Սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հայաստանի տարածքում մայիսի 5-ի ցերեկը, 6-10-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևելյան 3-6 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ: Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը մայիսի 5-7-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:
Երևանում մայիսի 5-ի ցերեկը, 6-10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:
Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ: