Քաղաքական 09:33 23/04/2022 Հայաստան

Այս իշխանությունների համար Հայոց ցեղասպանության հարցը վաղուց փակված է. Վարուժան Գեղամյան

Հայաստանն ու Սփյուռքը երկար տարիներ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման ուղղությամբ մեծ աշխատանք են տարել, Հայաստանը տարիներ շարունակ հետևողականորեն առաջ է տարել ցեղասպանության կանխարգելման օրակարգը, 2015 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Հայաստանի նախաձեռնությամբ միաձայն հռչակել է դեկտեմբերի 9-ը՝ որպես «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր»: Սակայն 2018 թվականից, ըստ պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագետ Վարուժան Գեղամյանի, հայկական պետությունն ընդհանրապես չի զբաղվում Հայոց ցեղասպանության հարցով։

Panorama.am-ը զրուցել է պ.գ.թ թյուրքագետ Վարուժան Գեղամյանի հետ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող քայլերի, այս տարվա ապրիլի 24-ի հիմնական ուղերձի, Հայաստանի շահերը հաշվի առնող իշխանություններ ունենալու դեպքում կատարվելիք հիմնական քայլերի մասին։

Panorama.am - 2021 թվականի ապրիլի 24-ից մինչ օրս, այսինքն այս մեկ տարվա ընթացքում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման ուղղությամբ հայաստանյան իշխանությունների քայլերն ինչպե՞ս կգնահատեք։

Վարուժան Գեղամյան - Ցավոք, հնարավոր չէ դրական գնահատական տալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում հայկական կողմի և միջազգային հանրության  ջանքերին, որը պայմանավորված է միայն մեկ հանգամանքով, որ Հայաստան պետությունը, որը մշտապես այդ պայքարի առաջամարտիկը, համակարգողն ու կազմակերպիչն է եղել, ըստ էության, հրաժարվել է այդ պայքարից՝ համարելով դա ոչ միայն անարդյունավետ, այլ նաև հայության շահերին չհամապատասխանող, ըստ իրենց մեկնաբանության։

Ավելին՝ այժմ փորձեր կան Հայաստանի դե ֆակտո բարձրագույն ղեկավարության կողմից խմբագրել պատմական իրողությունը՝ ասելով, որ երբևէ Հայաստանը չի եղել այս հարցում որպես պետական ինստիտուտ հանդես եկող մարմին, այլ Հայ դատով զբաղվել է բացառապես հայկական սփյուռքը, մասնավորապես սփյուռքյան որոշ կազմակերպություններ։ Սա և պատմական իրողության խեղաթյուրում է Հայաստանի դե ֆակտո իշխանության կողմից, խոշոր հաշվով հակահայկական պնդում է, որովհետև այն, ըստ էության, կրկնում է թուրքական քարոզչական պնդումները, որոնք եղել են 1960-ական թվականներից մինչև մեր օրերն առ այն, որ եթե չլիներ սփյուռքը, Հայաստանն ու Թուրքիան իրար հետ հանգիստ կապրեին, սփյուռքի  որոշ ազգայնականներ են խաթարում Հայաստան-Թուրքիա հարաբերությունները՝ մտցնելով արհեստական, այսպես կոչված, ցեղասպանության հարց և այլն։ Սա անուղղակի կրկնում է այս քարոզչական թեզը։  Ավելին՝ հակասում է Հայաստանի մայր օրենքին, քանի որ Հայաստանի մայր օրենքը՝ Սահմանադրությունը, հիմնվում է  Անկախության հռչակագրի վրա, որի կարևորագույն դրվագներից մեկը հենց Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Թուրքիայում հայության դեմ իրականացված ցեղասպանության ճանաչմանը ու դատապատմանը հետամուտ լինելու հանձնառություն է, որը հիմք է հանդիսացել հայկական պետականության վերստեղծմանը։

Ուրեմն, սա բոլոր առումներով հակասում է հայկական շահերին, բնականաբար, այդպիսի քաղաքականության արդյունքում մենք չենք կարող գրանցել հաջողություն ոչ մի ասպարեզում Հայոց ցեղասպանության ճանաչման առումով։

Անցյալ տարի միակ հիշատակության արժանի դրվագն ԱՄՆ նախագահի կողմից չարչկված «ցեղասպանություն» բառի հիշատակում է, որը որևէ իրավական հետք չունեցավ, որովհետև եթե հայկական պետությունն ընդհանրապես չի զբաղվում Հայոց ցեղասպանության հարցով, ապա այդ ճանաչման աժեքը, ըստ էության, զրոյական է, մինչդեռ դա կարելի էր օգտագործել Թուրքիայի վրա ճնշումը մեծացնելու և մեր արտաքին քաղաքականության հայեցակարգում որպես կարևոր գործիք օգտագործելու համար։

Panorama.am - Ինչո՞վ է առանձնանալու այս ապրիլի 24-ը և ուղերձը ո՞րն է լինելու։

Վարուժան Գեղամյան - Այս տարվա հիշատակի միջոցառումները, դրան նախորդող, հաջորդող իրադարձությունները, ամենայն հավանականությամբ, ունենալու են մեկ հստակ ուղերձ. մենք այս պահին կանգնած ենք ցեղասպանության սպառնալիքների դարաշրջանի բացման շեմին, որպեսզի թույլ չտանք նման իրադարձությունների զարգացում, պետք է հիշել՝  ինչպես և ինչու տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությունը, դրան հաջորդած բազմաթիվ կոտորածներ, ջարդեր և հայության հանդեպ գործած այլ հանցագորություններ, ընդհուպ  մինչև վերջին տարիները, ամիսներն Արցախում, Սյունիքում։ Դրա վերհանումը, կարևորությունը որպես ցեղասպանական ծրագրի մի մաս, հնավորություն կտա հայ հասարակությանը, հայկական տարաբնույթ խմբերին նորից վերաիմաստավորելու տեղի ունեցող գործընթացները և դուրս գալով թմբիրից ու մանիպուլյացիայի տակից, որոնք տարածում է ներկայիս դե ֆակտո իշխանությունը, կարողանալ հավուր պատշաճի արձագանքել այս պահին առկա սպառնալիքներին։ Սա է ուղերձը լինելու։

