«Հրապարակ». Վարդան Ղուկասյանը վախենալու բան չունի
«Հրապարակ» թերթը գրում է. «Տանը նստա՞ծ եք ակտիվ պայքարում։ «Թույլ տուր ես որոշեմ, ու պետք չի էդ մասին բարձրաձայնեմ։ Ով պիտի իմանա՝ գիտի, հիմա իմ տարիքը չի էլ բարձրաձայնելու»։ Վախենո՞ւմ եք խոստովանել։ «Ես վախենալու բան չունեմ, երկու հոգին գաղութում են, տղաներս նստած են օդի մեջը, իմ վրա էլ տասնյակ գործ է հարուցված, էլ դրանից ավել ի՞նչ պիտի անեն»։
Մեր հարցին՝ ընդդիմադիրներն այս անգամ կհաջողե՞ն, Ղուկասյանը պատասխանեց. «Էդ հարցը պիտի ուրիշի տաս, իրանք քեզ հստակ կպատասխանեն, իրանց սցենարը սահուն գնում է առաջ, ամեն ինչ պայմանավորված անում են, իրենց ով բերել է, հենա՝ սահուն կերպով անում է, թող ամեն ինչ ավարտեն, մենակ թե ժողովրդին լավ լինի»։ Ո՞վ է բերել։ «Դուք լավ գիտեք»։ Իշխանությունը կհեռանա՞։ «Դուք էլ գիտեք, որ կհեռանա»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան