Քաղաքական 08:40 03/05/2022 Հայաստան

«Ազատություն». Կառավարությունը չի հստակեցնում՝ ինչպես է դարձել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր

«Ազատություն» ռադիոկայանն անդրադարձել է հարցին, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը դարձել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 15%-ի սեփականատեր։ Հարցի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները հակասում են միմյանց, ԶԼՄ-ների, ՀԿ-ների հարցումներն էլ անպատասխան են թողնվում։

«Ազատություն»-ը գրում է.

«Կառավարությունը չի հստակեցնում՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 15%-ի սեփականատեր է դարձել նվիրատվությա՞ն, թե՞ ինչպես շաբաթներ առաջ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թալանածը վերադարձնելու արդյունքում։

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործով պետական բյուջե է վճարվել 15 միլիարդ դրամ։ Հայաստանի Հանրապետությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր է՝ ժողովուրդը, բոլորը։ Բա, էդ թալանածի վերադարձ չի՞։ Էդ էլ ա թալանածի վերադարձ», - ասել էր Փաշինյանը։

Այս հայտարարությունից առաջ՝ ամիսներ շարունակ, կառավարությունը այլ բացատրություն էր ներկայացնում։ Պաշտոնապես հայտարարվում էր, որ Հայաստանի հանքաարդյունաբերության ամենախոշոր ընկերությունը վաճառել է, նոր սեփականատերն էլ գործարքի հենց հաջորդ օրը որոշել է բաժնետոմսերի 15%-ը նվիրել Հայաստանի կառավարությանը։

Այս տարվա հունվար-մարտին 1000 խոշոր հարկատուները մոտ 26 տոկոսով ավելի հարկ են վճարել 2021-ի նույն ամիսների համեմատ «Ազատության» հարցմանը` ի վերջո, կառավարությունը կոմբինատի 15% բաժնեմասի սեփականատեր է դարձել նվիրատվությա՞ն, թե՞ թալանը վերադարձնելու արդյունքում, և եթե եղել է թալան, ո՞վ է գողացել, ի՞նչ պատասխան է տվել դրա համար, վարչապետի աշխատակազմից ուղիղ պատասխան չեն տվել, միայն արձագանքելով, թե հարցն առնչվում է Պետեկամուտների կոմիտեում քննվող քրեական գործին, ու այդ շրջանակում կոմբինատին առնչվող տեղեկությունները հանդիսանում են նախաքննական գաղտնիք, ուստի չեն կարող տրամադրվել։

«Ազատությունը» հարցում է ուղարկել նաև ՊԵԿ։ Դեռ չեն պատասխանել։

Մինչ այդ՝ այս մարտին, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը կառավարության նիստում հայտարարեց, թե կոմբինատի կողմից հարկային պարտավորությունները չկատարելու գործով պետբյուջե է վերականգնվել աննախադեպ՝ շուրջ 15 միլիարդ դրամ: Բադասյանը, սակայն, ոչինչ չասաց բաժնետոմսերի վերադարձի մասին։

«Քրեական գործի շրջանակներում ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք էր առաջադրվել ԶՊՄԿ-ի նախկին տնօրենին, ով մեղադրանքն ընդունել է: Կազմվել է ակտ, հիմնական ռոյալթիի և շահաթուհարկի դրվագներով, և ընկերությանն առաջադրվել է 15 միլիարդի պարտավորություն: Այս ստուգման ակտը կազմվել է 21 թվականի դեկտեմբերի վերջին, և վճարումը կատարվել է, կրկին ակտի դեմ առարկություններ չեն ներկայացվել, չի բողոքարկվել ակտը», - ասել էր ՊԵԿ նախագահը:

15 միլիարդը վճարել է կոմբինատի նախկին տնօրեն Մհեր Պոլոսկովը, որից հետո արդեն երկու ամիս է՝ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։

Հարց է առաջանում՝ եթե հարկերի չվճարման մասով պատմությունը մարել է, ի՞նչի շուրջ է քրեական գործը, որը հիմք ընդունելով` վարչապետի աշխատակազմը հրաժարվում է տեղեկություն տալ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մասին։