Ցավոք սրտի, պետության կապիտուլյացիոն դե ֆակտո իշխանությունները որևէ բանով չեն զբաղվելու, իրենց համար Հայոց ցեղասպանության հարցը վաղուց փակված է և միայն տեսնելու ենք, լավագույն դեպքում, որոշ հերթապահ հայտարարություններ ընդ որում առանց քաղաքական որևէ բովանդակության, միայն պաթետիկ խոսքեր և ոչ մի հետևողական քաղաքականություն պետական առումով այս և նմանատիպ սուր հարցերի արձագանքման տեսանկյունից։

Չեմ կարծում, որ որևէ պետական մարմնից պետք է ակնկալել որևէ գործողություն, իսկ հայության բոլոր այն խմբերը, կազմակերպությունները, որոնք սպասարկում են հայության և Հայաստանի շահերը, պարտավոր են այս տարվա ապրիլ 24-ը դարձնել այն ամենակարևոր խորհրդանշական օրերից մեկը, որի ընթացքում հնարավորինս լայն լսարանի պետք է տեղ հասցնել այն ուղերձները, որոնք հնարավորություն կտան հասարակությանը դուրս գալ կապիտուլյացիոն իշխանության տարածող մանիպուլացիայի տակից։

Panorama.am - Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանչումը ի՞նչ կտա մեզ, արդյո՞ք դա է մեր վերջնանպատակը։ 

Վարուժան Գեղամյան - Կարծում եմ՝ վերջնանպատակը Թուրքիայի կողմից ճանաչումը չէ։ Վերջնանպատակը մշտապես եղել և շարունակում է մնալ մեր հանդեպ ցեղասպանական հանցանքների կանխումը, կանխարգելումը և դրան հասնելու լավագույն միջոցներից մեկը Թուրքիայի կողմից  դրա ճանաչումն ու համապատասխան փոխհատուցումների և քայլերի իրականացումն է։ Թուրքիայի կողմից ճանաչումն ընդամենը միջոց է հասնելու հիմնական նպատակին, հետևաբար, կարծում եմ, այն, ինչ մեզ տալու է, լրացուցիչ մեկ մեխանիզմ ստեղծել նման իրադարձությունը կանխարգելելու համար։ Քանի որ դա չկա, տեսնում ենք ցեղասպանական ակցիաների, գործողությունների շարունակում  խաղաղասիրական լոզունգների ներքո՝ սկսած Արցախում մարդկանց գլխատումներից ավարտած մեր հայ ռազմագերիների խոշտանգումներով, որոնք տեղի են ունենում ոչ թե 100 տարի առաջ, ինչպես Հայոց ցեղասպանությունը, այլ մեր օրերում մեր աչքի առաջ։

Panorama.am - Հայաստանի շահերը հաշվի առնող իշխանություններ ունենալու դեպքում՝ նրանց առաջին քայլերը որո՞նք պետք է լինեն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ։

Վարուժան Գեղամյան - Առաջնայինը՝ որպես պետական քաղաքականություն ամրագրվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, ցեղասպանությունների կանխարգելման առաջամարտիկի մեր դերը մեր արտաքին քաղաքականության մեջ։ Մենք ունեցել ենք այդ դերը, սակայն 2018 թվականից այն փաստացի գոյություն չունի, հիմա արդեն նաև դե յուրե գոյություն չունի։ Այդ քայլից հետո անհրաժեշտ է վերաիմաստավորել պայքարի նախորդ փորձը, այսինքն  արձանագրել դրական կողմերը, անհաջողությունները, ըստ այդմ կառուցել բոլորովին նոր, հստակ մշակված քաղաքականություն, որը պետք է լինի բազմակողմանի, որովհետև այս դեպքում Հայոց ցեղասպանության հարցն իսկապես համազգային նշանակության խնդիր է, ուղղակիորեն առնչվում է  սփյուռքի ինքնության, ինքնության պահպանման հիմնախնդիրների հետ, ուստի այն պետք է իսկապես լինի պետության հոգածության ներքո, քանի որ Հայաստանը նաև իր վրա կրում է պատասխանավություն սփյուռքի համար։ Այս առումով ևս մեկ անգամ կարևորվում է  այս հարցի հանդեպ քաղաքականության պետական մոտեցման անհրաժեշտությունը։

Անշուշտ, այս երեք քայլերը պետք է համադրվեն ավելի մեծ քաղաքական ծրագրի, հայեցակարգի հետ, որը պետք է որդեգրի Հայաստանի ազգային իշխանությունը հայկական պետականությունների՝ Արցախում և Հայաստանում վտանգների առաջն առնելու և նոր համազգային խնդիրներ սահմանելու, դրանց հասնելու տեսանկյունից։ Այսինքն, պետք է լինի մեծ պատկերը, թե ինչ ենք անելու վերականգնելու անվտանգային համակարգը, Արցախի ու Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և դրա ծիրում ինչպես օգտագործել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը։ Միայն այս մոտեցման պարագայում մենք կունենանք հաջողություն։

Panorama.am - Շնորհակալություն հարցերին պատասխանելու համար։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}