիտարկենք միայն հրամանատարով, այլ՝ հրամանատար, կառուցվածք, սպառազինություն, տեխնիկա։ Այս ամբողջականության մեջ պետք է դիտարկել»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}