Անպատասխան է նաև գլխավոր հարցը՝ ինչո՞ւ է կոմբինատի նոր սեփականատերը՝ ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Տրոցենկոյին պատկանող «Գեոպրոմայնինգ Արմենիան» որոշել շռայլ նվիրատվություն անել և բաժնեմասերի 15%-ը փոխանցել Հայաստանի կառավարությանը։

«Ազատությունը» հարցում է ուղարկել նաև «Գեոպրոմայնինգ Արմենիային»՝ արդյո՞ք ընկերությունը կառավարությունից ակնկալիքներ ունի այդ նվիրատվության դիմաց։ Ընկերությունից դեռ չեն արձագանքել։

Արդեն կես տարի է՝ այս հարցերի պատասխանները պետական կառույցներից չի կարողանում ստանալ նաև «Սիվիլնեթի» լրագրող Մկրտիչ Կարապետյանը, ով արդեն երեք հարցում է ուղարկել վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով տրամադրել նվիրատվության պայմանագիրը։ Գործադիրից մերժել են՝ պատճառաբանելով, թե այն առևտրային գաղտնիք է, որը սահմանված է նույն այդ պայմանագրում։ Գոըծը հասել է դատարան։

«Քանի որ ամեն ինչ փակ է, կառավարությունը համառորեն հրաժարվում է արդեն կես տարի շարունակ որևիցե տվյալ տրամադրել, արդեն կասկածի տեղիք պիտի տա: Հիմա շատ բաներ են խոսում, օրինակ` ես մի քանի տեղից` չհաստատված, լսել եմ, որ առհասարակ պետությունը միգուցե իր դիվիդենտներից հրաժարվի կոմբինատում կամ որպես փոխհատուցում», - «Ազատության» հետ զրույցում ասաց լրագրողը:

