Ֆրանսիայի հրապարակից մեկնարկեց քայլերթը
«Դիմադրություն» շարժումը 5-րդ օրն է Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք է անցկացնում։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Իշխան Սաղաթելյանն այսօր իր ելութի նախաբանում տեղեկացրեց, որ դժբախտ դեպք է տեղի ունեցել՝ վրաններից մեկում քաղաքացիներից մեը սրտի կաթվածից մահացել է։ Հանրահավաքի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին քաղաքացու հիշատակը։ Այնուհետև Սաղաթելյանը տեղեկացրեց, որ քաղաքացին մահացել է ,քանի որ տարածքում շտապօգնության մեքենա չի եղել։
«Այս տարածքում բազմաթիվ ոստիկանության մեքենաներ կան, բայց շտապօգնության մեքենա չեն տրամադրում օրվա իշխանությունները։ Քաղաքացին դուրս էր եկել պայքարի, իր կյանքի վերջին ժամերն անցկացրել է այս պայքարում։ Պայքարը շարունակելու ենք նաև ՝ հանուն քաղաքացու հիշատակի»,- ասաց նա։
Սաղաթելյանը նաև տեղեկացրեց, որ այսօր շարունակվել են անհնազանդության ակցիաները հանրապետության մի շարք վայրերում։ Իսկ այս պահին փակ է Իջևան-Երևան ավտոճանապարհը։
Ընդդիմադիր գործիչն հանրահավաքի մասնակիցներին առաջարկեց իրականացնել երթը՝ Երևանի փոքր կենտրոնի փողոցներով։