Հասարակություն 16:53 03/05/2022 Հայաստան

Ի՞նչ են համտեսել GARoon-ի հյուրերը

Մայիսի 1-ից հունիսի 1-ը Հայաստանում անցկացվում է գառան մսով կերակրատեսակների #GARoon IV փառատոնը, որն առաջարկում է  հեղինակային ուտեստներ համտեսել չորս տարբեր վայրերում՝ Երևանում, Ծաղկաձորում, Դիլիջանում և Արցախում։

Կազմակերպիչների փոխանցմամբ, փառատոնի մեկնարկի նախօրեին ամեն տարի անցկացվում է մեդիա համտես, որտեղ մասնակիցները մտերմիկ մթնոլորտում ոչ միայն ներկայացնում են ճաշացանկի լավագույն ուտեստները, այլև կիսվում են իրենց ցանկություններով և նորարարական մոտեցմամբ:


 

Անդրանիկ Գրիգորյանը և The Club-ը մասնակիցներին առաջարկեցին կակաոյի յուղով և շոկոլադե կարագով պատված գառան փորոտիքից պաշտետ (Պատե գառան ներքին օրգաններից)՝ բոված պնդուկի միջուկով և համեմված թեյասնկից պատրաստված սրճային սոուսով: Ուտեստը մատուցվեց որպես նախուտեստ՝ կեչու հյութով: Ճաշատեսակի բաղադրիչների մեծ մասը ռեստորանի աշխատակիցներն անձամբ են հավաքում Հայաստանի տարբեր մարզերից:




Baklachoff Collection-ը, «Չայհոնա» և «Կովկասի գերուհին» ռեստորանների շեֆ-խոհարարները՝ Արթուր Ավագյանը և Արթուր Սահակյանը, զարմացրեցին արևելյան փառահեղ խոհանոցով` ներկայացնելով  Մակբուս՝ զաֆրանով և գաղտնի համեմունքներով,  գառան բուրավետ ազդրով փլավ։



Վալերի Բաղդագյուլյանն ու «Կիլիկիա»-ն հյուրերին գերեցին դոլմա Ուդոլիի ուրարտական բաղադրատոմսով. ուտեստում գառան մսին, ծիրանաչրին և բլղուրին հակադրված էր կաղամբի տերևների նրբությունը:  «Մետաքսի ճանապարհ» մրցույթի դափնեկիր դարձած ճաշատեսակը վաղուց նվաճել է միջազգային գաստրո հարթակները։


Margaryan Business Group-ը և «Ոստան» ռեստորանի շեֆ խոհարար Հովհաննես Նշանյանը որոշեցին համտեսի մասնակիցներին տպավորել մատուցված ուտեստի մասշտաբով և համային հակադրությամբ՝ ներկայացնելով 12-ժամյա «լոգանքից» հետո տաք ապխտման ենթարկած գառան կողիկներ պատրաստված հատուկ մարինադում։

«Մարգարյան բիզնես գրուպի» հիմնադիր Կարեն Մարգարյանի խոսքով, փառատոնը նպաստում է ռեստորատորների գաղափարների համախմբմանը, մարզերի համային առանձնահատկությունները և շեֆ խոհարարների ստեղծարարությունը հանրահռչակելուն, ինչպես նաև` տեղական արտադրողների և ֆերմերների ակտիվ մասնակցությանը։

Հայաստանի փառատոների տնօրեն Նունե Մանուկյանը շնորհավորեց #GARoon-ի մասնակիցներին ախորժելի մեկնարկի կապակցությամբ և մաղթեց տարեցտարի մեծացնել մասշտաբները, ներգրավելով նոր մասնակիցների՝ ուրախացնել զբոսաշրջիկներին և տեղի բնակիչներին փառատոնային միջոցառումներին ոչ ստանդարտ մոտեցմամբ։ 



Հայաստանի զբոսաշրջության կոմիտեից Ֆլորա Աթոյանը գուրմաններին մաղթեց նոր համային փորձառություն և նկատեց, որ այս տարի փառատոնը բացվել է «Ոստան»-ում գեղեցիկ տոնակատարությամբ: Այդ մեկնարկը խորհրդանշական է. 2019 թվականին #GARoon-ը սկիզբ է առել հենց «Ոստանում»։

Meyron Wine ապրանքանիշի հիմնադիր Մհեր Տերտերյանը, նշելով համտեսի ժամանակ գինու և գառան մսի կազմած կատարյալ համադրության մասին, խոստացավ #GARoon-ի ամսվա ընթացքում այցելել փառատոնի բոլոր մասնակիցներին և ճաշակել հնարավորինս շատ նոր կերակրատեսակներ։



Գառան մսով կերակրատեսակների մեծ սիրահար, փառատոնի արդեն մշտական փորձագետ, մոդելավորող Ֆաինա Հարությունյանն ասում է. «Փառատոնի ճաշացանկի մի մասը փորձեցինք, իսկ հյուրերն անմիջական մթնոլորտում կիսվեցին ճաշատեսակների մասին իրենց մտքերով ու տպավորություններով` ավելի հաճախ՝ զարմացած գովաբանելով դրանք։ Եվ, հավատացեք, գովելու բան կար։ Ես համեմունքների սիրահար եմ և ինձ շատ դուր եկավ «Չայհոնա» ռեստորանի «Մակբուս»-ը, իսկ «Ոստան»-ի մսով ուտեստը  զարմացրեց ոչ միայն մատուցմամբ, այլև տապակվածության հատուկ աստիճանով։ The Club-ը մեզ ուրախացրեց ամենաարտասովոր ուտեստով, իսկ «Կիլիկիա»-ի Ուդոլի տոլման, անկասկած, այն ուտեստն է, որով մենք կհիացնենք մեր չքնաղ երկրի հյուրերին»։

Մարզերից մասնակիցները տեխնիկական խնդիրների և ծանրաբեռնվածության պատճառով չկարողացան ներկա գտնվել մեդիա համտեսին, սակայն հեռակա տպավորեցին հյուրերին։



Tumanyan’s Art Wine House-ից Քրիստին Բալայանը (Ստեփանակերտ) փառատոնի երկրպագուների համար պատրաստել էր գառան մսով և չորացրած թթով  աղցանի բաղադրատոմս։

ImToon ռեստորանը կիսվել է #GARoon մենյուից ախորժելի լուսանկարներով:

Վարդա Ավետիսյանը կարծում է, որ իսկական գուրմանները անպայման պետք է գան Դիլիջան և համտեսեն մարոկկական թավա՝ օջախի կրակի վրա եփած գառան կոտլետներ, կծու հարիսա սոուսով, մատուցված կուսկուսի, սիսեռի, չոր մրգերի և թարմ խոտաբույսերի հետ։




 


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:13
Հանրապետության հրապարակը՝ հանրահավաքի ժամանակ թռչնի թռիչքի բարձրությունից
Այսօր Հանրապետության հրապարակում կայացավ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ երրորդ հանրահավաքը, որին...
Աղբյուր` Panorama.am
23:11
Տեղեկություններ ունեմ, որ այն, ինչ կատարվում է մեր երկրում, ոստիկանության շատ ծառայողների սրտով չէ. Վալերի Օսիպյան
«Այս հանրահավաքը բազմահազարանոց է, էլ ավելի շատ են ժողովուրդը, մտահոգված են վաղվա օրով, Հայաստանի ճակատագրով»,- Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
22:48
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ երրորդ հանրահավաքը Հանրապետության հրապարակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հանրապետության հրապարակում  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությմաբ կայացավ «Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
22:30
Մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, մենք հայրենիքի փրկությամբ ենք զբաղվում. Միքայել Սրբազան
«Աղոթում եմ, ցանկանում եմ, երազում եմ, որպեսզի Բագրատ Սրբազանի լավատեսությունը հաղթի, այդ ուղղությամբ էլ աշխատում ենք»,-...
Աղբյուր` Panorama.am
22:26
«Հաղթանակ, ոստիկանը մերն է» վանկարկումներ Երևանի մետրոպալիտենում
Հանրապետության հրապարակից հանրահավաքի մասնակիցների մի մասը Երևանի մետրոպոլիտենի կայարաններում բացականչում են. «Հաղթանակ, ոստիկանը մերն...
Աղբյուր` Panorama.am
22:16
Արմեն Չարչյանն չի շփվել Աննա Հակոբյանի 1 մլն դրամանոց ընթրիքին մասնակցած իր բարեկամուհու հետ
«Այո, իմ բարեկամուհի Նառա Չարչյանը մասնակցել է Աննա Հակոբյանի մասնակցած ընթրիքին, դա փաստ է։ Նառան իմ հարազատ քուրը չէ, իմ բարեկամուհին է,...
Աղբյուր` Panorama.am
21:06
Մեր խնդիրը մեկ մարդու հետ է, ով ստի գործարանն ու գործիքն է, նա պետք է հեռանա. Բագրատ Սրբազան
«Ես իմ ամբողջ հոգևոր ծառայության 30 տարին դրել եմ այս զոհասեղանին,  և չեմ խաբելու ձեզ, ժողվո՛ւրդ ջան»,-Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
20:43
Բագրատ Սրբազան. Պատրաստ եմ ստանձնել ցանկացած պատասխանատվություն
Անցած օրերին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը երկու անգամ հանդիպել  է անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանի հետ։ «Վերջինս,...
Աղբյուր` Panorama.am
20:29
Անցումային կառավարությունը և նրա սկզբունքները
«Անցումային կառավարությունը պետք է դառնա հաշտության կառավարություն՝ ձևավորվելով բոլոր ունակ և ընդունակ բարձր մասնագիտության...
Աղբյուր` Panorama.am
20:23
Վաղվա հաղթանակը շատ մոտ է, ժողովո՛ւրդ.Բագրատ Սրբազան
«Այս շարժումը մենք հռչակել ենք չակնկալիքների պայքար, այսինքը շարժման արդյունքում չունենալ ոչ մի նյութական ակնկալիք, երբ մենք այս օրերին...
Աղբյուր` Panorama.am
20:15
Բագրատ Սրբազանը Սամսոնյանի ու Սաղաթելյանի դատավորին հորդորեց վաղը գործել խղճի մտոք
«Անցնող վեց՝ և մասնավորապես չորս տարիները «նշանավորվել» են Արցախի կորստով, հազարավոր զոհերով, վիրավորներով, անհայտության մեջ...
Աղբյուր` Panorama.am
19:58
Ով կբաժանի արցախցի-հայաստանցի, նա ուրացող է. Բագրատ սրբազան
«Ցանկանում եմ հորդորել ոստիկանապետին և ներքին գործերի նախարարին՝ Վահե Ղազարյանին, ում դրությունն այնքան էլ լավ չէ և բոլոր ոստկանական...
Աղբյուր` Panorama.am
19:56
Գարեգին Երկրորդն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու փոխգործակցությանը
Մայիսի 12-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Կաթոլիկ Եկեղեցու...
Աղբյուր` Panorama.am
19:31
Տղերք ջան, շուտով ձեր ազատության ժամը գալու է. Գառնիկ Դանիելյանը՝ քաղբանտարկյալներին
Հանրապետության հրապարակում հանրահավաքի մեկնարկին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը շնորհակալություն հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
19:25
Վ. Մելիքյան. Սահմանզատման նման մոտեցումն անընդունելի է, հակաիրավական ու հակասահմանադրական
«Ես այստեղ եմ հայտարարելու, որ մեր այլընտրանքը խաղաղությունն է»,-ասաց Դիվանգետների համահայկական խորհրդի անդամ Վահան Մելիքյանը՝...
