Իրավունք 14:38 10/12/2015 Հայաստան

Բաբկեն Պիպոյան. Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հետընթաց կա

Սպառողի հիմնարար իրավունքներն են՝ տեղեկացված լինելու, անվտանգության, ընտրության, լսելի լինելու, վնասի փոխհատուցման, սպառողական ոլորտի կրթություն ստանալու, հիմնական  պահանջմունքների  բավարարման, առողջ շրջակա միջավայր ունենալու: Լրագրողների հետ հանդիպման սկզբում սպառողների իրավունքերը թվարկեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:

«Սպառողների իրավունքների պաշտպանությունը մեր երկրում օրենքով սահմանված իրավունք է»,-ասաց ՀԿ նախագահն ու հիշեցրեց, որ  դեկտեմբերի 10-ին ընդունված մարդու իրավունքների հռչակագիրը խորհրդատվական բնույթ ունի:

Նա ուշադրություն հրավիրեց մարդու իրավունքների վերաբերյալ մի քանի հոդվածների. օրինակ՝ հոդված 8-ը, որը սահմանում է՝ յուրաքանչյուր ոք սահմանադրությամբ կամ օրենքով տրված իրավունքները ոտնահարված լինելու դեպքում իրավասու է ազգային դատարանների միջոցով դրանք արդյունավետ կերպով վերականգնել:

«Մենք մեր երկրում բարոյական վնասի փոխհատուցում չունենք: Ասենք, մենք գնում ենք մթերք, բացում ենք, մեջը տեսնում ենք օտար մարմին՝ ասենք միջատ: Առավելագույնը, որ մենք կարող ենք անել, այդ մթերքը հետ տալն է: Օրենսդրությունը որևէ կերպ չի կարգավորում, հանգամանքը, որ մարդը ենթարկվել է սթրեսի, որը մարդու առողջության վրա ազդեցությունը հնարավոր է զգացել է տարիներ հետո»,-այսպիսի իրավիճակ նկարագրեց Պիպոյանն ու ավելացրեց, որ հայաստանյան իրավական  դաշտը պետք է տանել նրան, որ մարդ կարողանա դատարանում վերականգնել իր խախտված իրավունքը: Պիպոյանն ասաց, որ երկար ժամանակ ինքը լռում էր այն մասին, որ հագուստը հետ չվերցնող տնտեսվարողին վարչական որևէ պատասխանատվություն չի սպառնում, ինչը արեց էկոնոմիկայի նախարարությունը:

Սպառողների իրավունքների առումով,  Պիպոյանի գնահատմամբ,  տարվա ընթացքում առաջընթաց չի գրանցվել:

«Այս տարին մեզ համար բավական ունիվերսալ ստացվեց, այն էլ՝ վատ իմաստով, առաջընթաց ունենալու փոխարեն` գնալով հետ ընկանք, նույնիսկ կայուն վատ վիճակում չմնացինք, քան նախորդ տարիներին էր»,-ասաց սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ նախագահը:

Նրա խոսքով, միշտ եղել են սպառողի իրավունքի ոտնահարման դեպքեր, որոնցից հետո որոշակի պետական կառույցներ որոշակի խնդիրների անդրադարձել են,սակայն  այս տարի լիազոր մարմինները տեղից չշարժվեցին:

Ոչ պարենային ապրանքների ոլորտի մասին խոսելիս Պիպոյանն ասաց, որ վերահսկողությունն իրականացնում էր Էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչությունը:

«Տարվա ընթացքում տեղի ունեցան գազաբալոնների պայթյուններ, բացի պոպուլիստական հայտարարություններից ուրիշ ոչինչ տեղի չունեցավ: Արտակարգ իրավիճակների նախարարությունը որոշակի գործողություններ իրականացրեց, իսկ  Էկոնոմիկայի նախարարությունը, որը հիմնական քաղաքականություն մշակողն էր, բացառապես անգործության էր մատնված»,-ասաց Պիպոյանը՝ ընդգծելով, որ իր նպատակը մեղադրանքներ հնչեցնելը չէ:

«Նույնիսկ, եթե տուգանք չէր կիրառվելու, գոնե  կարելի էր իրականացնել հետևյալը. պարտադրել բոլոր գազալցակայաններին, որ վահանակների միջոցով հրապարակեն, թե ինչ ճնշման տակ կարելի է լիցքավորում իրականացնել և ինչ ջերմաստիճանում: Սպառողի համար էլ թեժ գիծ պետք է լիներ, որպեսզի խախտում նկատելու դեպքում սպառողը կարողանար զանգ կատարել։ Այս համակարգի ներդրումը կտաներ որոշակի ինքնակարգավորման»,-ասաց սպառողների շահերի պաշտպանը՝ հավելելով. «Էկոնոմիկայի նախարարությունը գերազանցեց ինքն իրեն, մեզ բոլորիս թողեց պետական վերահսկողությունից դուրս, որովհետև այս պահին փաստացի չի գործում շուկայի վերահսկողության պետական տեսչությունը, կառուցվածքային բարեփոխումներ տեղի ունեցան, որի արդյունքում աշխատակիցները հայտնվեցին կադրերի ռեզերվում, իսկ նոր ծառայությունն այդպես էլ չի ձևավորվում»:

Ինչ վերաբերում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործունեությանը, ապա Պիպոյանը նշեց, որ անուղղակի ապացուցվեց, որ այս կառույցը չի գործել. «Ընդամենը ՀԷՑ-ում փոփոխություններ տեղի ունեցան և էլեկտրաէներգիայի կորուստների ծավալը նվազեց, իսկ մինչ այդ հանձնաժողովն ասում էր՝ ամեն ինչ իդեալական է»:

Սննդամթերքի անվտագության պետական ծառայության մասին խոսելիս Պիպոյանը նշեց, որ գրանցված սննդային թունավորումների մասով ռեկորդ ունենք:

«Ես, համենայնդեպս, չեմ տեսել մտահոգություն: Աշխատաոճով գնալով նմանվում է  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Ես չեմ տեսել սպառողամետ գործողություն»,-ասաց նա:

«Տարօրինակ թող չթվա, որ Մարդու իրավունքների պաշտպանության օրվա առթիվ պետք է ավելի շատ անդրադառնայինք Մարդու իրավունքների պաշտպանին ու նրա գրասենյակի գործունեությանը, բայց չեմ անդրադառնում, որովհետև դա հանրապետականների մենաշնորհն է  դարձել: Բայց չեմ կարող ասել, որ նշված պրոբլեմներից որևէ մեկի դեպքում ՄԻՊ-ը կամ նրա գրասենյակը մեր կողքին են եղել: Հրապարակային արձագանքերում չեմ տեսել, որ այս թեմաններին անդրադարձ լինի, սկսած գազաբալոնների պայթյունից մինչև մանկապարտեզներում գրանցված թունավորումներ ու էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքար»,-ասաց Պիպոյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս
Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Աղբյուր` Panorama.am
13:33
«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ
Երեկ, այսօր Երևանում, նաև Հայաստանի տարբեր քաղաքներում, ճանապարհներին բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ ի աջացություն տավուշցիների, ովքեր արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:15
ՌԴ ՊՆ ԳՇ պաշտոնյան հայտնում է՝ Ակնայում ռուսները և թուրքերը համատեղ լուծել են բոլոր խնդիրները
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնն ավարտել է իր գործունեությունը։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած...
Աղբյուր` Panorama.am
12:58
Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան
Արման Նավասարդյանը ապրիլի 30-ից մասնակցելու է 25-օրյա պահեստազորայինների վարժական հավաքի։
Աղբյուր` Panorama.am
12:40
Ծնողներ, արցախցիներ, Եկեղեցի ու... մի խումբ կենդանի
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան գրում է. «Զոհվածների ծնողները ասում են պայքարեք, որ մեր բախտին չարժանանաք։...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ինչո՞ւ են լռում արևմտյան իրական դեսպանները և նրանց ինքնակոչ հայաստանյան «խոսնակները»
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալոց երեկ Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանների կողմից կանանց բերման ենթարկելուն,...
Աղբյուր` Panorama.am
12:11
Հողի հետ խլում են անմահացած որդիներին
44 օրյա պատերազմի հերոս, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայրը Արտակ Հովհաննիսյանը գրել է. «Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի...
Աղբյուր` Panorama.am
12:05
Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել. Քաղաքագետ
«Պարզ է, չէ, որ Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել, դա զգուշացում...
Աղբյուր` Panorama.am
11:57
2 մլրդ դոլարի պարտքի սպասարկման և տոկոսի մարման պարտավորություն 2025 թվականին
Փետրվարի 29-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 11.94 մլրդ ԱՄՆ դոլար, որից արտաքին պարտքը եղել 6.44 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքն` 5.5...
Աղբյուր` Panorama.am
11:55
Շարունակվում են անհնազանդության ակցիաները
Հանրապետության ու մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակվում են անհնազանդության ակցիաները՝ իրենց աջակցությունը հայտնելու Ադրբեջանին տարածքների...
Աղբյուր` Panorama.am
11:38
Փարիզում գողացել են Rafale կործանիչ արտադրող ընկերության գաղտնի տվյալներով պայուսակը
Rafale կործանիչներ արտադրող ֆրանսիական Dassault Aviation ավիաշինական ընկերության աշխատակցից գողացել են համակարգիչ, որը պարունակում է ազգային...
Աղբյուր` Panorama.am
11:23
Վահե Հովհաննիսյան. Ինչ շարժում է սկսվում
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր  Վահե Հովհաննիսյանը գրում է. «Սկսված «Տավուշյան շարժումը» կարիք ունի...
Աղբյուր` Panorama.am
11:16
Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվում է գրեթե սահմանագծին
«Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է քարտեզային տեսանյութ՝ «ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում»
Աղբյուր` Panorama.am
11:06
Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել իրենցից մեկի դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ը գրում է, որ ժամը 10։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
10:54
ՀՀ ԱԳՆ-ն՝ Միրզոյանի և Բայրամովի հնարավոր հանդիպման մասին
Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևանը կտեղեկացնի, երբ դրա շուրջ...
Աղբյուր` Panorama.am
10:37
Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում. Աբրահամյան
«Գոնե վերևի էշելոններում ՀՀ-ին սպասվող աղետը ընկալում են, սակայն այս դեպքում իշխանության պահպանման թեման նրանց համար կյանքի ու մահի հարց է և դա երկարաձգելու համար զոհաբերվում է Հայաստան պետությունը»։
Աղբյուր` Panorama.am
10:26
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Կոնվերս Բանկը մասնակցելու է ապրիլի 27-28-ը կայանալիք Career City Fest-ին՝ ներկայացնելով Բանկի HR բրենդը և թափուր հաստիքները: Բանկից...
Աղբյուր` Panorama.am
10:12
Պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել Երևան:   
Աղբյուր` Panorama.am
10:04
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին կալանքից ազատելու միջնորդությունն այսօր Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Դադոյանը չբավարարեց։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}