Իրավունք 17:11 13/05/2022 Հայաստան

Զանգվածային հավաքների ընթացքում հանցավոր արարքների նկատմամբ դրսևորվելու է լիարժեք անհանդուրժողականություն. Դատախազություն

Գլխավոր դատախազությունը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է. 

«Տևական ժամանակ մայրաքաղաք Երևանում, որոշ օրերին նաև հանրապետության առանձին մարզերում շարունակվող հավաքների, երթերի, դրանց ընթացքում իրականացվող անհնազանդության գործողությունների ընթացքում արձանագրվել են դրանց մասնակից առանձին անձանց կողմից ինչպես հավաքների անցկացման ընթացքում հասարակական կարգի պաշտպանություն իրականացնող, իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցների, այնպես էլ այլ, հավաքի մասնակից չհանդիսացող, որոշ դեպքերում նաև հավաքների մասնակիցների հայացների, կոչերի և կատարվող գործառայողությունների նկատմամբ անհամաձայնություն ունեցող քաղաքացիական անձանց նկատմամբ բռնությունների գործադրման, բռնությունների սպառնալիքներ հնչեցնելու կամ այդպիիք հրապարակայնորեն արդարացնելու, ինչպես նաև գույք վնասելու բազմաթիվ դեպքեր:

Մասնավորապես արձանագրվել են քաղաքացիների խմբերի կողմից ճանապարհներ փակելու ընթացքում ոստիկանության աշխատակիցներին, ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված, հարվածելու, ոստիկանությանն սպասարկող, ինչպես նաև այլ քաղաքաիների ավտոմեքենաներին, ակցիաներին հարակից օբյեկտների ապակիներին դիտավորյալ հարվածներ հասցնելու և  գույքային վնաս պատճառելու, հրապարակայնորեն այլընտրանքային կամ հակադրվող դիրքորոշում հայտնած անձանց նկատմամբ բռնություն գործադրելու, դրանք հրապարակայնորեն արդարացնելու, խուլիգանական արարքներ կատարելու դրսևորումներ:

Ոստիկանության ծառայողների զեկուցագրերի, քաղաքացիների ահազանգերի, ԶԼՄ-ների և համացանցային հաղորդակցային այլ ռեսուսրների մշտադիտարկման արդյունքների հիման վրա հետաքննության և նախաքննության մարմիններում ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ,  226.2-րդ,, 316-րդ, 258-րդ  հոդվածների տարբեր մասերով, համակցություններով հարուցվել և քննվում է 12 քրեական գործ, 1 դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Հատկանշական են հատկապես մայիսի 8-ին Շիրակի մարզ կատարված ավտոերթի ընթացքում Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում տեղի ունեցած խուլիգանության միջադեպը, երբ ավտոերթի մի խումբ մասնակիցներ, իջնելով ավտոմեքենայից, մոտեցել են Գյումրու Երևանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառում կանգնած տարեց տղամարդկանց և հարվածներ հասցնել նրանց մարմնի տարբեր մասերին: Նշված դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 7 անձի, որոնցից 3-ի նկատմամբ որպես խափանամն միջոց է ընտրվել կալանքը, մեկ անձ ունի կասկածյալի կարգավիճակ:

Մեկ այլ ակնառու դեպք արձանագրվել է 2022թ. մայիսի 11-ին կազմակերպված երթի ընթացքում հավաքի մասնակիցների կողմից Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի մուտքերը փակելու ակցիայի ժամանակ, երբ նախկինում տարբեր հանցագործությունների, այդ թվում` ծանրացուցիչ հանգամանքներում ավազակության, ինչպես նաև ապօրինի կերպով հրազեն կրելու և դրա գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար մի քանի անգամ քրեական պատասխանատվության ենթարկված հավաքի մասնակիցներից մեկը, չենթարկվելով ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, բռնություն է գործադրել վերջիններիս նկատմամբ, սպառնալիքներ տալով փորձել է գլխով հարվածել ոստիկաններին: Քրեական օրենքով արգելված նշված գործողություները կատարելու կասկածանքով վերջինս ձերբակալվել է:

Քննվող քրեական գործերով նկարագրված հանցավոր արարքները կատարելու համար ընդհանուր առմամբ մեղադրանք է առաջադրվել 14 անձի, որոնցից 7-ի նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, մի քանի անձանց նկատմամբ կալանքը որպես խափանամն միջոց ընտրելու միջնոդրություններ են հարուցվել դատարան:   
Առավել խնդրահարույց է այն հանգամանքը, որ վերոնշյալ գործողություններն ուղեկցվում են փոխադարձ այլակարծության նկատմամբ անհանդուրժողականության, ծանր վիրավորանքի, ատելության խոսույթով, որոնք ակնհայտ հանցածին երևույթներ են և մեծացնում են ներհասարակական բևեռացվածությունը, ստեղծում հանցավոր արարքների կատարմանը նպաստող մթնոլորտ և պայմաններ: 

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ գլխավոր դատախազությունը քաղաքացիներին հիշեցնում է, որ խաղաղ, օրենքով սահմանված  հավաքներին մասնակցությունը իրենց սահմանադրական իրավունքն է, և պետության պոզիտիվ պարտականությունն է ապահովել դրանց խաղաղ ընթացքը, մասնակիցների իրավունքները: Մայրաքաղաքում ընթացող հավաքների, ակցիաների մասնակիցների նկատմամբ ինչպես պաշտոնատար անձանց, այնպես էլ այլ քաղաքացիների կողմից առերևույթ ոչ իրավաչափ գործողությունները ՀՀ դատախազության կողմից արժանացել և արժանանալու են համարժեք իրավական գնահատականի:

Միևնույն ժամանակ, ՀՀ դատախազությունը նաև հորդորում է դրսևորել քաղաքացիական բարձր գիտակցություն և քրեական անխուսափելի պատասխանատվության չենթարկվելու, հասարակական կարգը, համակեցության կանոնները պահպանելու համար զերծ մնալ հանցավոր գործողություններից։

Բոլոր նմանատիպ արարքների նկատմամբ դրսևորվելու է լիակատար անհանդուրժողականություն և ձեռնարկվելու են բոլոր միջոցները այդպիսիք կատարող անձանց հայտնաբերելու, նրանց գործողություններին քրեաիրավական համաչափ գնահատականներ տալու, քրեական պատասխանատվության անխուսափելիությունն ապահովելու համար:»

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}