Քաղաքական 11:12 13/05/2022 Հայաստան

Արսեն Բաբայան. Օրինակ՝ ի՞նչ կարող էր անել Վահագն Ալեքսյանյանը, որ Kia մեքենայից ավելի լավ մեքենա ունենար

«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ, իրավաբան Արսեն Բաբայանը գրում է.

«Լափամանը ձերն է, մերը լավագույն սպասքն է, որ ունենք հիմա ու վաստակել ենք մեր աշխատանքով

Նկատել եք հաստատ, որ իշխանությունն ու դրա պաշտպանները անդադար խոսում են ինչ-որ լափամանի ու դրանից ինչ-որ մարդկանց զրկվելու մասին։ Ընդդիմադիր գործիչներին էլ փորձում են մեղադրել լափամանի կորուստը վերականգնելու ցանկության մեջ։

Նախ առաջարկում եմ հասկանալ, թե որն է այդ լափամանը։ Լափաման ասելով նիկոլյան իշխանությունը նկատի ունի պետական միջոցները վատնելու համար հարմարությունը, պատկերավոր ասած՝ այն ափսեն, որից պետք է ուտեն պետական միջոցները։ Այսինքն՝ իշխանությունը ասելով լափաման՝ հստակ ցույց է տալիս իր վերաբերմունքը պետական միջոցների նկատմամբ, ուստի՝ նիկոլյան իշխանության համար պետական միջոցը սոսկ լափ է, քանի որ լափամանից հնարավոր է ուտել բացառապես լափը։ Այլ կերպ չի լինում։

Այն փաստը, որ նիկոլյան իշխանության համար պետական հարստությունը սոսկ լափ է, հաստատվում է նրանց իշխանության գալուց հետո այդ միջոցների հարյուրավոր վատնման դեպքերով։ Օրինակ՝ նրանք պետական միջոցների հաշվին կազմակերպում են իրենց վայելքներն ամենատարբեր արտասահմանյան վոյաժներով, մեքենաներ ու տներ գնելով, նույնիսկ՝ իրար ծաղիկներ ու բացիկներ նվիրելով։

Այս երևույթը, կարծում եմ, բնական է և այլ կերպ լինել հնարավոր չէր։ Բանն այն է, որ այսօրվա իշխանության մեջ գտնվող անձինք իրենց գիտակցական կյանքում երբևէ որևէ արժեք չեն ստեղծել։ Արժեքը դեռ մի կողմ թողնենք։ Նրանք նույնիսկ սեփական բարեկեցության համար որևէ բան անել չեն կարողացել։ Դե բնական է, ինչպե՞ս պետք է կարողանային ծայրաստիճան անգրագետ լինելով նորմալ ապրուստի միջոց վաստակել։ Օրինակ՝ ի՞նչ կարող էր անել Վահագն Ալեքսյանյանը, որ Kia մեքենայից ավելի լավ մեքենա ունենար։ Իհարկե, պետք է նախ ունենար մասնագիտություն, այդ մասնագիտության մեջ գոնե միջին որակ ունենար և այդ մասնագիտության միջոցով որևէ բան վաստակեր։ Ի դեպ, Վահագն Ալեքսանյանի դեպքում, իմանալով նրա թե ուսանողական կյանքը, թե ամենատարբեր քաղաքական առնետավազքը, վստահաբար կարող ենք պնդել, որ նույնիսկ իր Kia-ն չէր կարող վաստակել։ Այսինքն՝ ազնիվ ու քրտնաջան աշխատանքով չէր կարող վաստակել։

Հիմա, որ ստորաբար մեզ մեղադրում եք լափաման ցանկանալու մեջ, գոնե գիտե՞ք, թե մենք ով ենք, ինչ գիտելիք ու մասնագիտական որակներ ունենք, ինչ նյութական միջոցներ ունենք ու դեռ ինչքան կունենանք առանց որևէ կերպ քաղաքականության մեջ թաթախվելու։

Նյութական միջոցները, իսկ ավելի կոնկրետ՝ դրանցից հենց լափը բացառապես ձեր համար է։

Միայն դուք եք այս երկրում, որ ձգտում եք չկտրվել ձեր լափամանից։ Ի դեպ՝ այս դեպքում իրական լափի համար նախատեսված լափամանից, քանի որ այն միջոցները, որոնք դուք լափում եք, լինելով հանրային միջոցներ վերածվում են լափի հենց ձեր «բերանում»։ Դե դա էլ ունի իր բացատրությունը։ Բայց կարևոր է հասկանալ, որ դուք արժեքն եք խժռում, որից ընդամենը լափի չափ հաճույք եք առնում։ Օրինակ՝ խոզի համար ի՞նչ տարբերություն նեխած սնունդ կուտի, թե թարմ բանջարեղեն։

Ինչ վերաբերվում է մեզ, ապա պատմեմ կոնկրետ իմ մասին։ Ինձ համար, որպես իրավաբանի և փաստաբանական դպրոցի ունկնդրի, որ շուտով արտոնագիր պիտի ստանա, չկա ավելի շահավետ պայման, քան հենց ձեր իշխանության օրոք փաստաբանությամբ զբաղվելն է։ Ընդհանրապես ձեր գալուց հետո ամենաեկամտաբեր մասնագիտությունը դարձել է իրավաբանի մասնագիտությունը, իսկ ամենաեկամտաբեր աշխատանքը՝ հենց փաստաբանի աշխատանքը։ Դուք այնպես եք քայքայել իրավական համակարգը, այնքան ապօրինություններ եք կատարել ու կատարում, որ փաստաբաններն արդեն չեն հասցնում գործեր վերցնել։

Եթե ես էլ ձեզ պես անհայրենիք լինեի, ապա կմտածեի բացառապես իմ անձնական եկամուտների ու բարեկեցության մասին։

Դուք, որ այլ կերպ չեք կարող նույնիսկ օրվա հացը վաստակել, սա երբեք չեք հասկանա։ Ձեզ համար ապրուստի միակ միջոցը պետական միջոցն է, որը գողանում եք պարգևավճարի կամ պետական գնումների ճանապարհով։ Դուք սեփական աշխատանքով չեք կարող ոչինչ ստեղծել։ Կամ էլ պիտի բանսարկությամբ ու շանտաժով փող լափեք, ինչպես ձեր պարագլուխն էր տարիներ շարունակ անում։

Երանի այնքան լավ լիներ, որ ձեր թյուրիմածություն լինելն արտահայտվեր բացառապես ձեր տգետ լինելով…»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}