Հոգեվարք ապրող իշխանության հենարանը մնացել է միայն բռնությունն ու ուժային կառույցները. Լիլիթ Գալստյան
«Իշխանությունը հոգեվարքի մեջ է։ Արդեն մի քանի օր է Հայաստանում երկիշխանություն է, և այդ երկիշխանության պատկերն այնքան ցցուն է՝ Ֆրանսիայի հրապարակում հանրային ընդվզման օրեցօր մեծացող ալիք, Ազգային ժողովի զոդված պարիսպների հետևում Նիկոլի իշխանությունը, ոստիկանական հոծ շարքեր», «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Այնուհետև նա հարցադրում արեց, թե այդ վահանների հետևում որքա՞ն կարող է ծվարել Փաշինյանը և իր իշխանությունը։
Ըստ նրա, այն Փաշինյանը, որը պոպուլիզմով, ժողովրդի սիրով և թավիշով եկավ իշխանություն, այժմ եթե համարձակություն ունի, թող գեթ մեկ վայրկյան անցնի փողոցը հեծանիվով։
«Նրանք այսօր մերժված են հայ ժողովրդի կողմից։ Հոգեվարք ապրող իշխանությունը գիտակցում է իր օրերի վերջնահաշվարկը, ողջ հենարանը մնացել է միայն բռնությունն ու ուժային կառույցները»,- ասաց Լիլիթ Գալստյանը։
Նրա խոսքով, տեսնելով, որ ՀՅԴ-ն «Դիմադրություն» շարժման առաջամարտիկներից է, բռնություններ են սկսել իրենց կառույցի նկատմամբ, բայց այնպես չէ, որ չէին սպասում այդ հարձակումներին. «Քաղաքական ահաբեկչության զինանոցը, որին դիմել է Փաշինյանը, այնքան էլ մեզ համար անսպասելի չէր»։
ՀՅԴ-ական գործչի խոսքով, իշխանությունը բռնաճնշումներով և մարդաորսությամբ փորձում է ճնշել այսօրվա ալիքը։
«Մեզ հնարավոր չէ ճնշումներով, մահակներով, բանտերով, Նիկոլ Փաշինյանի ստահակական հայհոյանքներով, մուրճով վախեցնել։ Արժանապատիվ հայ ժողովուրդն արթնացել է։ Մենք մեր հասարակության հետ միասին մերժում ենք այն պետությունը, որը հենված է ստի, կեղծիքի, ազգային շահերի ուրացման, դավաճանության, մուրճի, հայհոյանքի վրա։ Հետադարձ ճանապարհ չունենք, մենք հավատում ենք մեր հաղթանակին, մենք աննահաջն ենք, աննկուն ենք, մեր շարժումն ու պայքարն արդար է»,- ասաց Լիլիթ Գալստյանը։
Հարակից հրապարակումներ`
- Լիլիթ Գալստյան. «Հայկական ժամանակ»․ Դատավոր, դատախազ և դատարան միաժամանակ
- Ոստիկանությունը խուզարկել է ՀՅԴ Արմավիրի մարզային գրասենյակներն ու դաշնակցականների տները
- ՀՅԴ ԳՄ. Ահաբեկչությամբ, մարդաորսությամբ չե՛ք հաջողի կասեցնել մեր պետականության համար մղվող աննահանջ պայքարը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան