Կառավարությունն այսօր իրականացրեց պետական մակարդակով կիրառվող նոր ռիսկային մեխանիզմով մեկ անձից հերթական գնումը
Կառավարությունն այսօր չզեկուցվող նախագծով մեկ անձից հերթական գնումը կատարելու որոշում ընդունեց: Իրավական ակտով նախատեսվում է Թուրքիայի Հանրապետության սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի վրա գտնվող Պուշկինի և Սպիտակ-Գյումրի- Թուրքիայի ճանապարհի վրա գտնվող Նալբանդի թունելների պահպանման աշխատանքների անընդհատության և դրանցով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար մեկ անձից գնման միջոցով ձեռք բերել համապատասխան ծառայությունները:
Նախագծով նախատեսվում է Պուշկինի թունելի պահպանման աշխատանքները ձեռք բերել «ՎԱՌՄԱՇ» ՍՊԸ-ից՝ առավելագույնը 40․6 մլն դրամ ընդհանուր արժողությամբ, իսկ Նալբանդի թունելի պահպանման աշխատանքները՝ «Ճանապարհ» ՓԲԸ-ից ՝ առավելագույնը 29 մլն դրամով:
Panorama.am-ի դիտարկմամբ՝ հերթական անգամ գործում է պետական մակարդակով կոռուպցիոն ռիսկ պարունակող նորաստեղծ մեխանիզմը: Օրենքով սահմանված կարգով հայտարարված մրցույթում հաղթում են ընկերություններ, որոնք սակայն անհասկանալի պատճառներով չեն կատարում տասնայկ միլիոն դրամի շահավետ ծրագրերի իրենց պարտավորությունները, ինչի հետևանքով պետությունը խզում է վերջիններիս հետ պայմանագրային պարտավորությունները և արդեն ժամանակի սղության պատճառով կատարում մեկ անձից գնում:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ Նալբանդի և Պուշկինի թունելների պահպանման աշխատանքների մասով հաղթող էր ճանաչվել «Երեք բռունցք» ՍՊԸ-ն, որի հետ 09․02․2022թ․ կնքնվել է թիվ ՃԴ-ՀԲՄԱՇՁՆ-2022/3Ս-1 գնման պայմանագիրը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը 23․02․2022 թ․ ընկերությանը ծանուցել է համաձայնագիր կնքելու մասին, հայտնելով, որ ծանուցումը ստանալուց հետո 15-օրյա ժամկետում անհրաժեշտ է ներկայացնել որակավորման և պայմանագրի ապահովումները, նշելով, որ՝ հակառակ դեպքում գնումների մասին ՀՀ օրենսդրության համաձայն՝ պայմանագիրը ենթակա է միակողմանի լուծման։ Սակայն սահմանված ժամկետում ընկերության կողմից որակավորման և պայմանագրի ապահովումները չեն ներկայացվել, ինչով պայմանաորված պայմանագիրը միակողմանի լուծվել է (ծանուցումը հապարակվել է 08․04․2022թ․)։
Հիշեցնենք, որ վերոնշյա մեխանիզմը գործեց նաև Սևանա լճի հանրային 3 լողափերի դեպքում, որի վերաբերյալ ՇՄ նախկին նախարար Ռոմանոս Պետրոսյանն կառավարության ճեպազրույցների սրահում պարզաբանել էր. ««Սևան» ազգային պարկի տարածքում գտնվող 8 հանրային լողափերից 3-ի մասով պարկը մրացույթ էր հայտարարել դեռևս 2021 թ.-ին, և մրցույթի արդյունքում երկու ընկերություն էր շահել հանրային լողափերի կառավարման կահավորման տենդերները, բայց անհրաժեշտ պայմանագրային պարտավորությունների չկատարաման հիմքով ամիսներ անց այդ երկու պայմանագրերը խզվեցին»:
Նախարարը հայտնել էր, որ հետագայում այդ 3 հանրային լողափերի կառավարումը 3 տարով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում հանձնվել է «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերությանը: Հիշեցնենք, որ այդ ընկերությունն էր 5 մլրդ դրամով գնել «Գոլդեն փելիս» հյուրանոցային համալիրը և Հովիկ Աբրահամյանի առանձնատունը:
«Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ի 100% բաժնետերը Նարեկ Նալբանդյանն է:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան