Իրենք «դուխով» են, մենք՝ «ոգով ու Աստծով», իրանք հպարտ են, մենք ՝ արժանապատիվ․ Անժելա Էլիբեգովա
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան նախ ողջունեց հայրենակիցներին, առանձնահատուկ՝ ազգային փորամասնությունների ներկայացուցիչներին։ Այունհետև հանրությանը համար հստակեցրեց, թե ինչո՞ւ է գնացել Ֆրանսիայի հրապարակ և մասնակցում հանրահավաքներին։
«Ես այստեղ եմ, որովհետև չեմ ուզում, որ Հայաստանը երկու կոպեկի համար վերածվի թուրքական ֆուռերի համար սպասարկման սրահի։
Ես չեմ ուզում, որ թուրքերը մեր երկրում «թարս» նայեն մեր կանանց։
Ես ուզում եմ ապրել արժանապատիվ։ Ես ուզում եմ, որ զոհված զինծառայողների հարազատները լինեն հարգված, պատերազմում իրենց առողջությունը կորցրած տղերքը լինենք հարգված և իրենց չվիրավորեն,... այդ արժեհամակարգը մեր միջից դուրս գա, որ մարդիկ «Նիկոլ» վանկարկելով տղերքի թարմ շիրիմների վրայով չքայլեն Եռաբլուրում, որպեսզի չծիծաղեն Եռաբլուրում ու չասեն, որ մեր զոհերը «հանուն ոչնչի» էին ու ծափ տան Աժ-ում։
Ես դրա համար եմ այստեղ։ Իրենք «դուխով» են, մենք՝ «ոգով ու Աստծով», իրանք հպարտ են, մենք ՝ արժանապատիվ»։
Ելույթի ավարտին, Էլիբեգովան հիշեցրեց, որ իրենք մատ են թափ տալիս և կոչ արեց հավաքվածներին բարձրացնել ցուցամատերը և բարձր ասել ՝ «Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու»։