Թափանցիկ գործելու պարտավորությունը թավշյա հեղափոխությունից հետո ձևավորված Նիկոլ Փաշինյանի կառավարության գլխավոր խոստումներից է։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական վերջին ծրագրի գլխավոր դրույթներից էին նաև կոռուպցիայի դեմ պայքարը ինստիտուցիոնալ դարձնելը, կառավարության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:17
Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել
Գերմանիայի բնության պահպանության միության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի (Ciconia nigra)...
Աղբյուր` Panorama.am
22:44
Վահան Կոստանյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում է եղել
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի մշտական...
Աղբյուր` Panorama.am
22:21
Երեք մեքենաների մասնակցությամբ վթարի հետևանքով 5 հոգի հոսպիտալացվել են
ՆԳՆ փրկարարական ծառայությունից հայտնում են. «Մայիսի 7-ին, ժամը 16:38-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
21:58
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս։ «Մայիսի 7-ին, ժամը 20:40-ին (Գրինվիչի...
Աղբյուր` Panorama.am
21:33
Կխնդրեմ՝ հասկանալով խոսեն, ոչ թե որին ինչ հարմար ա՝ դա գրեն ու հրապարակեն․ Կիրանցի գյուղապետ
«Ուրեմն ասեմ հետևյալը՝ սահմանազատումն ամբողջությամբ Կիրանցում չի վերջացել։ Ես շեշտել եմ՝ ամենամեծ վտանգը  ու վախը կա հենց էս քթի...
Աղբյուր` Panorama.am
21:02
Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի կողմից հրապարակած հայտարարությանը
Քիչ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ կապ հաստատելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին հետ՝ իր ամբողջական...
Աղբյուր` Panorama.am
20:55
Ոչ մի անձնային և խմբային շահ չի սպասարկվելու․ Սուրեն Պետրոսյան
 «Այս պայքարն ազգային և համազգային է, սա պետք է ֆիքսել։ Սա ոչ միայն պետականության անկման գործընթացը կասեցնելու մասին է , այլև...
Աղբյուր` Panorama.am
20:36
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
 «Ես այդ անձի կեղծ թեզերը փորձում եմ չմեկնաբանել, բայց մի բան կարող եմ ասել՝ եկեղեցին կոչնակը հնչեցնելով հայտարարել է  Հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
20:23
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
«Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից»,-  այս մասին Բագրատ Սրբազանի գլխավորած դեպի Երևան քայլերթի...
Աղբյուր` Panorama.am
20:03
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
«Այս օրերի ընթացքում ինչ տեսակի սուտ ասես, որ չեն հնչեցրել՝ իբր Սրբազանը երկու տղա ունի և բանակից ազատել է, ասացին՝ նարկոբիզնեսով են...
Աղբյուր` Panorama.am
19:47
Իրազեկման ավտոերթ՝ Գյումրիում
 «Շիրակը հանուն Հայրենիքի» շարժումը իրազեկման ավտոերթ է անցկացնում Գյումրի քաղաքի փողոցներում: Ավտոերթի  մասին շարժման...
Աղբյուր` Panorama.am
19:26
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
«Չենք հավատում Կառավարությանը»,- ասում է Կիրանց գյուղի բնակիչը։ - Եթե 8 կետը դրել են, երեքը ինչի՞ են թողել,- ասաց նա։ -...
Աղբյուր` Panorama.am
19:15
LiveAra հարթակը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը տեղեկացնում է․ «Ուրախ ենք տեղեկացնել, որ #LiveAra հարթակը սիրով միանում է Բագրատ Սրբազանի նախաձեռնած...
Աղբյուր` Panorama.am
19:07
Երբ հայ ժողովուրդը ելել է իմաստավորված պայքարի, հաղթել է․ Շարմազանով
«Մենք մեր հերոսական պատմության ժառանգներն ենք, որքան էլ հետնորդները ցանկանան մեզ հեռացնել Հայկ նահապետի արժեքներից, իրավունք չունենք...
Աղբյուր` Panorama.am
18:42
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի...
Աղբյուր` Panorama.am
18:26
Իշխանությունը րոպե-րոպե հետևում է Արթուր Վանեցյանի շարժին․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ «Այսօր «Հայկական ժամանակը» գրել է. ««Հայրենիք» կուսակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:15
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Ակբա բանկն առաջինը Հայաստանում մեկնարկում է Չինաստանի խոշորագույն UnionPay International վճարային համակարգի UnionPay Gold և UnionPay Business...
Աղբյուր` Panorama.am
18:10
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:03
Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. Փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը  հայտնում է, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վանաձորում որդին սպանել է տարեց մորը
ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնից ապրիլի 28-ին հաղորդում էր ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության և պաշտպանվածության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները․ Արտակ Զաքարյան
«ՔՊ-ական կառավարիչներն այս ամենը ֆունդամենտալ կերպով ձախողելուց հետո, հասել են Հայաստանի Հանրապետության գոյությունը վտանգելուն և չեն էլ թաքցնում դա»:
Աղբյուր` Panorama.am
17:44
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Վանեցյան. Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, արձագանքելով այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանի՝ իր հասցեին արված  հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
17:22
Շատ հնարավոր է ես այստեղ մեռնեմ. «Զվարթնոց»-ում հացադուլ հայտարարած լրագրող Լեո Նիկոլյան
Արդեն 16 օր է «Զվարթնոց» օդանավակայանում շարունակում է հացադուլ իրականացնել ռազմական և հետաքննող ֆրանսահայ լրագրող  Լեո...
Աղբյուր` Panorama.am
17:19
Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2023-2024 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և...
Աղբյուր` Panorama.am
16:36
Իշխանությունները ցույց են տալիս, որ թքած ունեն միջազգային հանրության կարծիքի վրա.Դավիթ Ֆիդանյան
«Մենք բարձրաձայնում ենք այն խայտառակ բռնաճնշումների մասին, որոնք իրականացվում են ներկայիս վարչախմբի կողմից իր քաղաքական ընդդիմախոսների...
Աղբյուր` Panorama.am
16:16
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Չնայած վատ եղանակին, առատ տեղումներին ու կարկուտին՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած քայլերթի մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
14:26 07/05/2024

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}