Աղբյուր` Panorama.am
19:11
Սրբազանը բեմ հրավիրեց անհնազանդության գործողությունների հետևանքով բերման ենթարկված բոլոր քաղաքացիներին
«Մեր տեղեկություններով մեր հերոսի մայր տիկին Գոհարն էլ երեկ քաշքշման է ենթարկվել, սա մեր ամոթն է ուղղակի»,-Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
19:04
Ոտնձգություն է արվում իմ հավատի, մշակույթի, մեր լինելիության վրա. Արամ Նիկոլյան
«Ես համաձայն չեմ այն ամենի հետ, ինչ հիմա կատարվում է։ Ոտնձգություն է արվում իմ հավատի, մշակույթի, մեր լինելության վրա»,-...
Աղբյուր` Panorama.am
18:34
Վեհափառն ինքը կորոշի՝ երբ է հարմար, երբ հարմար չի. Բագրատ Սրբազան
«Վեհափառ Հայրապետն իմ հայրն է, ամեն օր էլ հանդիպում եմ, խոսում եմ, բա մեր առաքելությունը եկեղեցու անսասանությունը, զարգացումը,...
Աղբյուր` Panorama.am
18:01
Պայթյուն-փլուզում Արարատի մարզի բենզալցակայաններից մեկում
Մայիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ուենցել Արարատի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11...
Աղբյուր` Panorama.am
18:00
Թովմաս ուրարակիր Առաքելյան. Այս շարժման մեջ շատ կարևոր է համբերությունը
«Երիտասարդները վաղուց միացած է, մենք վստահությամբ, հավատարմության շարունակում ենք պայքարել հանուն ճշմարտության, ընդդեմ ստի»,-...
Աղբյուր` Panorama.am
17:44
Սամբոյի ԵԱ. Նարեկ Սիմոնյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկել եզրափակիչ
Սերբիայի Նովի Սադ քաղաքում շարունակվում է Սամբոյի Եվրոպայի առաջնությունը։ Այսօր մրցասպարեզը տրամադրվել է պատանիներին /16-18 տարեկան/։...
Աղբյուր` Panorama.am
17:35
Սա ճշմարտության շարժում է, մենք պայքարում ենք ստի դեմ. Արման Նուռ
«Մենք ունենք շատ տաղանդավոր մարդիկ, բայց նրանք մտահոգ չեն երկրի այս վիճակով, այն մեղադրելու չէ։ Մտահոգ չեն և վերջ, այսպիսով՝ մտավոր...
Աղբյուր` Panorama.am
17:21
Մատենադարանից` երիտասարդական երթով դեպի համազգային հանրահավաք. ՈւՂԻՂ
Մատենադարանի մոտից սկսում է երիտասարդների երթը դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ ժամը 18:30 նախատեսվում է մեծ հանրահավաք: «Մեր...
Աղբյուր` Panorama.am
17:13
Ավտոերթ Արթիկում՝ ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման, այսօր ավտոերթ է կազմակերպվել  Շիրակի մարզի Արթիկ քաղաքում և հարակից...
Աղբյուր` Panorama.am
16:52
Պետական բյուջեով ֆինանսական միջոցներ նախատեսված չեն Շուռնուխի բնակիչների համար
2024 թվականի պետական բյուջեով ֆինանսական միջոցներ նախատեսված չեն Շուռնուխի այն բնակիչների ամսական վճարումների համար, որոնք դեռ չեն ստացել...
Աղբյուր` Panorama.am
16:42
Հայաստանի արտահանման 75%-ը ոսկի և ադամանդ է. Աղասի Թավադյան
Տնտեսագետ, tvyal.com հարթակի հիմնադիր Աղասի Թավադյանը գրում է. «Հայաստանի արտահանման 75%-ը ոսկի և ադամանդ է: Մեր տնտեսությունը ...
Աղբյուր` Panorama.am
16:08
ՌԴ սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքի մարզից
ՌԴ սահմանապահները սկսել են Սյունիքի մարզից դուրս գալ։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ նրանք սկսել են փակել իրենց շարժական տեղակայման...
Աղբյուր` Panorama.am
14:55
Եղանակի տեսությունն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում
ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են առաջիկա օրերի եղանակի տեսությունը. «Երևան...
Աղբյուր` Panorama.am
14:45
Եկեղեցու ներկայիս ակտիվությունն ունի խորհրդանշական դեր. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Ամենայն հարգանքով Բագրատ Սրբազանի հանդեպ, եթե վարչապետի հավակնությունը լուրջ է, ինչը կարծում եմ...
Աղբյուր` Panorama.am
14:39
Ուկրաինական ԶՈւ հրթիռակոծության հետևանքով փլուզվել է Բելգորոդի 10 հարկանի շենքի մի հատվածը
Բելգորոդի բարձրահարկ շենքում, որը տուժել է ուկրաինական ԶՈւ հրթիռակոծությունից, փլուզվել է ձեղնահարկի վերջին հատակն ու տանիքը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մատենադարանից երիտասարդական երթով դեպի համազգային հանրահավաք
17:29 12/05/2024

Մատենադարանից երիտասարդական երթով դեպի համազգային հանրահավաք

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}