«Մանուչարյանին պետք ա ազատեն»՝ քաղաքացիները փակել են Իջևան-Երևան ճանապարհը
Քաղաքացիները փակել են Իջևան-Երևան ավտոճանապարհը՝ պահանջելով ազատ արձակել Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանին։
«Ասում են դիմումը գրի, չի գրում։ Տարբեր տիպի պահանջներ են եղել՝ մարզպետի կողմից, մարզպետի ախպոր կողմից։ Թե բա՝ Նիկոլին չեք դիմավորել։ Նիկոլը, որ հիմա էլ գա, էլի չենք դիմավորելու, որովհետև Նիկոլը մեր հողերը տվել ա թուրքին։ Իրանց պահանջը, որ ինքը դիմումը գրի, ինքն էլ ժողովրդի կողմից ընտրված մարդ ա, չի գրում»,- ասաց բողոքի ակցիայի մասնակից, նկատի ունենալով, որ պահանջում են նիկոլենք, դիմում չի գրում Մանուչարյանը։
«Մեր ախպերները սրանց համար չեն կռվել, իմ ախպերը կոնկրետ «Մարտական խաչ» ունի։ Էս մյուսն էլ զոհվածի հեր ա, թուրք Նիկոլը պետք ա հեռանա, էս ա մեր պահանջը։ Մանուչարյանին պետք ա ազատեն, թե չէ հաջորդ ակցիաներն ավելի վատ ա լինելու։ Էսի ուղղակի զգուշացում է»,-համառոտ ամեն ինչ ասաց ցուցարարը։
Ակցիայի մասնակիցը դեռ խոսքը չավարտած բերման ենթարկվեց, ինչպես նաև ճանապարհը փակած մյուս քաղաքացիները։